Օսման Նաղաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման Նաղաշ
Ծնվել է16-րդ դար
ԾննդավայրՍարաևո, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԵրկերՀյուներնամե և Սուրնամե-ի Հյումայուն
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
 Nakkaş Osman Վիքիպահեստում

Օսման Նաղաշ (16-րդ դար, Սարաևո, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ) (հայտնի է նաև Օսման մանրանկարիչ[Ն 1]) Օսմանյան կայսրության գլխավոր մանրանկարիչն էր 16-րդ դարի երկրորդ կեսին: Նրա ծննդյան և մահվան տարեթվերը հազիվ թե հայտնի են, բայց նրա գործերի մեծ մասը թվագրվում է տասնվեցերորդ դարի վերջին քառորդին[2]: Օսման Նաղաշի ամենահին հայտնի նկարազարդումներն արվել են 1560-1570 թվականների միջև՝ Ֆիրդուսու «Շահնամե» պարսից դյուցազներգական պոեմի թուրքերեն թարգմանության համար[3]: Հայտնի է, որ նա եղել է Մուրադ III-ի համար Սայիդ Լոքմանի գրած տարբեր պաշտոնական պատմությունների գլխավոր նկարիչը, որոնք ստեղծվել են այս դարաշրջանում, այդ թվում ՝ Զաֆերնամե (Հաղթանակների գիրք), Շահնամե ի Սելիմ խան [Ն 2] (Թագավորերի գիրք Սելիմ խանի) և Շահին Շահնամե (Գիրք արքայից արքաների)[4][5]: 1582 թվականին նա նկարազարդել է աստղագուշակության «Գիրք երջանկության»-ը, իսկ մոտ 1585 թվականին հանդիսացել է Սիեր-ի Նեբիի, Մուհամմեդի կյանքի մասին դյուցազներգության, գրված մոտ 1388 թվականին[6], նկարազարդողներից մեկը:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանի պատկերազարդման ոճը բնութագրվել է որպես «ընկալման համար՝ պարզ»: Նրա նկարները ցուցադրում են ուշադիր հոգածություն դեպի պահի մանրամասները, իրատեսական ոճով պատկերելով իրադարձությունները[7]:

Ի տարբերություն նախկին պալատական նկարիչների, Օսմանի դիմանկարները հակված են ցուցադրելու շատ ավելի հուզականություն: Ռուստամի և Զոհրաբի պատմությունն օրինակ, մինչ այդ միշտ ներկայացվում էր նույնակերպ երևացող «հեռավոր, առանձնացված պերիֆերիկ կերպարներով, ովքեր դիմային կամ մարմնական արտահայտման հազիվ թե որևէ հետք են դրսևորում», մինչդեռ Օսմանի տարբերակում [Ն 3] Զոհրաբի պահապանը կարծես «տապալվում է վշտից ու հուզմունքից», քանի որ Ռոստամը կողմից իր որդու սպանության ականատեսն էր[7]:

Նրա աշխատանքն ազդել է Օսմանյան փադիշահության պալատական գեղանկարիչների հաջորդ սերնդի վրա, նրա ոճով սկզբնավորված տվյալ բնագավառի կարևոր գործերում[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպը Օսմանի և նրա արհեստանոցի գեղարվեստական պատմությունն է: Պատմվածքում Օսման իրեն կուրացնում է ասեղով՝ ընդօրինակելով լեգենդար պարսիկ մանրանկարիչ Բեհզադի կուրությունը: Վեպում նրա մահը ներկայացնում է «օսմանյան մանրանկարչության ավարտը, քանի որ նրանից հետո մանրանկարիչները հետևելու էին Արևմուտքի արվեստին»:

Մանրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նաղաշ նշանակում է մանրանկարիչ
  2. էՄէս: Օէռ: 7043, Բրիտանական գրադարան
  3. Շեհնամե-ի Թյուրքի, Էյչ. 1522, ֆոլիո 148. Թոփքափի պալատի գրադարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1041709455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Feride Çiçekoglu (Winter 2003)։ «Difference, Visual Narration, and "Point of View" in My Name Is Red»։ Journal of Aesthetic Education (University of Illinois Press) 37 (4): 124–137։ JSTOR 3527343։ doi:10.2307/3527343 
  3. 3,0 3,1 «Osman [Nakkas Osman]»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին։ Վերցված է 2020-07-19 
  4. «Tarih-i Sultan Bayezid Nasuh al-Silahi al Matraki»։ Turkish Cultural Foundation 
  5. Stefano Carboni։ Venice and the Islamic World, 828-1797։ Yale University Press։ ISBN 0-300-12430-9 
  6. «Siyer-i Nebi: The Life of the Prophet»։ Antika, The Turkish Journal of Collectable Art (15)։ June 1986 
  7. 7,0 7,1 Serpi̇l Bağci̇ (2000)։ «From Translated Word to Translated Image: The Illustrated Şehnâme-i̇ Türkî Copies (in Later Responses to Paintings and Books)»։ Muqarnas 17: 162–176։ ISSN 0732-2992։ JSTOR 1523296։ doi:10.1163/22118993-90000012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]