Jump to content

Օսկար Իխուելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Իխուելոս
Ծննդյան անունանգլ.՝ Oscar Jerome Hijuelos
Ծնվել էօգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
Վախճանվել էհոկտեմբերի 12, 2013(2013-10-12)[3][1][2] (62 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գերեզմանանհայտ[4]
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ և Lehman College?
Ուշագրավ աշխատանքներThe Mambo Kings Play Songs of Love?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԴյուքի համալսարան և Հոֆստրա համալսարան
Պարգևներ
 Oscar Hijuelos Վիքիպահեստում

Օսկար Իխուելոս (անգլ.՝ Oscar Hijuelos, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք - հոկտեմբերի 12, 2013(2013-10-12)[3][1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), նորագույն ժամանակների ամերիկացի գրող, «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով կուբացի է։ Ծնվել է Նյու Յորքի Մորնինգսայթ Հայթս թաղամասում։ Մանուկ հասակում հիվանդության պատճառով շուրջ մեկ տարի Քոնեքթիքութի հիվանդանոցում բուժվելիս կտրված է եղել ընտանիքից և գրեթե իսպառ մոռացել է իր ծնողների մայրենի լեզուն՝ իսպաներենը[7][8], անգլերեն վարժ խոսել է սովորել"[9]:

Օսկարը սովորել է նյույորքյան իրենց թաղամասի Corpus Christi դպրոցում[7], ուսումը շարունակել Նյու Յորքի Սիթի քոլեջում, որտեղ գրական վարպետության դասեր է առել Սյուզան Սոնտեգից, Ֆրեդերիկ Թութենից, Դոնալդ Բարթելմից (վերջինս դարձել է ապագա գրողի հովանավորն ու ընկերը[10]), ստացել է արվեստների բակալավրի, ապա՝ նաև մագիստրոսի որակավորում[7][10]։ Դեռ սովորելու տարիներին Օսկարը կատարել է գրական իր առաջին փորձերը. գրել է պատմվածքներ, գովազդային հոլովակների սցենարներ[11]։ Իխուելոսի առաջին մեծածավալ արձակ երկը՝ «Մեր տունը վերջին աշխարհում» վեպը, ջերմորեն է ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ գրաքննադատների կողմից, արժանացել արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի «Հռոմ» մրցանակին, իսկ երկրորդ՝ 1989 թվականին լույս ընծայված «Մամբոյի արքաները» վեպի համար1990-ին նրան շնորհվել է հեղինակավոր գրական պարգև՝ Պուլիտցերյան մրցանակ[12][13][14]։ Երկու տարի անց՝ 1992 թվականին այդ վեպի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են անվանի կինոդերասաններ Արմանդ Ասանտեն ու Անտոնիո Բանդերասը, 2005-ին էլ մյուզիքլ է գրվել ու բենադրվել[9][15]։ Վեպը պատմում է ԱՄՆ ներգաղթածների կյանքի, նրանց փորձությունների ու հաջողությունների մասին։ Այդ թեման կրկնվում է Իխուելոսի շատ ստեղծագործություններում[15]։ New York Times-ում լույս տեսած գրախոսության մեջ ընդգծված է, որ «վեպում հիմնականում իշխում է էլեգիական տոնայնությունը, այն կարծես չեխովյան ողբերգ լինի բաց թողնված հնարավորություններով, չիրականացած երազանքներով կյանքի մասին»[16]։

Օսկար Իխուելոսի ստեղծագործություններն ուսումնասիրած գրականագետներից ոմանք նշում են, որ նրա գործերում նկատվում են Կառլոս Ֆուենտեսի, Խոսե Լեսամա Լիմայի, Գաբրիել Գարսիա Մարկեսի ազդեցության հետքեր։

Իխուելոսը գրական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական աշխատանքով. դասավանդել է Հոֆսթրա և Դյուք համալսարաններում[17][18]։

Անվանի գրողն ու մանկավարժը մահացել է 62 տարեկան հասակում՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին ինֆարկտից, Մանհեթենի Ռիվրսայդ Փարքում թենիս խաղալիս[9][19]։ Թենիսի այդ խաղահրապարակը հետագայում կոչվել է նրա անունով։

1990 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում ստացած Պուլիտցերյան մրցանակից բացի, Օսկար Իխուելոսն արժանացել է գրական այլ պարգևների ևս. Ingram Merrill հիմնադրամի մրցանակ՝ 1983 թ., Հռոմում ամերիկյան ակադեմիայի Հռոմ մրցանակ՝ 1985 թ., «Գրականություն» անվանակարգում «Իսպանական ժառանգություն» հիմնադրամի մրցանակ՝ 2000 թ.[11][20], Luis Leal մրցանակ՝ Chicano/Latino գրականության մեջ ներդրած ավանդի համար՝ 2003 թ.[21]:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Our House in the Last World (1983)
  • The Mambo Kings Play Songs of Love (1989)
  • The Fourteen Sisters of Emilio Montez O'Brien (1993)
  • Mr. Ives' Christmas (1995)
  • Empress of the Splendid Season (1999)
  • A Simple Habana Melody (from when the world was good) (2002)
  • Dark Dude (2008)
  • Beautiful Maria of My Soul (2010)
  • Thoughts Without Cigarettes: A Memoir (2011)
  • Twain & Stanley Enter Paradise (2015) (ձեռագիրը խմբագրվել ու հրատարակվել է հետմահու)[22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 Oscar Hijuelos, Cuban-American Writer Who Won Pulitzer, Dies at 62
  4. Find A Grave — 1996.
  5. Fiction - The Pulitzer Prizes
  6. Скончался лауреат Пулитцеровской премии Оскар Ихуэлос, lenta.ru
  7. 1 2 3 Carlson, Lori M.; and Hijuelos, Oscar, Red Hot Salsa : Bilingual Poems on Being Young and Latino in the United States, Macmillan, 2005. 0-8050-7616-6. Cf. Introduction, p.xvi. "Once, while in the fourth grade at Corpus Christi School, I received a Valentine's card that said 'I think you're cute'. ..."
  8. Press, Associated (2013 թ․ հոկտեմբերի 14). «Pulitzer prize winner Oscar Hijuelos dies at 62». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  9. 1 2 3 «Oscar Hijuelos, Cuban-American Writer Who Won Pulitzer, Dies at 62». NY Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. 1 2 Eder, Richard, "This Cuban-American boy’s life", The Boston Globe, Sunday, June 12, 2011. Review of Thoughts Without Cigarettes.
  11. 1 2 Hispanic Heritage Awards: HHA Honorees: 2000: Oscar Hijuelos Արխիվացված 2012-03-01 Wayback Machine (accessed October 14, 2013)
  12. Brennan, Elizabeth A.; Clarage, Elizabeth C., Who's who of Pulitzer Prize winners, Greenwood Publishing Group, 1999. Cf. p. 245
  13. Candelaria, Cordelia; Garcia, Peter J.; Aldama, Arturo J., Encyclopedia of Latino popular culture, Greenwood Publishing Group, 2004. Cf. pp.343-345
  14. Биография в Британнике.
  15. 1 2 BBC News: Cuban-American writer Oscar Hijuelos dies at 62 (accessed October 14, 2013)
  16. New York Times: Books of The Times; Cuban Immigrants in the 50's of Desi and Lucy (accessed October 14, 2013)
  17. "Oscar Hijuelos, Professor of the Practice" Արխիվացված 2016-12-21 Wayback Machine, Duke University, English Department faculty
  18. «Oscar Hijuelos, 'Mambo Kings' author, dies at 62». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  19. CTV News: Pulitzer Prize-winning novelist Oscar Hijuelos dies at age 62
  20. «Hispanic Heritage Awards for Literature». Hispanic Heritage Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  21. «Luis Leal Award for Distinction in Chicano/Latino Literature».
  22. https://www.npr.org/2015/11/03/454236770/twain-stanley-enter-paradise-educates-but-doesnt-entertain-its-readers

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Իխուելոս» հոդվածին։