Օսորնո (հրաբուխ)
Արտաքին տեսք
| Օսորնո | |
|---|---|
| Տեսակ | լեռ և հրաբուխ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Օսորնո |
| ԲԾՄ | 2652 մետր |
| Լեռնաշղթա | Պատագոնյան Անդեր |
| Հրաբխային կայան | հրաբխային կայան Անդերի հարավում |
| 41°06′00″S 72°29′35″W / 41.1°S 72.493055555556°W | |
![]() | |
![]() | |
Օսորնո (իսպ.՝ Osorno)[1], գործող հրաբուխ Անդերի լեռներում՝ Չիլիի տարածքում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբուխը գտնվում է Լոս Լագոս տարածաշրջանի Օսորնո և Լյանկիուե նահանգների սահմանին գտնվող Գլխավոր Կորդիլերայի արևմտյան լանջին՝ Լյանկիուե և Տոդոս-լոս-Սանթոս լճերի արանքում։ Պատկանում է ստրատոհրաբուխներին։ Բարձրությունը 2652 մետր է։ Գտնվում է Վիսենտե Պերես Ռոզալես ազգային պարկում՝ Չիլիի ամենահին ազգային պարկի տարածքում, որը հիմնադրվել է 1926 թվականին[2]։ Օսորնոն Չիլիի հարավային Անդերի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, 1575-ից 1869 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 11 ժայթքում։ Չարլզ Դարվինը Օսորնոյի ժայթքումը դիտել է 1835 թվականի[3] հունվարի 19-ին՝ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում՝ «Բիգլ» նավով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Global Volcanism Program | Osorno». Smithsonian Institution | Global Volcanism Program (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Sierra Clab». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Darwin | American Museum of Natural History». web.archive.org. 2006 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Латинская Америка, том 2, издательство «Советская энциклопедия», Москва, 1982, стр.282
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսորնո (հրաբուխ)» հոդվածին։ |
| ||||||||||

