Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ Ինջիրլիք ավիաբազայի տարածքի շուրջ չորս տոկոսը հայերի սեփականությունն էր (ձախից), Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան կառավարության կողմից բռնազավթվեց։ Թուրքիայի նախագահական պալատը (աջից), պրեզիդենտի պաշտոնական նստավայրը պատկանել է Ղասաբյանների սեփականությունն էր և պատկանում էր Հովհաննես Ղասաբյան անունով հայի, ով մազապուրծ փախել է Հայոց ցեղասպանությունից[1]։ Գույքը զավթել էր Բուլգուրլազադե ընտանիքը, հետագայում այն ձեռք է բերել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադիրն ու առաջին նախագահը[2][3][4]։ 1921 թվականին այն վերածվեց նախագահական նստավայրի[2]։

Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում, հայ բնակչության նյութական սեփականության և անշարժ գույքի օտարումը թուրքական իշխանությունների կողմից՝ սուլթանական փուլում՝ 1894-1896 թվականների (Համիդյան ջարդեր), 1915-1922 թվականների (Հայոց ցեղասպանություն), և հանրապետական ժամանակաշրջանում՝ 1923 թվականից սկսած։ Թալանը նոր ալիք էր ստացել 1955 թվականին՝ Ստամբուլյան ջարդերի ժամանակ, և վերսկսվել 1974 թվականին։

Հայոց ցեղասպանության ընթացքում բռնազավթման մեծ մասը կատարվեց, երբ հայերը տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատներ և կառավարությունը նրանց թողած ունեցվածքը հայտարարեց որպես «հրաժարված»։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում և Փոքր Ասիայի որոշ բնակավայրերում ապրող հայերի ողջ ունեցվածքը բռնազավթվեց և հետագայում բաժանվեց տեղաբնակ մուսուլման բնակչությանը։

1974 թվականին նորացված հարկադրանքներ կիրառվեցին 1936 թվականի հայկական համայնքի սեփականության հայտարարագրումից հետո ձեռք բերած ունեցվածքը առգրավելու համար։ Հայերին ու այլ ազգի օսմանահպատակ ու թուրքահպատակ ներկայացուցիչների ունեցվածքի բռնազավթումը էական գործոն էր Թուրքիայի Հանրապետության տնտեսական հիմքը ձևավորելում՝ տնտեսությանը կապիտալ ապահովելու տեսանկյունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնագրավումը որպես Հայոց ցեղասպանության բաղկացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի մայիսի 16-ին՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության բռնագաղթից մոտ մեկ ամիս անց, «Պատերազմի և արտակարգ քաղաքական իրավիճակի պատճառով բռնագաղթված հայերի կողմից լքված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ վարչական հրահանգ» խորագրով գաղտնի հրահանգ արձակվեց[5][6][7][8]։ Հրահանգի արձակումից հետո «Լքված գույքի հանձնաժողովներ» (թուրքերեն՝ Emvâl-i Metrûke İdare Komisyonları) և «Լուծարման հանձնաժողովներ» (թուրքերեն՝ Tasfiye Komisyonu) հատուկ հանձնաժողովներ ստեղծվեցին, որոնց առջև խնդիր էր դրված ներկայացնել բռնագաղթածների ունեցվածքների և դրանց արժեքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, իբրև թե դրանց պահպանման համար[5][9][10]։ 1916 թվականի հունվարի դրությամբ այդ հանձնաժողովների թիվը հասավ 33-ի[11]։

Աքսորյալների հեռանալուց հետո, հանրային աճուրդների միջոցով առաջին հերթին իրացվեցին արագ փչացող ապրանքները, գործող օրենքների համաձայն՝ աճուրդներից ստացված շահույթը պետք է փոխանցվեր սեփականատերերին։ Սակայն գույքային փաստաթղթերը կազմելուց հետո պատճենները հանձնվեցին Օսմանյան գանձապետարան։ Հրահանգում ասվում էր, որ թուրք փախստականները, հիմնականում Բալկաններից, պետք է բնակեցվեն ազատված տարածքներում և ստանան բռնագաղթածների ունեցվածքը[5][10]։ Թուրք փախստականներին տեղավորելով հայերի տներում, տեղական իշխանությունները նրանց անունով գրանցեցին հայերի տները, հողերը, որոշ դեպքերում խաղողի ձիթապտղի այգիները աճուրդի դրվեցին։ Ըստ պատմաբան Դիկրան Քույմջյանի՝ տեղական իշխանությունները տեղեկացված էին, որ հայ աքսորյալները երբեք չեն վերադառնա[10]։

1915 թվականի մայիսի 29-ին Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեն բռնագաղթման վերաբերյալ օրենք ընդունեց, որում բռնագաղթվողներն իրավունք չունեին վաճառել իրենց ունեցվածքը, այն համարվեց ազգային անվտանգության համար սպառնալիք։ Արտաքսվողները տեղական իշխանություններին պետք է ներկայացներին իրենց ունեցվածքի մանրամասն ցանկը։

Ձեզ պատկանող իրերը՝ կահույքը, անկողնային պարագաները, սպասքը թողեք տեղում։ Փակեք ձեր խանութներն ու բիզնեսներն ամեն ինչ թողնելով ներսում։ Ձեր դռները կկնքվեն հատուկ կնիքներով։ Ձեր վերադարձին դուք ամենը ինչ թողել եք ետ կստանաք։ Մի վաճառեք ձեր գույքը կամ որևէ թանկարժեք իր։ Վաճառողներն ու գնորդները պատժի կենթարկվեն։ Ձեր դրամը դրեք բանկում երկրում գտնվող ձեր ազգականի անունով։ Կազմեք ձեր ողջ ունեցվածքի ցանկը, այդ թվում նաև անասունների և տվեք այն հատուկ պաշտոնյաներին, որպեսզի ձեր ունեցվածքը հետագայում ետ ստանաք։ Ձեզ տրվում է տաս օր այս վերջնագիրը կատարելու համար[3]։

Մինչ տեղահանության օրենքը մշակվում էր, ներքին գործերի նախարարության ցեղերի և փախստականների բնակեցման տնօրինությանը հանձնարարվել էր զբաղվել բռնագաղթված կամ սպանված հայերի ունեցվածքով։ Այս հանձնաժողովը, ում աշխատավարձները տրամադրվում էին հայերից բռնագանձված ունեցվածքից, «Օտարման և բռնազավթման ժամանակավոր օրենք» («Լքված ունեցվածքի օրենք») ընդունեց և հրապարակեց սեպտեմբերի 27-ին (իսլամական օրացույցով սեպտեմբերի 13-ին) և այնուհետ հրահանգներ թողարկեց նոյեմբերի 8-ից օրենքը կիրառելու համար[12][13][14]։ Օրենքները նպատակ ունեին միաժամանակ նվազեցնել հայերի ունեցվածքը, հարստացնել ազգային քաղաքական գործիչներին, և զավթված գույքին տեր դարձնել թուրք փախստականներին[12][13]։

Առգրավելիք գուլքը ներառում էր անձնական սեփականությունը (այդ թվում հողերը, շենքերը, բանկային հաշիվները), բիզնեսները, ինչպես նաև համայնքային սեփականությունը (օրինակ՝ եկեղեցիները)։ Իրերը, որոնք դիտարկվում էին պատերազմի կարիքների համար օգտակար, սեփականացվում էին և անմիջապես բռնազավթվում առանձին որոշմամբ[15]։ Օրենքի համաձայն՝ բռնագաղթվողներին արգելված էր գույքային կամ բանկային ակտիվների գործարք կնքել, որով նրանց զրկում էին սեփականությունը պահպանելու որևէ հնարավորությունից[16]։ Չնայած օրենքը «ժամանակավոր» էր կոչվում, նրա նպատակը հստակ էր՝ հայերի ունեցվածքը փոխանցել թուրք մուսուլմաններին[17]։

Այս վերաբնակեցման կանոնները ներառում էին իշխանություններին ունեցվածքի մասին ձևական հաշվետվություն և ունեցվածքին տիրացողից դատական կարքով վիճարկելու այն, սակայն օրենքի յուրահատկությունն այն էր, որ այն ավելի լայն նպատակների էր ծառայում՝ թուրքացնել տարածաշրջանը և տնտեսությունը[18][17]։

Բռնազավթած գույքի, դրանց վարձակալության և վերավաճառքից ստացված եկամուտների գրառումները պահվեցին ֆինանսների նախարարությունում՝ ապահովելու գույքի հնարավոր վերադարձը սեփականատերերին[12]։

Ի հավելումն, օրենքն ապահովում էր նրանց, ում գույքը բռնազավթվել էր, դատական կարգով վերադարձնել գույքը և վնասները։ Այնուամենայնիվ օրենքը պահանջում էր գույքի սեփականատիրոջից անձամբ դատական հայցով դիմել (լիազորագիրը բացառվում էր) և ներկա լինել դատին, որն անհնար էր դարձնում գույքի վերադարձը, երբ սեփականատերը սպանվել էր կամ բռնագաղթվել։ Ամեն դեպքում պատասխանող կողմը պետությունն էր, ինչը դատական պրոցեսում հաջողության հասնելը բացարձակապես անհնար էր դարձնում[12]։ Վերջապես, օրենքը թույլ էր տալիս բռնազավթած սեփականությունն աճուրդով վաճառել, սակայն գույքը կարող էին ձեռք բերել միայն թուրք մուսուլմանները ներքին գործերի նախարարության տեղեկանքով[12]։ Հաճախ գույքը տրամադրվում էր ազգային և տեղական էլիտային, որն ի վերջո հասնում էր թուրք գաղթականներին[19]։

Հայերի ողջ ունեցվածքը փաստորեն բռնազավթվեց պետության կողմից հօգուտ պատերազմի ֆոնդի։ Այս ճանապարհով հայերի տները, պահեստները, խանութները, դաշտերը, պարտեզները, խաղողի այգիները, ապրանքները, տնային առարկաները, խալիները վերցրեցին։ Բոլորի մասին ես գիտեմ թուրք փաստաբանից, ով մեր աշխատակիցն էր և ինքն իրեն վերցրեց հայերի ամենաշքեղ տներից մեկը։ Թուրքերը իրենց խղճուկ հարմարություններ չունեցող տներից տեղափոխվեցին բռնագաղթած հայերի շքեղ առանձնատները։ Հայերի տները համատարած թալանվեցին, բացառությամբ մի քանի աղքատների, ովքեր մուսուլման դարձան։

— Մերսովանում Անատոլիա քոլեջի նախագահ, Դոկտոր Ջորջ Ուայթ[20]։

Այս օրենքի ազդեցությունը ակնթարթային էր։ Համաձայն Կոստանդնուպոլսում տեղակայված Գերմանիայի դեսպանի 1916 հունիսի զեկույցի՝ հայերի ունեցվածքը վաղուց արդեն առգրավվել էր, իսկ նրանց կապիտալը յուրացվել հանձնաժողովի կողմից[21]։

Միակ նշանակալի ներքին դիմադրությունը եղել է Օսմանական խորհրդարանի ներկայացուցիչ Ահմադ Ռիզանի կողմից, ով հայտարարեց․

Դա անօրինական է հայերի ունեցվածքը դասակարգել որպես հայերի կողմից «լքված գույք», քանի որ նրանք իրենց տները չեն լքել ինքնակամ, նրանք բռնի ուժով հարկադիր հեռացվել և աքսորվել են իրենց բնօրրանից։ Այժմ կառավարությունը ջանք է գործադրում վաճառել նրանց ունեցվածքը։ Ոչ ոք իրավունք չունի վաճառել իմ ունեցվածքը, եթե ես չեմ ուզում այն վաճառել։ Օսմանյան կայսրության սահմանադրության 21-րդ հոդված արգելում է դա։ Եթե մենք սահմանադրական ռեժիմ ենք, մենք չենք կարող դա թույլ տալ։ Սա բռնություն է։ Իմ ձեռքից բռնել, դուրս շպրտել իմ գյուղից, ապա վաճառել գույքն ու ունեցվածքը, սա երբեք չի կարող լինել թույլատրելի։ Ո՛չ օսմանցիների խիղճը, ո՛չ օրենքը չեն կարող դա թույլատրել[22]։

1918 թվականի լուսանկար։ Տրապիզոնի հայկական եկեղեցի, որն օգտագործվում էր Հայոց ցեղասպանությունից հետո հայերին պատկանող ապրանքների աճուրդի և բաշխման կենտրոն[23]։

Հայերի ունեցվածքի մեծ մասը բռնագրավելու և մուսուլմաններին փոխանցելու համար ուղեցույցներ մշակվեցին։

1916 թվականի հունվարի 6-ին Թալեաթ փաշան՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը հրամայեց․

Հայերի թողած շարժական ունեցվածքը երկարաժամկետ պահպանման պիտի տրվի և մեր երկրում իսլամադավան բնակիչների բիզնեսի զարգացման համար, հիմնադրվող ընկերությունները միայն պետք է կառավարվեն մուսուլմանների կողմից։ Շարժական ունեցվածքը պետք է տրվի ընդունելի պայմաններով, որպեսզի ապահովի բիզնեսի կայուն համախմբումը։ Հիմնադիրը, կառավարումը և ներկայացուցիչները պետք է ընտրվեն հեղինակավոր առաջնորդներից և էլիտայից, թույլատրել առևտրականներին և գյուղատնտեսներին մասնաբաժիններ ունենալու, վաուչերները պետք է արժենան կես կամ մեկ լիրա և գրանցվեն նրանց կողմից, որպեսզիի բացառվի կապիտալի օտարների ձեռքն անցնելը։ Մուսուլմանների գիտակցության մեջ ձեռնարկատիրությունը արմատավորումը պետք է վերահսկվի և դրանց իրականացման արդյունքները քայլ առ քայլ պետք է զեկուցել նախարարություն [18]։
Ներքին գործերի նախարարը Հայկական դպրոցների բռնագրավման հրաման էր արձակել, որն ուղարկվել էր Օսմանյան կայսրության բոլոր նահանգներ[24]։ Ներքին գործերի նախարարության փախստականների և ցեղերի բնակեցման բաժանմունքի 1915 թվականի սեպտեմբերի 2-ի նամակի օրինակը՝ ուղղված լքված ունեցվածքի հանձնաժողովի Կայսերի մասնաճյուղին[25]։

Ի լրումն եկեղեցիների և վանքերի, հայկական համայնքին պատկանող այլ օբյեկտներ՝ դպրոցներ, կրթական հաստատություններ առգրավվեցին[24]։ Ներքին գործերի նախարարը հրամայեց կրթական հաստատությունները հանձնել մուսուլմաններին։

Անհրաժեշտ է դատարկված հայկական գյուղերն ու քաղաքները դպրոցների հետ միասին դարձնել մուսուլման փախստականների բնակավայրեր։ Համենայն դեպս շենքերի ընթացիկ արժեքը, կրթական նյութերի քանակն ու արժեքը գրանցել և ուղարկել Հաշվառումների գլխավոր գրասենյակ[24]։

Հրամանի արձակումից հետո, մասնավոր հայկական դպրոցները վերածվեցին Օսմանյան թուրքական դպրոցների և գրենական պիտույքները բաժանվեցին թուրք մուսուլմաններին[24]։ Աբրահամ Հարությունյանը՝ քահանա, որ ապրում էր Զեյթունում, իր նոթերում գրում է, որ կառավարության կողմից Զեյթունի դպրոցի բռնագրավելուց հետո, հայերը երկար ժամանակ կրթություն ստանալու իրավունք չեն ունեցել և հայկական դպրոցը լիքն էր հարյուրավոր թուրք երեխաներով[26]։

1930-ականների սկզբներին, հայերի ողջ ունեցվածքը բռնագրավվել էր[27]։ Լքված գույքի վերաբերյալ օրենքները ուժի մեջ էին 73 տարի՝ մինչ 1986 թվականի հունիսի 11-ը, երբ վերջնականապես չեղյալ հայտարարվեցին[28]։ Հայերի ունեցվածքի զանգվածային առգրավումը հնարավորություն տվեց Թուրքիայի ցածր խավին (գյուղացիներին, զինվորներին և բանվորներին) հասնել միջին խավի մակարդակի[29]։ Ժամանակակից թուրք պատմաբան Ուղուր Ումիթ Ունգորը պնդում է, որ հայկական բնակչության վտարումը, թուրքական պետությանը թողեց հայկական ունեցվածքի ինֆրակառուցվածքը, որն օգտագործվեց թուրքական վերաբնակեցված համայնքների առաջընթացի համար։ Ուրիշ խոսքով, առանց հայերի ունեցվածքի բռնազավթման և նրանց ոչնչացման անհնարին կլիներ Թուրքական ազգային տնտեսության կառուցումը[30]։

Օսմանյան բռնագրավման ծավալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Հայոց ցեղասպանության ընթացքում առգրաված ունեցվածքի ճշգրիտ ծավալն անհայտ է, սակայն, համաձայն Թալեաթ փաշայի՝ տեղահանության մասին օրենքի գլխավոր նախաձեռնողի անձնական փաստաթղթերի[31], ընդհանուր առգրավվել էր 20․545 կառույց, 267․536 ակր հողատարածք՝ գյուղատնտեսական և հերկած հողեր, 76․942 ակր խաղողի այգիներ, 703․941 ակր ձիթապտղի այգիներ և 4․573 ակր թթի այգիներ[32][33]։

Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթանցքում, Հայկական պատվիրակությունը ներկայացրեց $3.7 միլիարդ արժողությամբ կորուստ միայն հայկական եկեղեցու ունեցվածքից[34]։ 1920 թվականի փետրվարի Փարիզի կոնֆերանսի ընթացքում հայկական համայնքը Օսմանյան կառավարությանը գույքի և ակտիվների վերականգնման լրացուցիչ պահանջարկ ներկայացրեց։ Հայկական պատվիրակության կողմից Գերագույն Խորհրդին ներկայացրած համատեղ հայտարարության մեջ, որ պատրաստել էին հայ համայնքի եկեղեցական առաջնորդները, պնդվում էր, որ Օսմանյան կառավարությունը քանդել էր 2000 եկեղեցի, 200 վանք և օրենսդրական համակարգ էր ապահովել ունեցվածքը հանձնելու երրորդ կողմին (թուրքերին)։ Հռչակագիրը նաև ֆինանսական գնահատական էր տալիս անձնական գույքի և ակտիվների ընդհանուր կորուստների վերաբերյալ Հայաստանի թուրքական և ռուսական հատվածներում՝ համապատասխանաբար 14,598,510,000 և 4,532,472,000 ֆրանկ։ Ընդհանուր կորուստը այսօրվա համարժեքով գնահատվում էր 298 միլիարդ ԱՄՆ դոլար[35][36]։

Ավելին, հայկական համայնքը պահանջել էր վերականգնել եկեղեցու ունեցվածքը և փոխհատուցել դրանով ձեռք բերված շահույթը[37]։ Օսմանյան կառավարությունը երբեք չի պատասխանել այս հռչակագրին, այդպիսով հատուցում տեղի չի ունեցել[37]։

Հայկական բռնազավթված ունեցվածքի հարցը բարձրացվել է Առաջին Հայկական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքած մի շարք պայմանագրերում։ Երկու պայմանագիրն էլ՝ Բաթումիի պայմանագիրը (ստորագրված՝ 1918 թվականի հունիսի 4) և Սևրի պայմանագիրը (ստորագրված՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին) պարունակում են դրույթներ հայկական ունեցվածքի վերականգնման վերաբերյալ[8]։ Սևրի պայմանագրի 144-րդ հոդվածում ասվում է, որ Լքված գույքի հանձնաժողովները և Լուծարման հանձնաժողովները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքները, իսկ բռնագրավման օրենքն՝ անվավեր ճանաչվի[10][38]։ Մինչդեռ, ովքեր խլել էին հայերի ունեցվածքը, թրքական ազգային շարժման աջակցությունը ստացան[11]։

Այսպիսով, 1920 թվականի մարտի 8-ին Թուրքիայի նորաստեղծ խորհրդարանը հայկական ջարդերի և ունեցվածքի բռնազավթման մեջ 1918-1920 թվականներին թուրքական զինվորական դատարանների կողմից մեղադրվողներին ներում շնորհեց։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից և Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո (1923 թվականի հուլիսի 24), Սևրի պայմանագրի դրույթները երբեք չկիրառվեցին և լուծարման հանձնաժողովները վերսկսեցին հայկական ունեցվածքի բռնազավթման գործողությունները[8][10]։

Ի հավելում բռնագրաված գույքի, պատերազմի ժամանակ, հայերին պատկանող խոշոր գումարներ և թանկարժեք մետաղներ նույնպես յուրացվեցին և ի պահ հանձնվեցին Օսմանյան կառավարության կամ գերմանական, ավստիական բանկերին։ Ենթադրվում է, որ այդ գումարները դուրս են բերվել բռնագաղթած և սպանված հայերի բանկային հաշիվներից։

Բրիտանական նախկին երկու վարչապետների կողմից հայերի դրամական միջոցների յուրացման վերաբերյալ պաշտոնական հուշագիր էր պատրաստվել և ուղարկվել Մեծ Բրիտանիայի գործող վարչապետին։

5,000,000 թուրքական ոսկի ֆունտը (մոտավորապես 30.000 կիլոգրամ ոսկուն համարժեք) 1916 թվականին Թուրքական կառավարության կողմից պահ է տրվել Բեռլինի Ռայխսբանկին (գերմ.՝ Reichsbank), և զինադադարից հետո դաշնակիցների կողմից ընդունվել է։ Այդ գումարների մեծ մասը, գուցե և ողջ գումարը հայերինն էր։ 1915 թվականի բռնի տեղահանումից հետո, նրանց բոլոր հաշիվները կառավարության հրամանով տեղափոխվել են Կոնստանդնուպոլսի պետական գանձապետարան[39]։

Բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում պահվող գումարային ավանդները տեղահանումից հետո նույնպես յուրացվեցին։ Ավանդ ձևակերպելուց հետո, ավանդատուին տրվում էր հավաստագիր։ Սակայն տեղահանությունը սկսվելուն պես, ավանդների վճարումները դադարեցվեցին։ Բռնագաղթվածների մեծ մասը, ովքեր ավանդներ ունեին, մնացին հավաստագրերը ձեռքներին։ Նրանցից շատերի ժառանգները մինչև հիմա պահպանում են հավաստագրերը։ Պատմաբան Գևորգ Բաղդյանը հայտարարում է, որ այդ ավանդների մայր գումարի և շահույթի ընդհանուր արժեքն այսօր կհասնեին աստղաբաշխական թվերի[40]։

Բռնագրավում Թուրքիայի Հանրապետության օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտարման ծանուցագրի օրինակ [41]

Թուրքիայի անկախության պատերազմից և 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո, բռնագաղթված կամ սպանված հայերի գույքի առգրավումը վերսկսվեց[9]։ Հանրապետության հիմնադրումից ի վեր իրավական տերմինաբանությունը «տեղափոխված անձանցից» փոխվեց «սպանված կամ երկիրը լքած անձանց»[11]։

1923 թվականի ապրիլի 15-ին, հենց Լոզանի պայմանագրի ստորագրման նախորդող օրերին Թուրքական կառավարությունը «Լքված գույքի մասին օրենք» ընդունեց, որով թույլատրում էր հայերի կողմից լքված ունեցվածքը բռնագրավել անկախ նրանց ներկա չգտնվելու պատճառներից։ Մինչդեռ տեղական դատարանները լիազորված էին գնահատել յուրաքանչյուրի ունեցվածքի արժեքը սեփականատիրոջ համար այն պահանջելու հնարավորություն ստեղծել։ Մյուս կողմից օրենքն արգելում էր ցանկացած լիազորագրի օգտագործում և պահանջ ներկայացնել առանց երկիր վերադառնալու[42]։ Բացի այդ որպես մեղադրվող կողմ հանդես էր գալու Թուրքական պետությունը, որը և յուրաքանչյուր դեպքի համար ստեղծել էր հատուկ հանձնաժողովներ[12][43]։

Ի լրումն այս օրենքի, որը Թուրքիայի կառավարությունը շարունակում էր բազմաթիվ մարդկանց քաղաքացիությունը ժամկետանց ճանաչել ըստ 1927 թվականի մայիսի 23-ին ընդունված օրենքի, որում ասված էր՝ «Օսմանյան սուբյեկտներն, ովքեր չեն մասնակցել Թուրքիայի ազգային ասատագրական պայքարին, և գտնվել են Թուրքիայից դուրս և չեն վերադարձել մինչև օրենքի հրապարակումը՝ 1923 թվականի հուլիսի 24-ը, զրկվում են Թուրքիայի քաղաքացիությունից»[9][Ն 1]։ Հետագայում, 1928 թվականի մայիսի 28-ին լրացուցիչ օրենք ընդունվեց, ըստ որի, ով կորցրել էր քաղաքացիությունը զրկվում են հետ վերադառնալու իրավունքից և նրանց ունեցվածքը Թուրքիայի կառավարության կողմից առգրավվելու է և հանձնվելու թուրք փախստականներին[9]։

Հայերի գորգերը վաճառվում էին իրենց արժեքից անհամեմատ ցածր գներով։[44]

Թուրքիայի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ հնարավոր ներգրավվելուն նախապատրաստվելիս, Թուրքիայի կառավարությունը նոր հարկ մտցրեց՝ Վարլիկ Վերգիսի, որն անհամաչափ էր Թուրքիայի ոչ իսլամադավան բնակչության համար։ Շատ հայեր և այլ ոչ մուսուլմաններ, ստիպված էին իրենց ունեցվածքը վաճառել անհամեմատ ցածր գներով, որպեսզի վճարեն անսպասելի իրենց վրա դրված հարկը կամ պետության կողմից բռնագանձվում էր ունեցվածքը[44]։ Բացի այդ, օրենքը իշխանություններին թույլատրում էր հարկի դիմաց բռնագրավել հարկատուի հարազատների ունեցվածքը[44]։ Այս հարկով Թուրքիայի կառավարությունը ոչ մուսուլման բնակչությունից 314,900,000 լիրա կամ մոտ $270 միլիոն (պետության բյուջեի 80%-ը) հավաքեց[45]։

Այս ժամանակահատվածը համընկնում էր հայերի ունեցվածքի հետագա բռնագրավման հետ։ Ոչ մուսուլմաններին մյուսներից առանձնացնելու հանձնաժողովներ ստեղծվեցին։ Հանձնաժողովների քննիչներն սովորաբար արագացված կերպով իսլամ չդավանողներին տարհանում և վերջնական գույքի առգրավում էին իրականացնում[46]։

Վարլիկ Վերգիսիին մի քանի տարի անց հաջորդեցին Ստամբուլի ջարդերը, երբ 1955 թվականի սեպտեմբերի 6-7 կազմակերպված ամբոխը հարձակվեց հույների և հայերի վրա։ Նյութական վնասը զգալի էր՝ թվով 5317 գույք (ներառյալ 4214 տուն, 1004 բիզնես, 73 եկեղեցի, 2 վան, 1 սինագոգ, և 26 դպրոց)[47]։ Վնասի տնտեսական չափը տատանվում է 69.5 միլիոն թուրքական լիրա (համարժեք 24.8 միլիոն դոլլար)՝ Թուրքիայի կառավարության գնահատականով[48], Բրիտանական հաշվարկներով՝ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 200 միլիոն ամերիկյան դոլլար), ըստ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ 150 միլիոն դոլլար, և ըստ Հունաստանի կառավարության՝ 500 միլիոն ամերիկյան դոլար[49][50]։ Իսկ ովքեր փախան, նրանց գույքը առգրավվեց Թուրքիայի պետության կողմից հետագա տաս տարիների ընթացքում[51]։

1936 թվականին Թուրքիայի կառավարությունը փոքրամասնություններից պահանջում է ներկայացնել իրենց ունեցվածքի և խնայողությունների ցանկը։ Վերևում ներկայացված է այդպիսի հայտարարագրի օրինակ՝ Սուրբ Թադեոս Բարթողոմեոս եկեղեցու և Հայկանուշյան դպրոց Հիմնադրամի կողմից։ Չնայած որ հայտարարագրում թվարկված է Հիմնադրամին պատկանող 21 անուն ունեցվածք, սակայն ի վերջո դրանցից 14-ը առգրավվեցին[52]։

1960-ականներին նոր օրենք ընդունվեց, որն անհնարին էր դարձնում հայերի կողմից նոր Հիմնադրամներ հիմնելը, նոր ունեցվածք ձեռք բերել կամ ժառանգել։ Այդպիսի օրենք (Օրենք թիվ 903) ընդունվեց 1967 թվականին, որով Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի հաջորդ պարբերությունը (թիվ 743) հայտարարում է «Հիմնադրամների գրանցումը, որ կխախտեն բարոյականության, ավանդույթների կամ ազգային շահերը, կամ որոնք հիմնվում են աջակցելու որոշակի ռասայի կամ փոքրամասնությունների անդամների քաղաքական համոզմունքները, չեն հաստատվի»։ Նման օրենքները իրավական հարցերով փորձագետները համարում են Լոզանի պայմանագրի, Թուրքիայի սահմանադրության և Մարդու իրավունքներ Եվրոպական կոնվենցիայի մեջ (հոդված 11) տեղ գտած փոքրամասնությունների մասին հոդվածների խախտում, որոնցով իրավունք է վերապահվում «Հիմնադրամների հիմնում և ժողովների գումարում»[53]։ Օրենքի նոր փոփոխությունները բռնագանձումների նոր շարքի համար հիմք հանդիսացան, և էապես խաթարեցին հայերի առօրյա կյանքը Թուրքիայում։

1974 թվականին նոր օրենսդրություն ընդունվեց, որով հայտարարվում էր որ ոչ մուսուլմանները լիազորագրերով նոր գույք չեն կարող ձեռք բերել բացի այն, որ իրենց անունով գրանցվել էր 1936 թվականին[54][55][56][57]։ Դրա հետևանքով, Ստամբուլի հայ համայնքի կողմից 1936 թվականից հետո ձեռք բերված ավելի քան 1400 ակտիվ (ներառյալ եկեղեցիներ, դպրոցներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ, ամառային ճամբարներ, գերեզմաններ եւ մանկատներ) հետընթաց դասակարգվել են որպես անօրինական ձեռքբերումներ և առգրավվել պետության կողմից[11][56][58]։

Օրենսդրության համաձայն՝ թուրքական դատարանները, ոչ թրքական ծագումով բնակիչներին վերաբերվում էին որպես «օտարերկրացիների», դրանով իսկ նրանց դնելով օտարերկրա ընկերության կամ արտասահմանում ապրող ոչ թուրքական ծագմամբ սեփականատիրոջ հետ նույն իրավական դաշտում[59]։

1986 թվականի հունիսի 11-ին Հայոց ցեղասպանության ընթացքում «լքված» ունեցվածքների վերաբերյալ օրենքը 73 տարի արդյունավետ գործելուց հետո չեղյալ հայտարարվեց[28]։ Հանրապետության ժամանակաշրջանում օրենքը շարունակում էր բռնագաղթվածների ունեցվածքների առգրավման համար հիմք ծառայել։ Չնայած 1986 թվականին օրենքի լուծարմանը, Հողի ռեգիստրի եւ կադաստրի գլխավոր տնօրինությունը 2001 թվականի հունիսի 29-ին հրաման արձակեց, որով ողջ «լքված» ունեցվածքը հեշտությամբ փոխանցվեց կառավարությանը[60][Ն 2]։ Հրամանը նաև արգելում էր գույքի անվան կամ փաստաթղթերի մասին տեղեկատվության հրապարակումը[61]։ Արդյունքում սեփականատերերը կամ նրանց ժառանգները չեն կարող պահանջել իրենց ունեցվածքները, քանի որ այժմ դրանք թուրքական օրենքներով դարձել են պետական սեփականություն[61]։

Ընթացիկ զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության ժամանակ բազմաթիվ հայ համայնքին սպասարկող գերեզմանոցներ կային։ Դրանց մեծ մասն առգրավվել են, երեքը գործումեն մինչ օրս։ Այդպիսի միօրինակ է Սաբանցի մզկիթը Ադանայում, որը կառուցվել է առգրավված հայկական գերեզմանատան հողերի վրա[62]։

1960-ականներից և 1970-ականներից նախկին օրենսդրության տերմինաբանությունը և քաղաքացիական օրենսգրքերը էական փոփոխության չէին ենթարկվել, վերջնականապես, հարկադրաբար, հայ համայնքի ունեցվածքը առգրավելու համար։

Թեև տերմինաբանությունը մի փոքր փոխվել էր, ընթացիկ քաղաքացիական օրենսգրքերը դեռ ունեն բավարար գործադիր լիազորություններ Թուրքիայի Հանրապետության «ազգային շահի» անվան տակ առգրավել գույքը։

1967 քաղաքացիական օրենսգիրք թիվ 743
Ընթացիկ քաղաքացիական օրենսգիրք թիվ 4721
Հիմնադրամների գրանցումը, որ կխախտեն բարոյականության, ավանդույթների կամ ազգային շահերը, կամ որոնք հիմնվում են աջակցելու որոշակի ռասայի կամ փոքրամասնությունների անդամների քաղաքական համոզմունքները, չեն հաստատվի[Ն 3]։ Հիմնադրամներ չեն կարող հաստատվել Հանրապետության սահմանադրության մեջ ձևակերպված հատկանիշների՝ Սահմանադրությամբ և Սահմանադրության հիմնական սկզբունքների, օրենքի, բարոյականության, ազգային միասնության եւ ազգային շահերի խախտմամբ, կամ աջակցել որոշակի ռասայի կամ անդամների որոշակի համայնքի[Ն 4]։

Այսպիսի կանոնակարգերի պատճառով, Թուրքիայի Հանրապետության ժամանակահատվածում երբևէ ոչ մի եկեղեցի չի կառուցվել[63][64][65][66]։ Բոլոր գոյություն ունեցող եկեղեցիները կառուցվել են մինչ 1923 թվականի Հանրապետության հռչակումը[63]։ Սիրիական եկեղեցու կառուցման թույլտվություն ասորական համայնքին տրվել է 2012 թվականի դեկտեմբերին, բայց ասորական համայնքը հրաժարվել է տարածքից, քանի որ այն օգտագործվում էր որպես լատինական գերեզմանատուն[63]։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար փորձեց հանրային քննարկման դնել Օսմանյան հողային գրանցամատյանի տեղեկատվության բացումը։ Սակայն 2005 թվականի օգոստոսի 26-ին Թուրքիայի զինված ուժերի ազգային անվտանգության կոմիտեն արգելեց այդպիսի փորձերը հայտարարելով․

Օսմանյան Հողային ռեգիստրի և կադաստրի գլխավոր վարչության վիճակագրական գրառումները պետք է կնքված լինեն և հասանելի չլինեն հանրությանը, քանի որ դրանք կարող են օգտագործվել ենթադրյալ ցեղասպանության պնդումների և պետական բարեգործական Հիմնադրամներից գույքային պահանջների համար։ Դրանց հանրայնացումը դեմ է պետության շահերին[11]։

2011 թվականի հունիսի 15-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովը ընդունեց բանաձև, որով Թուրքիայի Հանրապետությունից պահանջում էր «պահպանել Քրիստոնեական ժառանգությունը և վերադարձնել առգրավված եկեղեցական ունեցվածքը»[67][68]։ Թուրք-ամերիկյան կազմակերպությունները փորձեցին արգելափակել օրինագիծը, բայց դա նրանց չհաջողվեց[69]։

Ժամանակակից վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարվա հետազոտություններից հետո, «Հրանտ Դինք» Հիմնադրամը 400 էջ ծավալով գիրք հրատարակեց, որտեղ ներկայացվում է հայկական համայնքից առգրավված ակտիվների և ունեցվածքների ներկայիս իրավիճակը[58] Կառավարական գործերի և գրառումների օգնությամբ, Հրանտ Դինք Հիմնադրամի անդամները գաղտնազերծել են տարբեր Հիմնադրամների կողմից ձեռք բերված հայերի ունեցվածքները և հրատարակել են գիրք, որտեղ զետեղված են բոլոր այդ առգրավված գույքերի լուսանկարները, գծագրերը, քարտեզները և այլ պատկերներ, որոնք նկարագրում են զավթված գույքերի ծավալները և նրանց ընթացիկ վիճակը[58]։ «Հրանտ Դինք» Հիմնադրամը հայտարարում է, որ Ստամբուլի 1,328 անուն ունեցվածքներից 661 անուն առգրավվել է Թուրքական կառավարության կողմից, միայն դրանցից 580-ն է պատկանում 53 հայկական Հիմնադրամի (դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, և այլն)։ Մնացած 87-ի ներկա վիճակը չի հաջողվել պարզել[58][70][71]։ 661 առգրավված միավոր գույքից 143-ը (21.6%) վերադարձվել է Հայկական Հիմնադրամին[58][70][71][72]։

Հրանտ Դինք Հիմնադրամի կողմից առգրավումների հետազոտությունները և նկարագրությունները, լուսանկարները և սահմանագծերը տեղադրված են առցանց interactive mapping resource Արխիվացված 2012-12-04 Wayback Machine կայքում։

Հայերի ունեցվածքները Ստամբուլում
Անշարժ ակտիվներ (Անշարժ գգույք) Ստամբուլում՝ ըստ կատեգորիայի Քանակ Տոկոս
Բռնագրաված գույքի ընդհանուր քանակ 661 49.77%
        Հանձնված երրորդ կողմին 251 18.90%
        Վերադարձված սկզբնական տիրոջը 143 10.77%
        Անշարժ գույքի գոյություն չունեցող հատվածներ 78 5.87%
        Հանձնված է քաղաքապետարանին 64 4.82%
        Հանձնված է Հիմնադրամների գլխավոր վարչությանը (VGM)[Ն 5] 51 3.84%
        Հանձնված է գանձապետարանին 31 2.33%
        Հանրային սեփականություն 23 1.73%
        Չբացահայտված սեփականություն 20 1.51%
Չառգրավված գույք 580 43.67%
        Հայկական Հիմնադրամի սեփականություն 497 37.42%
        վաճառվել է Հայկական Հիմնադրամի կողմից 83 6.25%
Անորոշ կարգավիճակով անշարժ գույք 87 6.55%
Գույք, որ ի սկզբանե պատկանում էր Հայկական Հիմնադրամներին
(դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, և այլն)
1,328 100%

Ուշագրավ բռնազավթումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Բռնազավթում Ընթացիկ կարգավիճակ
Մխիթարյան Բոմոնթիի հայկական դպրոց 1979 թվականին Պետական բարեգործական Հիմնադրամի տնօրինությունը առգրավեց հայկական դպրոցը, պնդելով, որ նոր կառույցը անօրինական է, քանի որ 1936 թվականի հայտարարագրում այն բացակայում է։ Գույքը վերադարձվել էր սեփականատիրոջը, ում ժառանգները վաճառել են Միլիտաս շինարարական ընկերությանը, որը այն փակեց[58][73][74]։
Արտաքին տեսաֆայլեր
Փաստագրական վիդեո, որ նկարագրում է Մխիթարյան Բոմոնցի հայկական դպրոցի առգրավումը և և ներկա իրավիճակը

2012 թվականին բազմակի իրավական վարույթներից հետ գույքը վերադարձվել է հայկական համայնքին[58][73]։

Թուզլայի հայկական մանկական ճամբար Գեդիկփաշա Եկեղեցական Հիմնադրամը ցանկանում էր ձեռք բերել ճամբարը, սակայն Պետական բարեգործական Հիմնադրամի տնօրինությունը 1979 թվականին դատարան դիմեց պահանջով այն վերադարձնել նախկին տիրոջը[73]։ Այն առգրավվել էր 1983 թվականին և փակվել 1984 թվականին[75]։ Փակումից ի վեր ճամբարը հինգ տարբեր սեփականատերեր է ունեցել, բայց լքյալ տարածքում ոչինչ չի կառուցվել[75]։ 2001 թվականին գույքը շենք կառուցելու նպատակով ձեռք բերեց գործարար։ Երբ լրագրող Հրանտ Դինքը նրան տեղեկացրել է, որ գույքը պատկանել է որբանոցի, գործարարը առաջարկել է այն վերադարձնել, բայց օրենքը թույլ չէր տալիս[76]։
2007 թվականին նախագահ Ահմեդ Սեզերը նոր Հիմնադրամի օրենքի վրա վետո դրեց[76]։
Գեդիկփաշա եկեղեցական Հիմնադրամը ճամբարը ձեռք բերելու մի քանի անհաջող փորձ արեց, վերջին անգամ 2011 թվականի օգոստոսին[58][77]։
Անդոնյան վանք Վանքը կառուցվել է 1860-ականներին[78]։

Վանքը նկարագրված է 1913 թվականի հունիսի 24-ին գրված նամակում՝ «Օրթակոյ Փիզմիսօղլու (այժմ Սեվիրմեսիի փողոց) փողոցի 60 հասցեում գտնվող տուն պարտեզով և տարածքով, որ Իքարելիից վարձակալել էր Սուլթան Բեյազիթ Վելի Հազրեթլերի Հիմնադրամը, վճարելով 9000 զիրա (մոտավորապես 5167 քառակուսի մետր), մինչ այդ Իկարելին վարձակալել էր Իբրահիմ Փաշա Հիմնադրամից՝ 1000 զիրայով (մոտ 574 քառակուսի մետր)»[78]։

Վանքը պաշտոնապես գրանցվել էր 1913 թվականի հոկտեմբերի 14-ին[79]։ 1924 թվականին վերջին քահանայի մահից հետո, վանքը մնացել էր անտեր։ Այնուամենայնիվ, 1936 հայտարարագրի ժամանակ, վանքը մնաց հայկական համայնքի ձեռքին[79]։

1950 թվականի փետրվարի 23-ին վանքը շրջակա տարածքի հետ ներկայացվել է որպես «անտեր» և հետագայում առգրավվել գանձապետարանի կողմից[80]։

Արտաքին տեսաֆայլեր
Փաստագրական վիդեո, որ նկարագրում է Անդոնյան վանքի առգրավումը և և ներկա իրավիճակը

1966 թվականի դեկտեմբերի 20-ին վանքն ու շրջակա տարածքը անօրինական զավթելու մեղադրանքով դատական հայց էր ներկայացվել ընդդեմ Ստամբուլի Իրավաբանական պալատի տնօրինության և գանձապետարանի։ 1974 թվականին Ստամբուլի 15-րդ քաղաքացիական դատարանը հայցը մերժեց[80]։

2006 թվականին Հիմնադրամների գլխավոր տնօրինության նորացված իրավական ջանքերի միջոցով, գույքն անցել է Հիմնադրամների գլխավոր տնօրինությանը[80]։

Համաձայն գործող կանոնակարգերի՝ վանքը և դրա շրջակա տարածքները համարվում է պարկ, արդյունքում գործարարների և ընկերությունների կողմից այն վարձակալելու բազմաթիվ հայտերը մերժվել են[81]։

Գալֆայան մանկատուն Մանկատունը հիմնադրվել է Սրբուհի Գալֆայանի կողմից, 1865 թվականին։
Այն բռնագրավվել և քանդվել է 1960-ականներին՝ ենթակառուցվածքային զարգացումների ճանապարհ հարթելու պատճառաբանությամբ։
Մեկ այլ վայրում մանկատուն կառուցելու փորձերը 1974 թվականի օրենսդրությամբ դիտարկվեցին որպես անօրինական[82]։
Արտաքին տեսաֆայլեր
Փաստագրական վիդեո, որ նկարագրում է Գալֆայան մանկատան առգրավումը և և ներկա իրավիճակը

Մանկատունը ստիպված էր տեղափոխվել Ուսկուդար, որտեղ զբաղեցնում է Սեմերցիյան դպրոցի շենքի տարածքների մի մասը[82]։

Փանգալթի հայկական գերեզմանատուն 1865 թվականին խոլերան ստիպեց Օսմանյան կառավարությանը արգելել թաղումները Փանգալթիի հայկական գերեզմանատանը, դրանք ուղղորդելով դեպի Շիշլիի հայկական գերեզմանատուն[83]։
1930-ականներին Փանգալթիի գերեզմանատունն առգրավվեց և քանդվեց[84]։
Դիվան հյուրանոցի, Հիլտոն հյուրանոցի, Հյաթթ Ռեջընսի հյուրանոցի և TRT ռադիոյի շենքերով տարածքը վերափոխեց իր ուղղվածությունը[85]։ Մարմարից տապանաքարերը 1939 թվականին վաճառվեցին և օգտագործվեցին Գեզի պարկի և Էմինոնու հրապարակի կառուցման համար[84]։
Արտաքին տեսաֆայլեր
Փաստագրական վիդեո, որ նկարագրում է Փանգալթիի հայկական գերեզմանատան առգրավումը և և ներկա իրավիճակը (թուրքերեն)

1932 թվականին Մեսրոպ Նարոյանը, Կոստանդնուպոլսի հայ կաթողիկոսը, գույքը հետ ստանալու դատական հայց է ներկայացնում[86], բայց Ստամբուլի քաղաքապետարանը վիճարկում է, պնդելով, որ նա իրավաբանական անձ չէր Թուրքիայում, քանի որ Հայոց ցեղասպանության ընթացքում բռնագաղթվել էր Թուրքիայից։ Հետևաբար պատրիարքարանը տարածքի նկատմամբ իրավունք չուներ, չնայած նա դեռևս Ստամբուլի Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի առաջնորդն էր[86][87]։
Պատրիարքարանն ընդունեց իրավունքի բացակայությունը, բայց վիճարկեց դատարանի որոշումը՝ Հայ կաթոլիկ համայնքի և Սուրբ Հակոբ հայկական հիվանդանոցի անունից[87]։
Տարածքի պատկանելիությունը հետաքննող հանձնաժողովը պատրիարքարանի հայցը գտավ անհիմն, արդյունքում գերեզմանատան տարածքը մնաց որպես Ստամբուլի քաղաքապետարանի և երրորդ կողմի սեփականություն[86][87]։

Սիլամեթ Հան Սիլամեթ Հանը, որ գտնվում է Ստամբուլի Էմինոնու շրջանում, կառուցվել էր ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից և 1954 թվականին գործարար Գալուստ Գյուլբենկյանի կողմից նվիրաբերվել Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցին[88]։

Գույքն առգրավվել է 1974 թվականին[89]։

2011 թվականի փետրվարին Սիլամեթ Հանը վերադարձվել է Հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին[89]։
Հիվանդանոցի տնօրեն Բեդրոս Սիրինօղլուն հայտարարեց զգալիորեն վնասված շենքը կվերանորոգվի և կվերածվի բուտիկ հյուրանոցի[88][89]։
Կասիմփասա շրջան Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի և Սուրբ Մեսրոբյան դպրոց Եկեղեցին կառուցվել էր 1854 թվականին, իսկ դպրոցը՝ 1859 թվականին, գույք, որ հայկական համայնքը պահել էր տասնամյակներ շարունակ[90]։ 1919 թվականի մայիսի 9-ին հրդեհը ոչնչացրեց և եկեղեցին և դպրոցը[90]։ 1973 թվականի մայիսի 3-ին Բարեգործական Հիմնադրամների տնօրինությունը առգրավեց անշարժ գույքը[90]։
Արտաքին տեսաֆայլեր
Փաստագրական վիդեո, որ նկարագրում է Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու և Սուրբ Մեսրոբյան դպրոցի առգրավումը և և ներկա իրավիճակը

Եկեղեցին և դպրոցը հանձնվեցին տեղական օգտագործման[90]։ 2012 թվականի մայիսի 28-ին Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը գույքը հայտարարեց գոյություն չունեցող[90]։ Ոչ մի քաղաքացիական հայց չներկայացվեց։

Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի ունեցվածքը 1832 թվականին Հարություն Բեժիյանը Ստամբուլի Յեդիկուլ շրջանում կառուցել էր Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցը։ Այն 19 անուն գույքի սեփականություններ ուներ, որոնք առգրավվեցին, ներառյալ․[88][91][92][93]
  • շինհրապարակ,
  • տուն և չորս շինհրապարակներ Սարիյերում,
  • Բնակելի շենք Մոդայում,
  • 2 բնակելի շենքեր Շիշլիում,
  • բնակարան Բեյօղլուում,
  • խանութ Կապալիկարսիում,
  • տուն Ուսկուդարում,
  • մեկ բազմաբնակարան բնակելի շենք, մի բնակարան և պահեստ Կուրտուլուզում,
  • չորս հարկանի հյուրանոց Թաքսիմում,
  • մանրածախ և մեծածախ առևտրային շենք Բելողլուում,
  • բնակարան Կամլիկայում,
  • 47,500 քառ․ մետր ազատ շին հրապարակ Բեյկոզ,
  • 44,000 քառ․ մետր հիվանդանոցին կից տարածք, նախկինում հիվանդանոցի այգիներ, ներկայումս օգտագործվում է որպես Զեյթինբուրու մարզադաշտ (առգրավվել է Զեյթինբուրուի քաղաքապետարանի կողմից 1985 թվականին),
  • սպորտային կառույց,
  • ավտոկայանատեղի,
  • թեյի այգի։
Արտաքին տեսաֆայլեր
Փաստագրական վիդեո, որ նկարագրում է Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի առգրավումը և և ներկա իրավիճակը

2011 փետրվարին Սելամաթ Հանը հաջողությամբ ձեռք բերելուց հետո, հիվանդանոցի նախագահ Բեդրոս Սիրինողլուն, խոստացել է վերադարձնել բոլոր 19 սեփականությունները[88]։ Հիվանդանոցը դիմել է Ստամբուլի դատարան, որը հօգուտ հիվանդանոցի ժամանակավոր արգելանք է դրել մարզադաշտի և հիվանդանոցի 43,160 քառ․ մետր տարածքի վրա[88][93]։
Շիրինօղլուն հայտարարել է, որ հիվանդանոցն արդեն դրական պատասխան է ստացել 19-ից յոթ գույքի համար[88]։

Հովհաննես Կասաբյան.
Չանկայա Կոշկու Նախագահական պալատ
Չանկայա վիլլան և խաղողի այգին Անկարայում մինչև Հայոց ցեղասպանությունը պատկանում էր Հովհաննես Կասաբյանին՝ մեծահարուստ հայ ոսկերիչ և առևտրական[1][2]։
Կասաբյան ընտանիքի Անկարայից Ստամբուլ փախուստից հետո, այն բռնազավթվեց Բուլգուրլզադե ընտանիքի կողմից[1]։
1921 թվականին ապագա նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Բուլգուրլուզադե Թեֆվիկ էֆենդիից այն գնեց 4,500 թուրքական լիրայով[2][15][94]։
Քաղաքացիական հայտ չի ներկայացվել։
Ինջիրլիք ավիաբազա
Հայտեր Ռիտա Մահդեսյանից, Ալեքս Բակալյանից, Անաիս Հարությունյանից։
Տարածքի մի մասը, որտեղ կառուցվել է Ինջիրլիք ավիաբազան, պատկանում էր հայի, ով Հայոց ցեղասպանության զոհ է դարձել։
2010 թվականին, երեք ամերիկահայերի կողմից, ովքեր պնդում են, որ տարածքն իրենց է պատկանում, Ինջիրլիքի չորս տոկոսի համար (122 քառ․ կմ)փոխհատուցման հայց է ներկայացվել[95][96]։ Մի հայցվոր պնդում է, որ 1923 թվականին, ցեղասպանությունից հետո, տարածքը բռնազվթվել է Գյուղատնտեսային բանկի կողմից[97]։
ԱՄՆ դատարանն ընդունել է գործը և Թուրքիային պատասխանի համար 21 օր ժամանակ է հատկացրել[98]։ Հայցվորները պահանջում են $63 միլիոն առգրավման և ևս $100 միլիոն կուտակված եկամտի դիմաց[97]։ Մեղադրվող թուրքական բանկերին մինչև 2011 թվականի սեպտեմբեր լրացուցիչ ժամանակ է տրվել, և հայցը հիմա քննվում է[99]։
Տոպկապի հայկական գերեզմանատուն
(Ներկայումս Ուլկեր գործարան)
Տոպկապի հայկական գերեզմանատունը պատկանում էր Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցուն և ծառայեւմ էր հայկական համայնքին 17–19-րդ դարերում։ Վերջին թաղման արարողությունը տեղի է ունեցել 1896 թվականի ապրիլի 7-ին[100]։
Այն առգրավվել էր Միդհաթ փաշայի կողմից, ով վաճառել էր տապանաքարերը[100]։
Այն վաճառվել է երրորդ կողմերին, ինչպիսին Ուլկերն է, ով 1948 թվականին տեղում գործարան կառուցեց[100]։
Գույքը վերադարձնելու բոլոր հայցերը ձախողվել են, սակայն նորացված հայցեր են ներկայացվել 2011 թվականի օրենսգրքի հիման վրա[100]։
Սանասարյան վարժարան Սանասարյան վարժարանը 1881 թվականին հիմնադրել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանը, այն Օսմանյան կայսրության, Էրզրում քաղաքի հայոց լեզվով բարձրագույն ուսումնական հաստատություն էր։[101] Մինչ Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ ուսուցիչների մեծ մասը սպանվեցին և շենքը քանդվեց, դպրոցը գործում էր[102]։ Շենքը հետագայում օգտագործվեց Էրզրումի կոնգրեսի համար որպես հավաքատեղի[103][104]։ 2012 թվականի մարտի14-шт, Հայոց գործող պատրիարքը Ստամբուլում Արամ Աթեսյանը Անկարայի գերագույն դատարանին Սանասարյան վարժարանը վերադարձնելու հայց ներկայացրեց[103][104]։ Գույքը, որ ներառում է 9 հողակտոր Էրզրումում, պարտեզով տուն և հողատարածք Աղվերեն գյուղում, երկու հողակտոր Գեզ գյուղում, մեծ առևտրային կենտրոն, հայտնի որպես Սանասարյան հան, Ստամբուլի Սիրկեչի շրջանում։ Դատական գործընթացները շարունակվում են[104]։
Դիարբեքիրի օդակայան Դիարբեքիրում տեղակայված ռազմական ավիաբազա և հանրային օդակակայան։ 2012 թվականին ամերիկահայ Զվարթ Սուջյանը հայտարարեց, որ փաստաթուղթ ունի, որով օդակայանի տարածքը ինքը որպես սեփականություն ժառանգել է իր հարազատներից։ Նա պնդում էր, որ այդ տարածքը պատկանել է իր ազգականներ Բասմաչյան ընտանիքին, Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագաղթվելուց հետո այն բռնագրավվել է[105]։ Զեկուցվել է, որ գույքը յուրացվել է պետության կողմից, երբ դեռևս կադաստրային աշխատանքները շարունակվում էին[106]։ Զվարթ Սուջյանը իր իրավաբան Ալի Էլբեյողլուի միջոցով դատական հայցով դիմել է դատարան, տարածքը վերադարձնելու պահանջով։ Դիարբեքիրի 5-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է վաղեմության պատրվակով։ 2013 թվականի ապրիլին գործը տեղափոխվել է վճռաբեկ դատարան, որտեղ տեղական դատարանի վճիռը բողոքարկվել է[106]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ruggles, 2012, էջ 174
  2. 2,0 2,1 2,2 2,3 (թուրքերեն) Yalçın, Soner. "Çankaya Köşkü'nün ilk sahibi Ermeni'ydi." Հուրիեթ. 25 March 2007.
  3. 3,0 3,1 Üngör, Polatel, էջ 69
  4. Öktem, Kerem (2008). «The Nation's Imprint: Demographic Engineering and the Change of Toponymes in Republican Turkey». European Journal of Turkish Studies (7). ISSN 1773-0546.
  5. 5,0 5,1 5,2 Toriguian, 1988, էջ 85
  6. The Armenian Genocide: Facts and Documents. New York City: St. Vartan Press. 1985. էջ 11.
  7. The Armenian Review. Hairenik Association. 18: 3. 1965. «Articles 2, 3, 6, 11 and 22 of the governmental order of May 16, 1915, from Talaat, head of the Ministry of Interior, in Constantinople directing the seizure and confiscation of Armenian buildings apply, also, to church buildings and their property.» {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Acemoglu, Murat (2000 թ․ նոյեմբերի 18). «The Consequences of the Events of 1915–1923: Destruction of the Populace and Monuments, Confiscation of Abandoned Properties and Assimilation of the Orphans». Armenian Reporter. Paramus, New Jersey. 34 (7): 3. ISSN 1074-1453.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Der Matossian, Bedross (2011 թ․ հոկտեմբերի 6). «The Taboo within the Taboo: The Fate of 'Armenian Capital' at the End of the Ottoman Empire». European Journal of Turkish Studies. ISSN 1773-0546.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Kouymjian, Dickran (2011 թ․ դեկտեմբեր). Harutyunyan, Aram (ed.). «The Crime Against Cultural Heritage and Historical Memory: The Question of Abandoned Property» (PDF). The Crime of Genocide: Prevention, Condemnation and Elimination of Consequences. Foreign Ministry of Armenia: 178–186. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Bedrosyan, Raffi (2012 թ․ ապրիլի 17). «Revisiting the Turkification of Confiscated Armenian Assets». Armenian Weekly.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Lekka, Anastasia (Winter 2007). «Legislative Provisions of the Ottoman/Turkish Governments Regarding Minorities and Their Properties». Mediterranean Quarterly. 18 (1): 135–154. doi:10.1215/10474552-2006-038. ISSN 1047-4552.
  13. 13,0 13,1 Kevorkian, 2010, էջ 204
  14. Akçam, 2012, էջ 351
  15. 15,0 15,1 Üngör, Polatel, էջ 84
  16. Üngör, Polatel, էջ 46
  17. 17,0 17,1 Kevorkian, 2010, էջեր 204-205
  18. 18,0 18,1 Üngör, Polatel, էջ 79
  19. Kevorkian, 2010, էջեր 205
  20. Sarafian, 1998, էջ 82
  21. Marashlian, 1999, էջ 115
  22. Balakian, 2003, էջ 188
  23. Üngör, Polatel, էջ 74
  24. 24,0 24,1 24,2 24,3 Üngör, Polatel, էջ 70
  25. Baghdjian, 2010, էջ 477
  26. Hartunian, 1986, էջեր 68-69
  27. «AKP Founding Member Apologizes for 'Geno-Deportations'». Asbarez. 2012 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. 28,0 28,1 Üngör, Polatel, էջ 57
  29. Üngör, Polatel, էջ 80
  30. Ungor, U. U. (2008). Seeing like a nation-state: Young Turk social engineering in Eastern Turkey, 1913–50. Journal of Genocide Research, 10(1), 15–39.
  31. Akçam, 2007, էջեր 186–7
  32. Üngör, Uğur Ümit (Winter 2013). «The Armenian Genocide: A Multi-Dimensional Process of Destruction». Global Dialogue. Centre for World Dialogue. 15 (1): 97–106.
  33. Üngör, Polatel, էջ 82
  34. Avedian, Vahagn (2012 թ․ օգոստոս). «State Identity, Continuity, and Responsibility: The Ottoman Empire, the Republic of Turkey and the Armenian Genocide». European Journal of International Law. United Kingdom: Oxford University Press. 23 (3): 797–820. doi:10.1093/ejil/chs056. ISSN 0938-5428.
  35. Baghdjian, 2010, էջ 275
  36. Turabian, 1962, էջեր 265-7
  37. 37,0 37,1 Marashlian, 1999, էջ 118
  38. Hovannisian, 2008, էջ 35
  39. Toriguian, 1988, էջ 77
  40. Baghdjian, 2010, էջ 277
  41. Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջեր 56-57
  42. Gilbert Gidel, Albert Geouffre de Lapradelle, Louis Le Fur, André Nicolayévitch Mandelstam, Cómité des réfugiés arménins (1929). Confiscation des biens des réfugiés arméniens par le gouvernement turc (French). Le Fur. էջեր 87–90.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Baghdjian, 2010, էջ 191
  44. 44,0 44,1 44,2 Sachar, 2007, էջեր 79-80
  45. Günal, Bülent (2012 թ․ հոկտեմբերի 21). «Atatürk olsa Varlık Vergisi olmazdı». Haber Turk (թուրքերեն).
  46. Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջեր 56-7
  47. Güven, Dilek (2005 թ․ սեպտեմբերի 9). «6–7 Eylül Olayları (1)». Radikal (Turkish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. «Turkish currency exchange rates 1923–1990». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  49. Vryonis, 2005
  50. Hür, Ayşe (2008 թ․ սեպտեմբերի 7). «6-7 Eylül'de devletin 'muhteşem örgütlenmesi'». Taraf (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. Sasanlar, Binnaz Tugba. «A Historical Panorama of an Istanbul Neighborhood: Cihancir from the Late Nineteenth Century to the 2000s» (PDF). Bogaziçi University. էջ 94.
  52. Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջ 303
  53. Hatemi, Kurban, էջ 28
  54. Varlık, Yasemin (2001 թ․ հուլիսի 2). «Tuzla Ermeni Çocuk Kampı'nın İzleri». Bianet (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  55. Oran, Baskın (2007 թ․ հունվարի 26). «Bu kadarı da yapılmaz be Hrant!». Agos (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  56. 56,0 56,1 Peroomian, 2008, էջ 277
  57. Susan, Fraser (2011 թ․ օգոստոսի 28). «Turkey to return confiscated property». The Guardian.
  58. 58,0 58,1 58,2 58,3 58,4 58,5 58,6 58,7 Bedrosyan, Raffi (2012 թ․ դեկտեմբերի 6). «'2012 Declaration': A History of Seized Armenian Properties in Istanbul». Armenian Weekly.
  59. Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջ 67
  60. Kardeş, 2012, էջեր 183-4
  61. 61,0 61,1 Üngör, Polatel, էջ 58
  62. Çetinoğlu, Sait (2012 թ․ դեկտեմբերի 18). «Bir Süryani Kilisesi hikayesi vesilesi ile İki ailenin örnek dayanışmasına dairdir». Hristyan Gazete (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին. «Adana Ermeni mezarlığının üzerinde yükselen Sabancı camisi gibi Aya Stefanos'taki Latin mezarlığında da Süryani kilisesi yükselmeden gerekli duyarlılığı gösterileceğini ummak istiyorum.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. 63,0 63,1 63,2 «Turkey Permits First New Church in Nearly 100 Years–and Christians Reject It». Christianity Today. 2012 թ․ դեկտեմբերի 20.
  64. Pope, Hugh (2004 թ․ նոյեմբերի 26). «Spiritual Journey: In Muslim Turkey, A Minister's Quest: Starting a Church; Religious Restrictions Begin To Ease as Nation Seeks Entry in European Union; Coffeehouse and Prayer Hall». Wall Street Journal. New York, N.Y. էջ A.1.
  65. «Finally, Istanbul gives Syriac Christians a place to build: a cemetery». World Watch Monitor. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  66. Magister, Sandro (2004 թ․ դեկտեմբերի 28). «Mission Impossible: Building a Church in Turkey». l'Espresso. «Apart from lacking legal recognition, in fact, these minorities are prevented from constructing, and even from restoring, their places of worship, from possessing buildings and land, and from opening schools.»
  67. Smith, Tierney (2011 թ․ օգոստոսի 5). «House Panel Approves Resolution Calling on Turkey to Return Confiscated Christian Churches». CNS News.
  68. «U.S. Congress House Resolution 306».
  69. «Landmark US House Resolution Presses Turkey to Return Stolen Churches». The Armenian Weekly. 2011 թ․ դեկտեմբերի 14.
  70. 70,0 70,1 Ziflioğlu, Vercihan (2012 թ․ դեկտեմբերի 14). «Dink Foundation urges further steps for seized Armenian properties». Hürriyet Daily News.
  71. 71,0 71,1 «General Overview» (թուրքերեն). Hrant Dink Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  72. «Devlet tarafından yağmalanan Ermeni mallarının tam dökümü yayımlandı». HaberLink (թուրքերեն). 2012 թ․ դեկտեմբերի 2.
  73. 73,0 73,1 73,2 «İstanbul Ermeni Vakiflarinin El Konan Mülkleri» (թուրքերեն). Hrant Dink Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  74. Demir, Ela (2012 թ․ սեպտեմբերի 27). «Armenian foundation seeks to regain property rights to school». Zaman. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  75. 75,0 75,1 Kart, Emine (2009 թ․ հունիսի 21). «Time to recall the story of the Tuzla Armenian children's camp: a story of seizure». Zaman. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  76. 76,0 76,1 Döndaş, İnci (2007 թ․ հունվարի 28). «Tuzla Çocuk Kampı'ndan Hrantlar'ın öyküsü çıktı». Star Gazette (թուրքերեն).
  77. «Yok Edilen 'Atlantis Uygarliği': Tuzla Ermeni Çocuk Kampi» (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  78. 78,0 78,1 Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջ 125
  79. 79,0 79,1 Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջ 127
  80. 80,0 80,1 80,2 Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջ 129
  81. Atılgan; Eren; Mildanoğlu; Polatel, 2012, էջ 131
  82. 82,0 82,1 «Bir Mahalleden Tek Hamlede Silinmek: Kalfayan Yetimhanesi Binasi». Hrant Dink Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  83. Tuğlacı, Pars (1991). İstanbul Ermeni kiliseleri (թուրքերեն). İstanbul: Pars Yayın. ISBN 978-975-7423-00-3.
  84. 84,0 84,1 Tan, Gokhan (2011 թ․ հուլիսի 24). «Varolmayanın tescili». Radikal (թուրքերեն).
  85. Nalci, Tamar. «Istanbul Radio was an Armenian Cemetery». Midyat (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  86. 86,0 86,1 86,2 Nalci, Tamar (2011 թ․ օգոստոսի 27). «Bir Gasp Hikâyesi». Bianet (թուրքերեն).
  87. 87,0 87,1 87,2 Cagaptay, 2013, էջ 135
  88. 88,0 88,1 88,2 88,3 88,4 88,5 «The State and not the ECHR, Returns Selamet Han». Sabah. 2011 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  89. 89,0 89,1 89,2 «Turkey returns Selamet Han to Armenian foundation». Zaman. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  90. 90,0 90,1 90,2 90,3 90,4 «Mazbutaya Alinmiş Bi̇r Vakif: Kasimpaşa Surp Hagop Kilisesi Vakfi» (թուրքերեն). Hrant Dink Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  91. Bedrosyan, Raffi (2011 թ․ օգոստոսի 31). «Special Report: What is Turkey Returning to Armenians?». Armenian Weekly.
  92. «Uzun Soluklu Bir Hukuk Mücadelesi: Yedi̇kule Surp Pirgiç Hastanesi Ve İgs Binasi Davasi» (թուրքերեն). Hrant Dink Foundation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  93. 93,0 93,1 Ziflioğlu, Vercihan (2012 թ․ հունվարի 5). «Court rules in favor of Armenian hospital». Hürriyet Daily News.
  94. Bumin, Kürşat (2007 թ․ մայիսի 20). «Bir varmış bir yokmuş ...». Yeni Şafak (թուրքերեն).
  95. Sassounian, Harut (2010 թ․ դեկտեմբերի 23). «Armenians Sue Turkey Claiming U.S. Air Base Land». Huffington Post.
  96. «Lawsuit Seeks Return of Seized Lands: Incirlik Airbase Sits on Disputed Territory News». Armenian Mirror Specter. 2011 թ․ սեպտեմբերի 30.
  97. 97,0 97,1 Schleifer, Yigal (2011 թ․ սեպտեմբերի 27). «US Lawsuit Charges Turkey's Incrilik Air Base Sits on Stolen Armenian Land». EurasiaNet.
  98. Ziflioğlu, Vercihan (2011 թ․ մայիսի 17). «US court requests Turkey's defense in lawsuit filed by Armenian-Americans». Hürriyet Daily News.
  99. «ABD'den, 'Ermeniler İncirlik'i istiyor' notası!» (թուրքերեն). Sabah. 2011 թ․ սեպտեմբերի 2.
  100. 100,0 100,1 100,2 100,3 «Topkapi Surp Nigoğayos Ermeni Kilisesi, Levon Vartuhyan Mektebi Ve Mezarliği Vakfi» (թուրքերեն). Hrant Dink Foundation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  101. Hovannisian, 1971, էջ 436
  102. Sassounian, Harut (2012 թ․ մարտի 20). «Armenian Patriarchate's Bold Move To Sue the Turkish Government». Asbarez. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  103. 103,0 103,1 Sazak, Derya (2012 թ․ մարտի 26). «Sansaryan Davası». Millyet (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  104. 104,0 104,1 104,2 «Patrikhane Sanasaryan davasını Anadolu sathına yaydı». Agos (թուրքերեն). 2012 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  105. «Diyarbakır Havaalanı'nın Ermeni Sahibi, Arazisini Geri İstiyor» (Turkish). Haberler. 2015 թ․ հունվարի 3.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  106. 106,0 106,1 Gültekin, Uygar (2014 թ․ դեկտեմբերի 31). «Landing Diyarbakır Airport on the Basmacıyans' land». Agos.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Law No. 1042 of the Republic of Turkey, 23 May 1927
  2. Decree no. B.02.0.0014/3.00–0694 of the General Directorate of Land Registry and Cadastre, 29 June 2001
  3. Թուրքերեն՝ "Kanuna, ahlâka ve âdaba veya milli çıkarlara aykırı olan veya siyasi düşünce veya belli bir ırk veya azınlık mensuplarını desteklemek amacı ile kurulmuş olan vakıfların tesciline karar verilemez"
  4. Թուրքերեն՝ "Cumhuriyetin Anayasa ile belirlenen niteliklerine ve Anayasanın temel ilkelerine, hukuka, ahlaka, milli birliğe ve milli menfaatlere aykırı veya belli bir ırk ya da cemaat mensuplarını desteklemek amacıyla vakıf kurulamaz"
  5. 'Vakif Genel Mudurlugu' (VGM) is a government organization that succeeds the Ottoman Ministry of Foundations. Տե՛ս «VGM: About Us». VGM: Official Website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]