Օսեր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օսեր
ֆր.՝ Auxerre[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես49,95 կմ²
ԲԾՄ93±1 մետր, 217±1 մետր
Բնակչություն34 778 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ89000[3] և 89290[3]
Պաշտոնական կայքauxerre.fr(ֆր.)
Օսեր (քաղաք) (Ֆրանսիա)##
Օսեր (քաղաք) (Ֆրանսիա)

Օսեր (ֆր.՝ Auxerre, (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​)), քաղաք Ֆրանսիայում, Յոն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Մեծությամբ չորրորդն է Բուրգունդիայի տարածաշրջանում. բնակչության թվաքանակը հասել է մոտավորապես 39 հազարի[4], իսկ մետրոպոլիսային տարածքում ապրում է շուրջ 92,000 մարդ։

Օսերը առևտրական ու արդյունաբերական կենտրոն է. զարգացած են սննդի, փայտամշակության արդյունաբերությունը, մարտկոցների արտադրությունը։ Աչքի է ընկնում նաև բուրգունդյան գինիների, ներառյալ՝ աշխարհահռչակ «շաբլի»-ի (ֆր.՝ Chablis) արտադրությամբ։ 1995 թվականին Օսերը հռչակվել է «Պատմության և արվեստի քաղաք»[5]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլյամ Օսերցի (մահ.1231 թ.) - աստվածաբան
  • Ժոզեֆ Ֆուրիե (1768–1830) - մաթեմատիկոս, փորձարար ֆիզիկոս, քաղաքական գործիչ[6]
  • Թեոդոր Ֆրեդերիկ Գալիարդե (1808–1882) - ժուռնալիստ, Նյու Յորքում լույս տեսած Courrier des Etats-Unis ֆրանսերեն թերթի հրատարակիչ, ֆրանսիական Պլեսի-Բուշար բնակավայրի (ֆր.՝ Plessis-Bouchard) համայնքապետ[7]
  • Էժեն Ատեն (1809–1893) - պատմաբան, մատենագետ
  • Ժան-Պոլ Ռապենյո (1932) - կինոռեժիսոր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսեր (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.8
(62.2)
23.0
(73.4)
26.6
(79.9)
29.8
(85.6)
32.1
(89.8)
37.7
(99.9)
39.6
(103.3)
41.1
(106)
35.3
(95.5)
31.3
(88.3)
22.8
(73)
18.4
(65.1)
41.1
(106)
Միջին բարձր °C (°F) 6.3
(43.3)
7.9
(46.2)
12.2
(54)
15.6
(60.1)
19.8
(67.6)
23.0
(73.4)
26.1
(79)
25.8
(78.4)
21.5
(70.7)
16.6
(61.9)
10.2
(50.4)
6.7
(44.1)
16.0
(60.8)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
4.4
(39.9)
7.8
(46)
10.5
(50.9)
14.5
(58.1)
17.7
(63.9)
20.2
(68.4)
20.0
(68)
16.3
(61.3)
12.4
(54.3)
7.1
(44.8)
4.1
(39.4)
11.6
(52.9)
Միջին ցածր °C (°F) 0.8
(33.4)
0.9
(33.6)
3.3
(37.9)
5.3
(41.5)
9.2
(48.6)
12.3
(54.1)
14.4
(57.9)
14.1
(57.4)
11.0
(51.8)
8.2
(46.8)
4.0
(39.2)
1.6
(34.9)
7.1
(44.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.2
(−4.4)
−18.8
(−1.8)
−11.6
(11.1)
−5.2
(22.6)
−1.0
(30.2)
3.0
(37.4)
5.8
(42.4)
4.0
(39.2)
0.5
(32.9)
−2.9
(26.8)
−8.8
(16.2)
−15.1
(4.8)
−20.2
(−4.4)
Տեղումներ մմ (դյույմ) 56.3
(2.217)
47.7
(1.878)
48.9
(1.925)
56.0
(2.205)
69.5
(2.736)
61.5
(2.421)
53.9
(2.122)
59.3
(2.335)
61.1
(2.406)
70.8
(2.787)
61.1
(2.406)
61.2
(2.409)
707.3
(27.846)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 11.2 9.6 10.6 9.9 11.3 9.7 7.6 7.8 8.5 10.3 11.0 11.6 119.1
% խոնավություն 87 82 77 72 76 74 71 73 78 85 87 88 79.2
Միջին ամսական արևային ժամ 61.7 89.2 135.2 173.9 198.0 213.9 245.2 229.6 177.2 121.2 70.1 53.3 1768,5
Աղբյուր #1: Meteo climat[8][9]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Populations légales 2007 de la commune d’Auxerre, INSEE
  5. fr:Villes et Pays d'art et d'histoire
  6. Howard Eves (1990). An Introduction to the History of Mathematics (sixth ed.). Saunders College Publishing.
  7. Who Was Who in America, Historical Volume, 1607–1896. Chicago: Marquis Who's Who. 1963.
  8. «Moyennes 1981/2010: Région Bourgogne» (French). Météoclimat. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «STATION Auxerre» (French). Météoclimat. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Normes et records 1961-1990: Auxerre (89) - altitude 207m» (French). Infoclimat. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսեր (քաղաք)» հոդվածին։