Օսոլինեում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսոլինեում
Logoznio.png
Ossolineum, Breslavia, Polonia, 2017-12-20, DD 20.jpg
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Տեսակհրատարակչություն
Հիմնվել էհունիսի 4, 1817
ՏեղադրությունՎրոցլավ
Այլ տվյալներ
Կայքoss.wroc.pl

Օսոլինեում կամ Օսոլինսկիների անվան ազգային գրադարան (լեհ.՝ Zakład Narodowy im. Ossolińskich (ZNiO), Ossolineum), Լեհաստանի ազգային գրադարան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին կոմս Յուզեֆ Մաքսիմիլիան Օսոլինսկին Լվովում` Կարմելիտական միաբանության քույրերի նախկին մենաստանում, հիմնադրել է մասնավոր գրադարան, որի ֆոնդերը ներառում էին կոմս Լյուբոմիրսկիների, Սկարբկովների, Սապեգների և մասնավոր այլ հավաքածուներ[1]: 1827 թվականին գրադարանի հիմքի վրա ստեղծվել է լեհական գիտահետազոտական Օսոլինեում ընկերությունը կամ Օսոլինսկիների ինստիտուտը[2]: Ավստրո-հունգարական տիրապետության շրջանում Լվովի այս ընկերությունը դարձել է լեհական գիտական կյանքի կենտրոնը: Մինչև 1939 թվականը ընկերությանը կից գործել են նաև հրատարակչություն ու Լյուբոմիրսկիների թանգարանը:

1939 թվականին, երբ Արևմտյան Ուկրաինան ներառվել է ԽՍՀՄ-ի կազմի մեջ, Օսոլինսկիների ինստիտուտը փակվել է: 1939 թվականի դեկտեմբերին հաստատության տնօրեն է նշանակվել լեհ կոմունիստ Եժի Բորեյշը:

Ուկրաինայի գերմանական օկուպացիայի ժամանակ (1941-1944) Օսոլինեումի ֆոնդի հիման վրա, որը միավորվել էր Բավորովսկիների գրադարանին, ստեղծվել է Լվովի պետական գրադարանը (գերմ.՝ Staatsbibliothek Lemberg), իսկ հավաքածուի մի մասը տեղափոխվել է Կրակով: Գրադարանի ղեկավարներն է դարձել Մեչիսլավ Հեմբարովիչը: Մինչ 1944 թվականի հուլիսին Լվովի՝ խորհրդային զորքերի կողմից ազատագրվելը նա փորձել է ոչնչացումից փրկել Օսոլինեումը:

1946 թվականի հունիս 26-ին Խորհրդային Ուկրաինան հրապարակել է ՈւԽՍՀ կառավարության հրամանագիրը մշակութային արժեքները Լեհաստանին փոխանցելու մասին: Հրամանագրում նշաված էր, որ ՈւԽՍՀ կառավարությունը, հաշվի առնելով Ուկրաինայի տարածքից լեհ քաղաքացիների հայրենադարձությունը, որոշել է լեհ ժողովրդին հանձնել Լվովի Օսոլինեումի գրապահոցը, «Ռացլավի համայնապատկերը», ականավոր նկարիչների ստեղծագործությունները, թանգարանային բազմաթիվ ցուցանմուշներ, արժեքավոր ձեռագրեր, լեհական ազգային մշակույթի պատմական ու գեղարվեստական այլ արժեքներ: 1947 թվականին Օսոլինեումի ֆոնդերի 30 %-ը փոխանցվել է Լեհաստանի ժողովրդական հանրապետությանը: Դա կազմել է մոտ 217.000 միավոր, որոնցով լցվել են երկաթուղային երկու գնացքների վագոններ: Արդեն նույն թվականի սեպտեմբերին 10.000 հատոր հանձնվել է Մոսկվայի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի գրադարանին:

Օսոլինեում ինստիտուտի լեհ աշխատակիցների մի մասը հաստատության վերջին տնօրեն Մեչիսլավ Հեմբարովիչի գլխավորությամբ, 1946 թվականին չի մեկնել Լեհաստան, այլ մնացել է աշխատելու Ստեֆանիկի անվան գրադարանում: Հեմբարովիչը, սակայն, Լվովում մնացել է սոցիալական մեկուսացվածության պայմաններում, քանի որ արևմտաուկրաինական մտավորականության համար անընդունելի ռևանշիստական տեսակետ է ունեցել «պատմականորեն լեհական» Լվովի ու Գալիչինայի հանդեպ[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրոցլավի Օսոլինեում մասնաճյուղ
 
 
 
 
 
 
 
 
Լվովի՝ Ստեֆանիկի անվան ազգային գրադարան
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jabłońska, Władysława. (1979) "Ossoliński Józef Kajetan (1748-1826)" Polski słownik biograficzny. Wrocław: Polska Akademia Nauk. p. 416-421. (in Polish)
  2. website of the Ossolineum Publishing House
  3. «Роман Голик. Легенда львівського Оссолінеуму: постаті, видання та соціальна роль бібліотеки Оссолінських в уявленнях галичан ХІХ-ХХ ст. // Сайт ЛНБ ім. Стефаника»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2014-07-02 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Палієнко М., Срібняк І. Інформаційно-джерельний потенціал архівних збірок Національної установи імені Оссолінських у Вроцлаві з історії УНР (колекція 22/53) // Етнічна історія народів Європи. – К., 2018. – Вип.54. – С.127-140. http://ethnic.history.univ.kiev.ua/ua/archive/2018/143/19_палієнко_срібняк.pdf(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]