Jump to content

Օսթին Բրեդֆորդ Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսթին Բրեդֆորդ Հիլ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1897(1897-07-08)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 18, 1991(1991-04-18)[1] (93 տարեկան)
Մահվան վայրUlverston, Westmorland and Furness, Կումբրիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունChigwell School?
Մասնագիտությունվիճակագրագետ և համաճարակաբան
ԱշխատատուԼոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց
ԱմուսինFlorence Maud Salmon?[3]
Ծնողներհայր՝ Leonard Erskine Hill?[3], մայր՝ Janet Alexander?[3]
Զբաղեցրած պաշտոններpresident of the Royal Statistical Society?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Թագավորական վիճակագրական ընկերություն
 Austin Bradford Hill Վիքիպահեստում

Սըր Օսթին Բրեդֆորդ Հիլ (անգլ.՝ Sir Austin Bradford Hill,հուլիսի 8, 1897(1897-07-08)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 18, 1991(1991-04-18)[1], Ulverston, Westmorland and Furness, Կումբրիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2])[4], անգլիացի համաճարակաբան, որը ժամանակակից պատահականացված (ռանդոմիզացված) կլինիկական փորձարկումների առաջամարտիկներից է։ Նա Ռիչարդ Դոլի հետ միասին ցույց է տվել սիգարետ ծխելու և թոքերի քաղցկեղի միջև կապը։ Հայտնի է նաև «Բրեդֆորդ Հիլի չափանիշների» մշակմամբ, որոնք օգտագործվում են պատճառական կապի որոշման համար[5][6]։

Blue plaque commemorating the family home in Loughton

Հիլը ծնվել է Լոնդոնում, հայտնի ֆիզիոլոգ Լեոնարդ Էրսքին Հիլի և Ջանեթ Ալեքսանդերի որդին։ Նշանավոր գիտնական Ջորջ Բիրբեք Հիլի թոռն է եղել։ Մանկության տարիները նա անցկացրել է ծնողների տանը՝ Օսբորն Հաուսում՝ Լոթոնում (Էսեքս)։ Կրթություն է ստացել Էսեքսի Չիգվել դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է որպես օդաչու, սակայն, երբ հիվանդացել է տուբերկուլյոզով, դուրս է եկել պատերազմից։ Հիվանդանոցում անցկացրած երկու տարիներն ու երկու տարվա ապաքինման գործընթացը ստիպել են նրան հրաժարվել բժշկական որակավորում ստանալու հնարավորությունից, և հեռակա կարգով Լոնդոնի համալսարանում ստացել է տնտեսագիտության դիպլոմ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Հիլը սկսել է աշխատել Արդյունաբերական հոգնածության հետազոտական խորհրդում (անգլ.՝ Industry Fatigue Research Board): Համագործակցել է բժշկական վիճակագիր Մեյջոր Գրինվուդի հետ, և իր վիճակագրական գիտելիքները խորացնելու նպատակով մասնակցել է Կառլ Փիրսոնի դասախոսություններին։ Երբ Գրինվուդն ընդունել է պրոֆեսորի պաշտոն Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության նորաստեղծ դպրոցում, Հիլը տեղափոխվեց նրա հետ՝ 1933 թվականին դառնալով համաճարակաբանության և կենսական վիճակագրության դոցենտ, իսկ 1947 թվականին՝ բժշկական վիճակագրության պրոֆեսոր։ Նույն թվականին նրան նշանակեցին Բժշկական հետազոտությունների խորհրդի Վիճակագրական հետազոտությունների բաժնի պատվավոր տնօրեն[5]։

Հիլը փայլուն կարիերա է ունեցել հետազոտության, ուսուցման և իր «Բժշկական վիճակագրության սկզբունքներ» (անգլ.՝ Principles of Medical Statistics) հաջողված դասագրքի հեղինակության ոլորտում։ Հատկապես հայտնի է երկու նշանակալից հետազոտություններով։ Նա վիճակագիր է եղել Բժշկական հետազոտությունների խորհրդի ստրեպտոմիցինի և տուբերկուլյոզի փորձարկումների կոմիտեում[7], և նրանց ստրեպտոմիցինի կիրառման արդյունավետության գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունը ընդհանուր առմամբ ընդունվում է որպես առաջին ժամանակակից պատահականացված կլինիկական փորձարկում։ Պատահականացման (ռանդոմիզացիա) գյուղատնտեսական փորձարկումներն առաջին անգամ օգտագործել է Ռոնալդ Էյլմեր Ֆիշերը։ Երկրորդ հետազոտությունը Ռիչարդ Դոլի հետ իրականացրած մի շարք հետազոտություններն էին՝ ծխելու և թոքերի քաղցկեղի վերաբերյալ։

Առաջին հոդվածը, որը հրապարակվել է 1950 թվականին, դեպք-վերահսկիչ հետազոտություն էր, որը համեմատում էր թոքերի քաղցկեղով հիվանդներին և համանման վերահսկիչներին։ Դոլը և Հիլը նաև սկսեցին երկարաժամկետ հեռանկարային հետազոտություն՝ ծխելու և առողջության վերաբերյալ։ Նրանք տարիներ շարունակ հետազոտել են 40,701 բրիտանացի բժիշկների ծխելու սովորություններն ու առողջությունը (Բրիտանացի բժիշկների ուսումնասիրություն)։ Ֆիշերը խոր անհամաձայնություն է ունեցել ծխելու/քաղցկեղի ուսումնասիրությունների եզրակացությունների և մեթոդների վերաբերյալ և 1957 թվականից սկսած քննադատել է այդ աշխատանքը մամուլում և ակադեմիական հրապարակումներում։

1965 թվականին, հիմնվելով Հյումի և Պոպերի աշխատությունների վրա, Հիլը առաջարկել է բժշկության և կենսաբանության մեջ պատճառահետևանքային կապի մի շարք ասպեկտներ, որոնք մինչ օրս կիրառվում են համաճարակաբանների կողմից։

1991 թվականին Հիլի մահից հետո Փիթեր Արմիթիջն ասաց․ «Բժշկական վիճակագրության, համաճարակաբանության կամ հանրային առողջության ոլորտում ներգրավված յուրաքանչյուրի համար Բրեդֆորդ Հիլը համարվում էր աշխարհի առաջատար բժշկական վիճակագիր»։

1950–1952 թվականներին Հիլը եղել է Թագավորական վիճակագրական ընկերության նախագահը[8]։ 1953 թվականին նրան շնորհվել է այդ ընկերության Գայ ոսկե մեդալը[9], ինչպես նաև Հանրային առողջության և հիգիենայի ինստիտուտի Հարբեն ոսկե մեդալը[5]։ Ընկերությունը Հիլի անունով մեդալ է շնորհում բժշկական վիճակագրության ոլորտում[10]։

1954 թվականին Հիլը ընտրվեց Թագավորական ընկերության (FRS) անդամ։ Նրան առաջարկողների թվում էր Ֆիշերը։ Ընտրության վկայականում գրված էր.

«Վիճակագրական մեթոդների կիրառմամբ նա արժեքավոր ներդրումներ է կատարել արդյունաբերական հիվանդությունների տարածվածության և էթիոլոգիայի, ներքին միգրացիայի ազդեցության վրա մահացության մակարդակի և տարբեր վարակների բնական և փորձարարական համաճարակաբանության մեր գիտելիքների զարգացման մեջ։ Օրինակ՝ պոլիոմելիտով հիվանդանալու ռիսկի մասին պատվաստումներից հետո և հղի կանանց մայրական կարմրուկի հետևանքով բնածին անոմալիաների առաջացման ռիսկի վերաբերյալ։ Պատերազմից հետո նա ճշգրիտ և վերահսկվող դաշտային հետազոտության միջոցով ցույց է տվել սիգարետի ծխելու և թոքերի քաղցկեղի տարածվածության միջև կապը և դարձել է բժշկության մեջ ներկայումս ազգային և միջազգային մակարդակներում նոր թերապևտիկ և կանխարգելիչ միջոցների գնահատման ճշգրիտ փորձարարական մեթոդների զարգացման առաջատարներից»։

1951 թվականին Հիլին շնորհվեց Բրիտանական կայսրության հրամանատարի[11], իսկ 1961 թվականի ծննդյան պատվո ցուցակում նրան շնորհվեց ասպետի կոչում[12]։

Մատենագություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Base biographique (ֆր.) — BIU Santé.
  2. 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
  3. 1 2 3 Kindred Britain
  4. ↑ Doll, R. (1994). «Austin Bradford Hill. 8 July 1897 – 18 April 1991». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 40: 128–140. doi:10.1098/rsbm.1994.0032.
  5. 1 2 3 Farewell, V.; Johnson, T. (2010). «Woods and Russell, Hill, and the emergence of medical statistics». Statistics in Medicine. 29 (14): 1459–1476. doi:10.1002/sim.3893. PMC 2991772. PMID 20535761.
  6. ↑ Armitage, P. (1991). «Obituary: Sir Austin Bradford Hill, 1897–1991». Journal of the Royal Statistical Society. 154 (3): 482–484. doi:10.1111/j.1467-985X.1991.tb00329.x. JSTOR 2983156.
  7. ↑ Yoshioka, A. (1998). «Use of randomisation in the Medical Research Council's clinical trial of streptomycin in pulmonary tuberculosis in the 1940s». BMJ. 317 (7167): 1220–1223. doi:10.1136/bmj.317.7167.1220. PMC 1114162. PMID 9794865.
  8. ↑ «Past presidents». RSS. Royal Statistical Society. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  9. ↑ «Previous recipients of Gold Medals» (PDF). Royal Statistical Society. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  10. ↑ «Bradford Hill Medal». RSS. Royal Statistical Society. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  11. ↑ "No. 39243". The London Gazette (Supplement). 1 June 1951. p. 3071.
  12. ↑ "No. 42370". The London Gazette (Supplement). 2 June 1961. p. 4144.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսթին Բրեդֆորդ Հիլ» հոդվածին։