Օսմանյան լեյտենանտը
Օսմանյան լեյտենանտը անգլ.՝ The Ottoman Lieutenant | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոզեֆ Ռուբեն |
Դերակատարներ | Միխիլ Հյոյսման, Հերա Հիլմար, Ջոշ Հարթնեթ, Բեն Քինգսլի, Հալուկ Բիլգիներ և Affif Ben Badra? |
Երաժշտություն | Ջեֆ Զանելլի |
Մոնտաժ | Էնդրյու Մոնդշեյն |
Պատմվածքի վայր | Թուրքիա |
Տևողություն | 106 |
Օսմանյան լեյտենանտը (անգլ.՝ The Ottoman Lieutenant), Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող թուրք-ամերիկյան դրամա, որի ռեժիսորն է Ջոզեֆ Ռուբենը, իսկ սցենարի հեղինակը՝ Ջեֆ Սթոքվելը։ Գլխավոր դերերում խաղում են Միխիլ Հյույսմանը, Հերա Հիլմարը, Ջոշ Հարթնեթը և Բեն Քինգսլին։ Ֆիլմը 2016 թվականի դեկտեմբերին ներկայացվել է Օսկար կինոմրցանակի համար պայքարի, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 10-ին[1]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանյան լեյտենանտը ֆիլմը ամերիկյան դրամա է, որը պատմում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի բուժքրոջ (Հերա Հիլմար) և թուրք զինվորականի (Միխիլ Հյույսման) սիրո պատմությունը։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխիլ Հյույսման - օսմանյան բանակի լեյտենանտ Իսմայիլ
- Հերա Հիլմար - Լիլի Ռոու, ամերիկացի բուժքույր
- Ջոշ Հարթնեթ - Ջուդ, ամերիկացի բժիշկ
- Բեն Քինգսլի - բժիշկ Գարեթ Վուդրուֆ
- Հալուք Բիլգիներ -Հալիլ բեյ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2015 թվականի ապրիլին։ Ֆիլմը նկարահանվել է Պրահայում, Կապադովկիայում և Ստամբուլում։ Ֆիլմի կոմպոզիտորն է Ջեֆ Զանելին[2]։
Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանյան լեյտենանտը ֆիլմը արժանացել է բազմաթիվ քննադատությունների։ Rotten Tomatoes կայքը ֆիլմի հաջողությունը գնահատել է 21%՝ տալով 10 հնարավոր բալերից 3.6[3]։
Որոշ կինոքննադատներ նշել են, որ ֆիլմը ակտիվորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ «Variety» ամսագրի իր հոդվածում Դեննիս Հարվին նշել է, որ «Թուրքական հովանավորչությամբ նկարահանված ֆիլմը նպատակ ունի թե պատմականորեն, թե քաղաքականորեն և թե բարոյականորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Ինչ էլ որ լինի, պատերազմը բացասական երևույթ է»[4]։
«Slant Magazine» ամսագրի իր հոդվածում Քեյթ Ուաթսոնն էլ գրել է, որ Օսմանյան լեյտենանտը ռոմանտիկ դրաման իր առջև նպատակ է դրել ժխտելու Հայոց ցեղասպանությունը։ Դա իրադարձություն է, որը թուրքական կառավարությունը, մինչ օրս, շարունակում է ժխտել[5], մինչդեռ կինոքննադատ Ռոջեր Մուրն էլ գրում է, որ ֆիլմը բացահայտում է հայերի կողմից թուրքերի ջարդի փաստը[6]։
2017 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Արևմտյան ափի հայկական երիտասարդական ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, որով կոչ է անում ամերիկացիներին չգնալ դիտելու ֆիլմը կինոթատրոններում կամ որևէ կերպ աջակցել այն։ «Մենք կարևոր ենք համարում մեր համայնքի համար տեղեկացնելու Ձեզ այն փաստը, որ ցեղասպանության ժխտումը գոյություն ունի մինչ օրս և այն մեծ հիմնախնդիր է, անգամ Թուրքիայի սահմաններից դուրս», նշված է հաղորդագրության մեջ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://deadline.com/2016/09/the-ottoman-lieutenant-distribution-deal-oscar-qualifying-run-y-productions-paladin-1201815698/
- ↑ http://filmmusicreporter.com/2015/11/24/geoff-zanelli-to-score-joseph-rubens-mountains-and-stones/
- ↑ «The Ottoman Lieutenant (2017)»։ Rotten Tomatoes։ March 9, 2017
- ↑ Harvey Dennis (March 2, 2017)։ «Film Review: ‘The Ottoman Lieutenant’»։ Variety
- ↑ Watson Keith (March 7, 2017)։ «The Ottoman Lieutenant»։ Slant
- ↑ Moore Roger (March 8, 2017)։ «Movie Review: Turkish history gets a quick anti-genocidal scrub in "The Ottoman Lieutenant"»։ Rogers Movie Nation
- ↑ Western U.S. Armenian Youth Federation (March 9, 2017)։ «AYF Western United States Issues Statement on the Film ‘The Ottoman Lieutenant’»։ The Armenian Weekly
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օսմանյան լեյտենանտը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Օսմանյան լեյտենանտը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Հայոց ցեղասպանության ժխտում
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ստամբուլում
- Թուրքիայում նկարահանված ֆիլմեր
- Ստամբուլում նկարահանված ֆիլմեր
- Թուրքական դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Թուրքական ֆիլմեր
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր