Օսվալդ Ռայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսվալդ Ռայներ
անգլ.՝ Oswald Theodore Rayner
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1888(1888-11-29)
ԾննդավայրՍմեթուիք, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 6, 1961(1961-03-06) (72 տարեկան)
Մահվան վայրԲոթլի, Նորթ Հինքսի, Botley and North Hinksey, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕրիել քոլեջ
ՄասնագիտությունSecret Service agent և լրագրող

Օսվալդ Թեոդոր Ռայներ (անգլ.՝ Oswald Theodore Rayner, նոյեմբերի 29, 1888(1888-11-29), Սմեթուիք, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 6, 1961(1961-03-06), Բոթլի, Նորթ Հինքսի, Botley and North Hinksey, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Ռուսական կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության (SIS) գործակալ։ Վարկածներից մեկի համաձայն եղել է Գրիգորի Ռասպուտինի սպանության մասնակիցներից մեկը[1]։ Ավելի ուշ դարձել է Ֆինլանդիայում The Daily Telegraph թերթի թղթակից (1920 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիր կոմսության Սմեթուիք ավանում՝ կտորի առևտրական Թոմաս Ռայների ու նրա կնոջ՝ Ֆլորենսի ընտանիքում[2]։ Օքսֆորդի Oriel College-ում սովորել է ժամանակակից օտար լեզուներ։ 1907-1910 թվականներին այնտեղ էլ ծանոթացել է իշխան Ֆելիքս Յուսուպովի հետ, որը համարվում է Ռասպուտինի սպանության կազմակերպիչը։ Ռայներին ու Յուսուպովին որոշ պատմաբաններ վերագրում են միասեռական հարաբերություններ[3]։

1910 թվականից Ռայները եղել է Inner Temple-ում փաստաբան, ընդունվել փաստաբանների կոլեգիա։ Ռայներն ազատորեն տիրապետել է ֆրանսերենին, գերմաներենին ու ռուսերենին։ Հավաքագրվել է բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության (SIS) կողմից և Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին որպես սպա ծառայության անցել բրիտանական հետախուզությունում՝ Մենսֆիլդ Սմիթ Քամինգի հրամանատարության ներքո։

Ծառայությունը գաղտնի հետախուզական ծառայությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի դեկտեմբերի 15-ին զորակոչվել է բանակ և լեյտենանտի կոչումով ուղարկվել Պետրոգրադում SIS-ի ռեզիդենտություն, որտեղ սկզբում ծառայել է փոխգնդապետ Սեմյուել Հորի ղեկավարությամբ[4]։ Ռայներից բացի SIS-ի ռեզիդենտությունում աշխատել են նաև Ջոն Սքեյլը[5], Քադբերթ Թորնհիլը[6] և Սթեֆեն Էլեյը[7]։

Վարկածներից մեկի համաձայն՝ Ռայները 1916 թվականի դեկտեմբերի 17-ի գիշերը մասնակցություն է ունեցել Գրիգորի Ռասպուտինի սպանությանը։ Նշվում էր, որ սպանությունն իրականացվել է բրիտանական հետախուզության հանձնարարությամբ։ Դա պայմանավորված էր Ռասպուտինի կողմից՝ ռուսական կայսերական կառավարությունից բրիտանամետ նախարարների հեռացմամբ ու Առաջին համաշխարհային պատերազմից ռուսական զորքերի դուրսբերման պահանջով[8]։ Բրիտանացի մի շարք հետազոտողների կարծիքով՝ հենց Ռեյներն է կրակել Ռասպուտինի գլխին[9][10][11]։

1917 թվականին Օսվալդ Ռայները ստացել է կապիտանի կոչում։ 1918 թվականին ուղարկվել է SIS-ի Ստոկհոլմի ռեզիդենտություն, որտեղ ծառայել է Ջոն Սքեյլի ղեկավարության ներքո։ Այնտեղ նա զբաղվում էր ռուսախոսների հավաքագրմամբ՝ Ռուսաստան հետագայում ուղարկման համար։ Ռայները 1919 թվականին վերադարձել է Ռուսաստան, ծառայել Վլադիվոստոկում։ 1920 թվականին զորացրվել է բրիտանական բանակից, սակայն 1921 թվականին առևտրային պատվիրակության կազմում այցելել Մոսկվա։

1927 թվականին Ռայները, Ֆելիքս Յուսուպովի հետ համատեղ ջանքերով, անգլերեն է թարգմանել Յուսուպովի «Ռասպուտին՝ նրա կործանարար ազդեցությունն ու սպանությունը»[12]։

Իր որդուն Ռայներն անվանել է Ֆելիքս Յուսուպովի պատվին՝ Ջոն Ֆելիքս Ռայներ։ Օսվալդ Ռայների մահվանից հետո նրա որդին ապրեց ընդամենը չորս տարի։ Կյանքի վերջին տարիներին Ռայներն ապրել է Օքսֆորդշիր կոմսության Բոթլի տեղանքում, որտեղ ընդհուպ մինչև մահն օգնել է տեղական եկեղեցուն գումարի հավաքման հարցում[13]։ Օսվալդ Ռայները մահացել է 1961 թվականին Բոթլիում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mickael Smith, Central Intelligence Agency, Six: a History of Britain’s Secret Intelligence Service, Part 1 : " Murder and Mayhem, 1909—1939 " éditeur London, Dialogue, 2010, [1] Արխիվացված 2016-12-29 Wayback Machine
  2. 1891 Census of Kings Norton, RG12/2363, Folio 42, Page 27, Oswald Theodore Rayner, aged two, 89 Soho Street, Smethwick.
  3. «Контрольный выстрел». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Michael Smith. Six: A History of Britain’s Secret Intelligence Service, Part 1: Murder and Mayhem 1909—1939 (2010)
  5. «Джон Скейл на сайте spartacus-educational». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Кадберт Торнхилл на сайте spartacus-educational». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Стефен Эллей на сайте spartacus-educational». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Giles Milton, Russian Roulette: A Deadly Game: How British Spies Thwarted Lenin’s Global Plot, Hachette UK, 2013, p. 29.
  9. 9,0 9,1 «Oswald Rayner на сайте spartacus-educational.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  10. To Kill Rasputin : the life and death of Grigori Rasputin, by Andrew Cook. Stroud: Tempus, 2005 ISBN 0-7524-3409-8
  11. To Kill Rasputin, by Andrew Cook. A review by Greg King
  12. Rasputin — His Malignant Influence and his Assassination. Hardcover — by Feliks Feliksovich Yusupov (Author) Translated by Oswald Rayner (1927)
  13. «Контрольный выстрел. Журнал «Итоги» № 41/2004». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.