Օսկար Կալլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Օսկար Կալլիս
Oskar Kallise autoportree.jpg
Ծնվել է նոյեմբերի 23, 1892(1892-11-23)
Ծննդավայր Տալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել է հունվարի 1, 1918(1918-01-01) (25 տարեկանում)
Մահվան վայր Յալթա, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտություն նկարիչ և ծաղրանկարիչ
Oskar Kallis Վիքիպահեստում

Օսկար Կալլիս (էստ․՝ Oskar Kallis, նոյեմբերի 23, 1892(1892-11-23), Տալլին, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1918(1918-01-01), Յալթա, Ուկրաինական ԽՍՀ), էստոնացի նկարիչ, էստոնական ազգային ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1898 թ. մահացել է հայրը։ Օսկար Կալլիսը մորն օգնել է ընտանիքը պահելու գործում։ 1907 և 1913-1916 թթ. սովորել է նկարիչ Անտս Լայկմաայի արվեստանոցում։ 1910 թ. ավարտել է Տալլինի քաղաքային ուսումնարանի չորրորդ դասարանը, որից հետո որպես գծագրիչ աշխատանքի է անցել ինժեներ Է. Բաուստեդի մետ։ 1912-1913 թթ. սովորել է Էստոնիայի նկարիչների միությունում (Eesti Kunstiselts)։ 1914 թ. որպես գծագրիչ աշխատանքի է ընդունվում Պետրոս Մեծի ծովային ամրոցում։ Այնտեղ աշխատել է մինչև 1907 թ. նոյեմբերը։

Օսկար Կալլիսը հայտնի է հատկապես Կալևիպոեգ էպոսի նկարզարդումներով. այդ թեմայով նա ստեղծել է շուրջ 40 նկար։ Նա նաև զբաղվել է ազգային մոտիվներով կահույքի ու կտորեղենի ձևավորմամբ։ Հետաքրքրվել է գրականությամբ, բանահյուսությամբ, հնէաբանությամբ։ Ստեղծել է նաև ծաղրանկարներ[1]:

Օսկար Կալլիսը մահացել է 1918 թ. թոքախտից։

Հայտնի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Lennuk» (1914)
  • «Sulevipoja kalm» (1914)
  • «Kalevipoeg kasvatab tamme» (1914—1915)
  • «Kalevipoeg kellukest helistamas» (1914—1915),
  • «Kalevipoeg allmaailmas» (1915)
  • «Manala uks» (1915)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]