Օսկար Շլեմեր
Օսկար Շլեմեր գերմ.՝ Oskar Schlemmer | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 4, 1888[1][2][3][…] |
| Ծննդավայր | Շտուտգարտ[4] |
| Վախճանվել է | ապրիլի 13, 1943[1][3][5][…] (54 տարեկան) |
| Մահվան վայր | Բադեն-Բադեն, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[6] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | State Academy of Fine Arts Stuttgart? |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, տիկնիկագործ, լիբրետիստ, համալսարանի դասախոս, լուսանկարիչ, դիզայներ, գծանկարիչ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող և պարուսույց |
| Ոճ | Բաուհաուզ |
| Թեմաներ | գեղանկարչություն, քանդակագործություն[7], Խորեոգրաֆիա[7] և դիզայն[7] |
| Ուսուցիչ | Christian Landenberger? |
| Ամուսին | Helena Schlemmer? |
| Զավակներ | Karin Schlemmer? և Ute-Jaïna Schlemmer? |
| ստորագրություն | |
Օսկար Շլեմեր (գերմ.՝ Oskar Schlemmer, սեպտեմբերի 4, 1888[1][2][3][…], Շտուտգարտ[4] - ապրիլի 13, 1943[1][3][5][…], Բադեն-Բադեն, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[6]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, խորեոգրաֆ և թատերական ձևավորող։

Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլեմերի գեղարվեստական աշխատանքները ունեն 20-րդ դարի զանազան գեղարվեստական ոճերի և ուղղությունների մեծ ընդգրկում՝ սկսած երկրաչափական աբստրակցիոնիզմի մարմիններից և կուբիզմից մինչև կլասիցիզմ (դիմանկարներում կամ բնանկարներում)։
Մոտավորապես 1913 թվականին ձևավորվում է այն, ինչը դառնում է նկարչի կտավների հիմնական թեման՝ երկրաչափական աբստրակտ ձևով նկարված մարդկային կերպարանքներ, որոնք նկարի մակերևույթին թվում են արտասովոր զարդանկարներ։ Նկարչի 1914 թվականին Քյոլնի Արդյունաբերական ցուցահանդեսի համար ստեղծած որմնային գեղանկարներում զգացվում է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։
1920 թվականին Օսկար Շլեմերը ստացել է հրավեր Վայմար քաղաքի Բաուհաուզ ուսումնական հաստատությունից, որտեղ սկզբում ղեկավարել է մետաղական արտադրանքների արվեստանոցը, իսկ հետո՝ 1922 թվականից սկսած՝ քանդակների արվեստանոցը։ 1923 թվականից նրա գեղարվեստական ոճը ենթարկվում է մետաֆիզիկական նկարչության (Pittura Metafisica) ուժեղ ազդեցությանը։ Մարդկային կերպարանքների քանակը նրա նկարներում զգալիորեն պակասում է, դրանք գտնվում են կտավի հստակ առանձնացված մակերեսի վրա՝ ինչ-որ խորեոգրաֆիկ կառուցվածքով, ինչը յուրահատուկ ներդաշնակության արտացոլումն է։ Բեռլինի ազգային պատկերասրահի և Էսսենում գտնվող Ֆոլկվանգ թանգարանի կողմից նկարչի այս ժամանակաշրջանի նկարների ձեռքբերումից հետո Շլեմերը ձեռք է բերում ճանաչում։ Բաուհաուզում նա նաև հայտնի է որպես բեմի ձևավորող և բալետների բեմադրիչ։ 1929-1932 թվականներին Շլեմերը Վրոցլավի ակադեմիայի պրոֆեսոր էր։ Նացիստների իշխանության գալուց հետո՝ 1933 թվականին, Բեռլինի միացյալ արվեստի դպրոցի հետ կապված պայմանագիրը խզվել է։ Այս ժամանակաշրջանում նաև փոխվել է վարպետի գեղարվեստական ոճը․ ստեղծագործությունների ձևաչափը փոքրացված է, կերպարանքները դասավորված են միմյանց ավելի մոտ, ավելի մեղմ և կլորավուն են և նկարված են հիմնականում տաք, հաճախ՝ մուգ ներկերով։
1937 թվականին Շլեմերին առաջարկվել է մասնակցել գեղարվեստական ցուցահանդեսների, իսկ նրա հինգ աշխատանքներ ցուըցադրվել են Դեգեներատիվ արվեստի ցուցահանդեսում։ Ունենալով ֆինանսական դժվարություններ՝ որպես արհեստավոր աշխատում է Շտուտգարտում։ Նրա վերջին աշխատանքն եղել է «Պատուհանային նկարներ» շարքը՝ 18 ջրաներկով նկարված փոքրիկ նկարներ, որոնցում նա հայացք է նետում հարևան տների լուսավորված պատուհաններին։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար Շլեմերի նկարները
- Բաուհաուզ պատկերանիշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Ferry E., Blumberg N. Encyclopædia Britannica
- 1 2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- 1 2 3 4 Luminous-Lint — 2005.
- 1 2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 Kunstindeks Danmark (դան.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118608088 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Welt der Malerei, Gütersloh-Amstelveen 1997
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Շլեմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 4 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Շտուտգարտ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 1943 մահեր
- Բադեն-Բադեն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի քանդակագործներ
- Բաուհաուզ
- Գերմանացի լուսանկարիչներ
- Գերմանացի դիզայներներ
- Գերմանացի խորեոգրաֆներ
- Գերմանացի թատերական ռեժիսորներ
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Գերմանացի մանկավարժներ