Օստրեոխոնդրոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օստրեոխոնդրոզ
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասischemic bone disease?[1]
Բուն պատճառC34879[1]
Բժշկական մասնագիտությունռեմատոլոգիա և Օրթոպեդիա
Հիվանդությունների բազա9320
MeSHIDD055034
Disease OntologyDOID:8125
NCI ThesaurusC34879[1]
Osteochondrosis Վիքիպահեստում

Օստեոխոնդրոզ, կմախքի երկար խողովակավոր ոսկրերի ենթաաճառային հատվածի և կարճ ոսկրերի ելուստների, հիմնականում, բորբոքային հիվանդությունների խումբ։ Առաջանում է հոդերի և ոսկրերի առանձնահատուկ (տուբերկուլոզ և այլն) կամ ոչ առանձնահատուկ թարախային վարակական հիվանդությունների հետևանքով։ Նպաստող գործոններն են քրոնիկական միկրովնասվածքները և մրսելուց առաջացած հիվանդությունները։ Ծանր դեպքերում կարող են ախտահարվել բոլոր ոսկրերն ու հոդերը։ Օստեոխոնդրոզի շարքն էին դասվում նաև հոդերի և ոսկրերի ոչ բորբոքային ախտահարումները։ Օստեոխոնդրոզի հիմնական ախտանշանն ախտահարված հոդերի շարժումների սահմանափակումն է։ Հիվանդությունը հայտնաբերվում է ռենտգեն ախտորոշմամբ։ Հատուկ բուժում չկա։ Ոսկրերի ձևախախտումները կանխելու համար հարկավոր են ախտահարված հատվածի հանգիստ և անշարժացում՝ ճիշտ ֆունկցիոնալ դիրքում։ Ցավերը մեղմելու համար՝ ջերմային պրոցեդուրներ և առողջարանային բուժում։


Հղում՝ https://crosscenter.am/diseases/osteochondrosis/?lang=hy

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png