Օսկար Սկոնե
| Օսկար Սկոնե | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 2, 2016[1] (10 տարեկան) |
| Ծննդավայր | Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | շվեդերեն |
| Կրոն | Շվեդիայի եկեղեցի[2] |
| Մասնագիտություն | ազնվական և աշակերտ |
| Ծնողներ | հայր՝ Prince Daniel, Duke of Västergötland?[1], մայր՝ Վիկտորիա[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Swedish royal family? |
Օսկար դուքս Սկոնե_ (Նորին թագավորական մեծություն դուքս, Օսկար Կառլ Ուլոֆ, շվեդ.՝ H.K.H. Oscar Carl Olof, hertig av Skåne, մարտի 2, 2016[1], Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), շվեդ արքայազն, դուքս Սկոնե, շվեդական թագավորության թագաժառանգ թագուհի Վիկտորիայի և նրա ամուսնու Վեսերգյոթլանդի դուքս Դանիելի երկրորդ որդին։ Հանդիսանում է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիի չորրորդ թոռը։ Նա զբաղեցնում է շվեդական գահը ժառանգելու գծով երրորդ տեղը՝ մորից և քրոջից՝ Նորին թագավորական մեծություն Էստել Սիլվիա Եվա Մերիից հետո[4][5]։
Ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 4–ին թագավորական ընտանիքը հայտնեց, որ թագուհի Վիկտորիան 2016 թվականի մարտին երկրորդ երեխայի ծնունդին է սպասում[6]։
Արքայազն Օսկարը ծնվել է 2016 թվականի մարտի 2–ին ժամը 20:28–ին՝ մայրաքաղաքի Կարոլինյան հիվանդանոցում։ Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արքայազն Դանիելն ասել է, որ նորածնի հասակը 52 սմ է, քաշը՝ 3 655 գրամ[7]։ Ըստ օրենքի, որը Շվեդիայում գործել է 1980 թվականից, նորածին արքայազնը հանդիսանում է երրորդը՝ շվեդական գահի ժառանգման իրավունքի՝ իր մորից և քրոջից հետո։ Իր ծնունդով նա չորրորդ տեղ է մղել իր զարմիկին՝ թագաժառանգ Կարլ Ֆիլիպին։ Լինելով բրիտանական թագուհի Մարգարիտա Վիկտորիա Շառլոտայի նախաթոռը՝ արքայազն Օսկարը դասվել է բրիտանական գահի ժառանգորդների կազմի մեջ։
Օսկարի անունն ու տիտղոսները հայտարարվել են նախարարների խորհրդի նիստում՝ մարտի 3–ին՝ թագավոր Կառլ XVI Գուստաֆի կողմից, որից հետո արքունիքում կատարվել է շնորհակալական մաղթանք։ Օսկար, Կառլ և Ուլոֆ անունները տարբեր ժամանակներում կրել են Շվեդիայի արքաները. Կառլ XV–ը՝ 1859 թվականին և Գուստավ VI Ադոլֆը՝ 1950 թվականներին։
Թագաժառանգի ծնունդը նշվել է հրավառությամբ՝ 21 զարկով ՝ Շեպպսհոլմեն կղզում, որը դեմ դիմաց է գտնվում Ստոկհոլմյան պալատին։ Հրավառություն է եղել նաև Բուդենում, Հերնյոսանդում, Կարլսկրունայում և Գյոթեբորգում։
2016 թվականի մայիսի 27–ին արքայազն Օսկարը կնքվել է արքեպիսկոպոս Անտիե Յակելենի ձեռամբ՝ Ստոկհոլմի Թագավորական պալատի մատուռում։ Կնունքին ներկա են եղել արքայազն Ֆրեդերիկ Դանիացին, թագուհի՝ Մետտե–Մարիտ Նորվեգացին, զարմուհի՝ թագուհի Մադլենը, Օսկար Մագնուսոնը (թագուհի Քրիստինայի որդին, թագուհի Վիկտորիայի զարմիկը) և Հանս Օստրյոմը (արքայազն Դանիելի զարմիկը)։ Կնունքի ուղիղ հեռարձակումը իրականացվել է շվեդական հանրային հեռուստատեսային կազմակերպության՝ SVT–ի կողմից[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://royalcentral.co.uk/europe/sweden/taking-a-look-back-at-the-christenings-of-princess-estelle-and-prince-oscar-103615/
- ↑ H.K.H. Prins Oscar (շվեդերեն)
- ↑ «Երեխաներ, որոնք շուտով կկառավարեն աշխարհը (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «У шведской наследной принцессы родился второй ребенок». ТАСС. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Kronprinsessparet väntar barn / The Crown Princess Couple is expecting a child - Sveriges Kungahus». www.kungahuset.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Kronprinsessan Victoria och Prins Daniel har fått en son - Sveriges Kungahus». www.kungahuset.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «В Швеции крестили принца Оскара». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Սկոնե» հոդվածին։ |
|