Օսկար Գամասո Միկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսկար Գամասո Միկո
Óscar Gamazo Micó
Oscar Gamazo.jpg
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հուլիսի 6, 2016
 
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1976
Ծննդավայր Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա

Օսկար Գամասո Միկո (իսպ.՝ Óscar Gamazo Micó, ապրիլի 17, 1976(1976-04-17), Գանդիա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Իսպանիայի 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Գամասո Միկոն ծնվել է 1976 թվականի ապրիլի 17-ին Իսպանիայի Գանդիա քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի մասնագիտական որակավորում։ Դրանից հետո սովորել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ասպիրանտուրան։

Չնայած նրան, որ լիցենզավորված փաստաբանի որակավորման՝ նա չի աշխատել իր մասնագիտությամբ, քանզի նվիրվել է քաղաքականությանը։ 1994 թվականին անդամակցել է պահպանողական ժողովրդական կուսակցությանը, իսկ 1995 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ (օրինակ՝ կուսակցության գլխավոր իրավախորհրդատուն)[1]:

2000-2003 թվականներին եղել է Գանդիա քաղաքի ավագանու խորհրդի անդամ, իսկ 2007 թվականի ընտրություններից հետո ընտրվել է Պոտրիեսի քաղաքապետի տեղակալ։ 2016 թվականի ընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El PP da un espaldarazo a Óscar Gamazo al incluirle en la lista de Valencia al Congreso»։ Las Provincias (es-ES)։ 20151111225030։ Վերցված է 2017-07-24 
  2. «Ficha del Congreso de los Diputados» 
  3. S.L. EDICIONES PLAZA,։ «Estos son los quince diputados electos por la circunscripción de Valencia»։ Valencia Plaza (իսպաներեն)։ Վերցված է 2017-07-24