Օսելտամիվիր
Օսելտամիվիր | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | քիմիական միացություն, neuraminidase inhibitor?, դեղանյութեր, Հիմնական դեղամիջոցներ և type of chemical entity? |
Արտասանություն | Օսելտամիվիր |
Հոմանիշներ | Տամիֆլյու |
Կիրառում | Գրիպ |
Գործածության եղանակ | Ներքին ընդունման |
Կենսաբանական թիրախ | Գրիպի հարուցիչ |
Քիմիական դասակարգում | նեյրամինիդազայի արգելակիչ |
Զանգված | 5,2E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₁₆H₂₈N₂O₄[1] |
Օսելտամիվիր (օզելտամիվիր, oseltamivir), օսելտամիվիր ֆոսֆատ-հակավիրուսային դեղորայք, նեյրամինիդազայի[2] արգելակիչների խմբի ներկայացուցիչ։ Ռուսաստանում հայտնի է «Տամիֆլյու» [3][4]վաճառքային անվամբ։ Բելառուսում արտադրվում է «Ֆլուստոպ»[5] վաճառքային անվամբ։
Օսելտամիվիրի կլինիկական արդյունավետությունը ապացուցողական բժշկության մեթոդով հաստատված չէ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսելտամիվիր ֆոսֆատը օսելտամիվիր կարբոքսիլատի ածանցյալ է, որը նեյրամինիդազայի արգելակիչ է։ Կարբոքսիլատը ձևավորվում է ֆոսֆատից մարսողական ֆերմենտների ազդեցությամբ[6]։ In vitro իրականացված փորձերից պարզ է դառնում, որ Օսելտամիվիր կարբոքսիլատը կապվում է A և B տիպի գրիպի հարուցչի մակերեսի տեղակայված սպիտակուցների՝ նեյրամինիդազայի հետ։ Քանի որ նեյրամինիդազան գրիպի վիրիոնը օգտագործում է բջջից դուրս գալու համար, Օսելտամիվիրը, ինչպես նաև այլ նեյրամինիդազային արգելակիչ դեղորայքներ կանխում են վիրուսի տարածումը օրգանիզմում[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսելտամիվիրը ստեղծվել է Gilead Science, Inc կենսատեխնոլոգիական ընկերության կողմից այն սինթեզելով շիմիմիկաթթվից[8]։ Շիմիմիկաթթուն ի սկզբանե ստացվում էր միայն չինական աստղային անիսոնի մզվածքից, բայց 2006 թվականին 30%-ը սինթեզվում է E. Coli-ի կողմից։ Gilead ընկերությունը 1996 թվականին լիցենզավորել է համապատասխան արտոնագրեր Roch–ին։ Այդ դեղերի արտոնագրերը չեն ընդունվել Թաիլանդի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի և այլ հյուսիսային երկրների կողմից։
FDA-ն 1999 թվականին թույլատրեց (հավանություն տվեց) Տամիֆլյուի (Օսելտամիվիր ֆոսֆատ) օգտագործումը մեծահասակների մոտ գրիպի հիվանդության առաջին երկու օրվա ընթացքում[9][10][11], позднее FDA описала эффективность препарата в целом, как «скромную»[12]:
2009 թվականին Օսելտամիվիրը թույլատրվեց առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից գրիպի բուժման համար[2][13]։
2016 թվականին սուր շնչառական վարակների քոքռեյնյան խումբը (Acute Respiratry Infections Cocrain Review Group) ԱՀԿ-ին ուղարկեց հարցում, որպեսզի Օսելտամիվիրը հանվի այն դեղերի ցանկից, որոնք խորհուրդ են տրվում գրիպի բուժման համար(WHO Model Lists of Esential Medicines)[13]:
Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսելտամիվիրի պատրաստուկը սպիտակ կամ դեղնավուն գույն ունի։
Դեղաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարմակոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսելտամիվիր ֆոսֆատը իրենից ներկայացնում է նախադեղ։ Օրգանիզմում մարսողական ֆերմենտների միջոցով վեր է ածվում Օսելտամիվիր կարբօքսիլատի, որը արդեն իսկ հանդիսանում է ակտիվ գործող միացություն[6]։ Օսելտամիվիր կարբօքսիլատը հանդիսանում է գրիպի A և B տիպերի[6] նեյրամինիդազայի արգելակիչ։
Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներծծվելով աղեստամոքսային տրակտում, նյութափոխանակության է ենթարկվում է աղիներում[6], հիմնականում լյարդում Օսելտամիվիր կարբօքսիլատի վերածվելով, որը որոշվում է արյան մեջ բերանացի օտագործումից 30 րոպե հետո։
Ակտիվ մետաբոլիտի առավելագույն խտությունը հասնում է ընդունելուց 2-3 ժամ հետո։ Օսելտամիվիր կարբօքսիլատը հետագայում այլևս նյութափոխանակության չի ենթարկվում, արտազատվում է գերազանցապես երիկամներով, իսկ 20 %-ն աղիների միջոցով։
Կենսաարդյունավետությունը 80% է[14]. Период полувыведения 10−12 часов[14][3]: Կիսատրոհման ժամանակաշրջանը 10-12 ժամ է։
Արդյունավետություն և անվտանգության ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունավետության գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ հիվանդացությունների կանխարգելման կենտրոնի (CDC) 2009 թվականի աշնանը հրապարակված տվյալների գրիպի վիրուսի A տիպի/H1N1 (California/04/2009) թեստերի արդյունքները, որոնք ստացվել են Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների այցելուներից, ցույց տվեցին, որ նոր վիրուսները զգայուն են նեյրամինիդազայի արգելակիչների (Օսելտամիվիր և Զանամիվիր) նկատմամբ, բայց դիմակայուն են այլ խմբերի նկատմամբ՝ ադամանտամների (Ամանտադին և Ռիմանտադին[15][16][17]) նկատմամբ։
Տամիֆլյուի[18] պաշտոնական կայքում հաղորդվում է, որ դեղորայքի արդյունավետությունը հաստատված չէ քրոնիկական սրտային անբավարարության և/կամ շնչառական հիվանդությունների դեպքում։
2009 թվականին հրապարակված հետազոտությունները փաստում են, Օսելտամիվիրը իջեցնում է գրիպի ախտանիշները այն հիվանդների մոտ, ովքեր հիվանդ են գրիպով, բայց այլ հիվանդություններ չունեն միջինում կես օր և 0.74 օր այն պացիենտների մոտ, ովքեր ռիսկի խմբում են, եթե բուժումը սկսում են առաջին իսկ ժամից հիվանդի հետ շփումից հետո[19]։
Հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Օսելտամիվիրի ընդունումը ազդում է բարդությունների հաճախականություն վրա, օրինակ՝ հոսպիտալացման կամ թոքաբորբի զարգացման[20]։
2010 թվականի դեկտեմբերին ԱՀԿ-ն հաղորդեց 314 H1N1 գրիպի դեպքերի մասին որոնք գրանցվել էին 2009 թվականին և դիմակայուն էին Օսելտամիվիր[21] նկատմամբ։ Շրջանառվող գրիպի վիրուսների շարքում հայտնաբերվել են Օսելտամիվիրի նկատմամբ դիմակայուն շտամներ, ներառյալ այն մարդկանց մոտ, ովքեր չեն բուժվել այս դեղամիջոցով[22]։
Ապացուցողական բժշկության տվյալներով Օսելտամիվիրի կլինիկական արդյունավետությունը, որպես հակավիրուսային դեղորայք հաստատված չէ։ Գրիպի վիրուսի նկատմամբ արտադրողի կողմից առաջարկված յուրահատուկ ազդեցության մեխանիզմը չի համապատասխանում կլինիկական ապացույցներին;
Այն հայտարարությունները, որ Օսելտամիվիրը ընդունակ է վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն ընդհատելու և գրիպի բարդությունները նվազեցնելու չեն համապատասխանում իրական տվյալներին։ Անցկացված կլինիկական հետազոտությունների համաձայն, Օսելտամիվիր կարբօքսիլատը կարող է նվազեցնել գրիպի ախտանիշները՝ չազդելով ինքնին վիրուսի[12] վրա։
Հնարավոր կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սրտխառնոց,
- փսխում,
- անքնություն,
- գլխապտույտ, գլխացավ,
- թուլություն
- ցավ կոկորդում, հազ
- ցավ որովայնում[23], լուծ։
Ինչպես նաև Օսելտամիվիրի ընդունումը կապ ունի երիկամային և հոգեբուժական խնդիրների առաջացման հետ[12]:
2006 թվականի Օսելտամիվիրի հետվաճառքային հետազոտության տվյալները (ստացվել են Ճապոնիայում) ապացուցում են կողմնակի էֆեկտների առկայությունը, հատկապես երեխանների շրջանում գիտակցության խանգարումների զարգացմամբ (հոգեկան ռեակցիաներ, դելիրիում)։ Սրա հետ կապված ԱՄՆ-ի սննդի և դեղորայքային միջոցների վերահսկողուցյան վարչությունը (FAD) և այս դեղորայքի արտադրող ընկերությունը (Roche Laboratories, Inc) բուժաշխատողներին տեղեկացրեցին դեղորայքի մեկնաբանությունների փոփոխման մասին[24]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006[25] և 2014[26][27] թվականներին քննադատության ենթարկվեցին առանձին երկրների կողմից դեղամիջոցի զանգվածային գնումները, մասնավորապես 2005 թվականին («Թռչնի գրիպ»H5N1), որոնք կատարվել էին Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի կողմից։ Գնումների համար վատնվել էր մի քանի միլիարդ դոլարներ։
Քոքրեյնյան միության համագործակցությունը 2009 թվականից ի վեր փորձել է Roche–ից (Օսելտամիվիրի արտադրող) ստանալ ամբողջական փորձարկումների հնարավորություն։ 2014 թվականին «Acute Respiratory Infectiones Group»-ը հրապարակեց մետաակնարկ, որում եկավ այն եզրակացությանը[28][29][30][31]. В 2014 году группа «Acute Respiratory Infections Group» сотрудничества опубликовала метаобзор[32][33][34], որ Օսելտամիվիրը և Զանամիվիրը նվազ արդյունավետ են մեծահասակների մոտ գրիպի ախտանիշների տևողության իջեցմանը, նշեցին՝ ախտանիշների նվազեցում դեղի կանխարգելիչ օգտագործման դեպքում մրսածության ժամանակ։
Օսելտամիվիրի ընդունումը մեծացնում է կողմնակի երևույթների զարգացումը երեխանների և մեծահասակների մոտ։ Նշված էր նաև, որ դեղորայքի ազդեցության մեխանիզմները, որոնք ներկայացվել են արտադրողի կողմից, չեն հաստատվել կլինիկական փորձարկումներով[12]։
Cochrane-ի հրապարակումները առաջացրեցին Տամիֆլյուի արտադրող Roche ընկերության անհամաձայնությունը[35]։
Արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսելտամիվիրի արտոնագրերը պատկանում են հայտնագործող Կալիֆորնիական Gilead Sciences կենսաֆարմակոլոգիական ընկերությանը (օրինակ արտոնագիր համար 5763483[36] տրված 1996 թվականին և ուժի մեջ է մինչև 2016 թվականը, ԱՄՆ )։ Gilead-ը 1996 [37] թվականին դեղամիջոցի զարգացման և արտադրության իրավունքը փոխանցեց Roche-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 oseltamivir
- ↑ 2,0 2,1 «О противовирусных препаратах» (ռուսերեն)։ Европейское бюро ВОЗ։ 2020-02-20։ Վերցված է 2020-02-28
- ↑ 3,0 3,1 Мищенко, 2017
- ↑ Сайт Roche
- ↑ «Флустоп»։ Академфарм։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-03-ին։ Վերցված է 2020-02-29
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Осельтамивир, инструкция, 2018
- ↑ Алексей Водовозов. Суета вокруг гриппа: лекция ՅուԹյուբում — 2016
- ↑ Farina, V. Tamiflu : the supply problem : [անգլ.] / V. Farina, J. D. Brown // Angewandte Chemie. — 2006. — Vol. 45, no. 44 (November). — P. 7330–7334. — . — PubMed.
- ↑ Oseltamivir Phosphate Monograph for Professionals : [арх. 13.05.2016] // Drugs.com. — The American Society of Health-System Pharmacists.
- ↑ NDA 21-087 : [անգլ.]. — FDA. — 8 p.
- ↑ Drug Approval Package : Tamiflu (Oseltamivir Phosphate) Capsule. Company: Hoffman-La Roche, Inc. Application No.: 021087. Approval Date: 10/27/1999 : [անգլ.] // U. S. Food & Drug Administration. — FDA, 2001. — 10 March.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Jefferson T. Ингибиторы нейраминидазы для профилактики и лечения гриппа у здоровых взрослых и детей = Neuraminidase inhibitors for preventing and treating influenza in adults and children : [пер. с անգլ.] / Jefferson T, Jones MA, Doshi P … [и др.] // Cochrane Database of Systematic Reviews. — 2014. — No. 4 (10 Ապրիլի). — .
- ↑ 13,0 13,1 Application for inclusion, change or deletion of a medicine in the WHO Model List of Essential Medicines : [անգլ.] / Group of authors Acute Respiratory Infections Cochrane Review Group. — WHO, 2016. — 2 December. — 8 p.
- ↑ 14,0 14,1 Davies, Brian E. Pharmacokinetics of oseltamivir : an oral antiviral for the treatment and prophylaxis of influenza in diverse populations : [անգլ.] // Journal of Antimicrobial Chemotherapy. — 2010. — Vol. 65, no. suppl_2 (April). — P. ii5–ii10. — . — PubMed. — PMC 2835511.
- ↑ ВОЗ | Использование антивирусных препаратов против гриппа A(H1N1)
- ↑ CDC H1N1 Flu | Questions and Answers: Antiviral Drugs, 2009—2010 Flu Season
- ↑ CDC — Seasonal Influenza (Flu) — Weekly Report: Influenza Summary Update
- ↑ Tamiflu Influenza Treatment Information for Healthcare Professionals — Limitations of Populations Studied Archived 2012-11-10 at the Wayback Machine. / Genentech (Roche)
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ «Update on oseltamivir resistance to influenza H1N1 (2009) viruses»։ World Health Organization (WHO)։ December 15, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է December 30, 2010
- ↑ Antiviral Agents for the Treatment and Chemoprophylaxis of Influenza : Recommendations of the Advisory Committee on Immunization Practices : Recommendations and Reports : [անգլ.] : pdf / Prepared by Anthony E. Fiore (MD), Alicia Fry (MD), David Shay (MD), Larisa Gubareva (PhD), Joseph S. Bresee (MD), Timothy M. Uyeki (MD), Influenza Division, National Center for Immunization and Respiratory Diseases. — Morbidity and Mortality Weekly Report. — Centers for Disease Control and Prevention, 2011. — Vol. 60, № 1 (21 January). — P. 6−7. — ISSN 1546-0738.
- ↑ Лекарственные средства : 5000 наименований лекарственных препаратов и их форм : Справочник / Под ред. М. А. Клюева. — Изд. 13−е. — М. : ИКТЦ «Лада», 2008. — С. 373. — 637 с. — 1000 экз. — ISBN 978-5-94832-271-1.
- ↑ «Тамифлю — внесение изменений в аннотацию к препарату»։ Антибиотики и антимикробная терапия (ռուսերեն)։ НИИ Антимикробной химиотерапии (НИИАХ) ФГБОУ ВО «Смоленский государственный медицинский университет» Министерства здравоохранения Российской Федерации։ 2006-12-25։ Վերցված է 2019-02-17։ «Tamiflu May Be Linked to Risk for Self-Injury and Delirium»
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ «Расходы на средство от гриппа «Тамифлю» — «пустая трата»»։ Русская служба Би-Би-Си։ 10 апреля 2014։ Վերցված է 2016-02-06
- ↑ Kate Kelland (2014-04-09)։ «Researchers, regulators and Roche row over stockpiled drug Tamiflu»։ Reuters (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-02-06
- ↑ Oliver Staley (2014-04-10)։ «Flu Drugs May Do More Harm Than Good, Researchers Find»։ Bloomberg (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Regulatory information on trials of oseltamivir (Tamiflu) and zanamivir (Relenza) for influenza in adults and children, Cochrane, 10 April 2014(անգլ.)
- ↑ UPDATED: Cochrane study: Stockpiling Tamiflu, Relenza was $2B 'thrown down the drain' // fiercepharma, April 10, 2014
- ↑ ««Тамифлю» оказался токсичен для «большой фармы»»։ Домашний Ребёнок (ռուսերեն)։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-18-ին։ Վերցված է 2019-02-17
- ↑ «Фирма Roche не согласна с критикой препарата «Тамифлю»»։ Русская служба Би-би-си։ 23 апреля 2014։ Վերցված է 2016-02-06
- ↑ Norbert W. Bischofberger, Choung U. Kim, Willard Lew, Hongtao Liu, Matthew A. Williams։ «Carbocyclic compounds» (անգլերեն)։ Վերցված է 2016-02-06
- ↑ «Avian Flu Drugs: Patent Questions» (անգլերեն)։ Всемирная организация интеллектуальной собственности։ April 2006։ Վերցված է 2016-02-06։ «A quick search of patent databases shows that the patents covering the invention of oseltamivir are owned by the California-based biopharmaceutical company, Gilead Sciences. (See e.g. U.S. patent no 5763483, for a "novel carbocyclic compound", filed in 1996 and in force in principle until at least 2016.) Rather than further develop and manufacture the drug within the company, Gilead opted in 1996 to license to Roche certain of the exclusive rights conferred by the patents.»
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Реестровая запись ФС-001928 : Осельтамивира фосфат // Государственный реестр лекарственных средств. — Минздрав РФ, 2019. — 9 августа.
- Регистрационное удостоверение ЛП-005211 : Осельтамивир // Государственный реестр лекарственных средств. — Минздрав РФ, 2018. — 3 декабря.
- Грядунова, П. Е. Инструкция по медицинскому применению лекарственного препарата Осельтамивир : ЛП-005211-031218 / ООО «Озон Фарм». — Министерство здравоохранения Российской Федерации, 2018. — 3 Դեկտեմբերի. — 24 с.
- Инструкция по медицинскому применению лекарственного препарата Тамифлю® : Регистрационный номер П N012090/01-070819. — Версия 7. — Швейцария : Ф. Хоффманн—Ля Рош Лтд., 2019. — 7 Օգոստոսի. — 29 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тамифлю® (осельтамивир) : Тамифлю®, локальное производство в РФ // Roche : [сайт].
- Oseltamivir // Կաղապար:Нп4. — 2019. — 28 March. — Дата обращения: 28.02.2020.
- «Tamiflu (oseltamivir phosphate) Information» (անգլերեն)։ FDA։ Վերցված է 2016-02-06
- Կաղապար:РЛС
- Мищенко, Екатерина. Чем нас лечат: Тамифлю. Препарат, который сломал систему : Помогает ли популярный противовирусный препарат // Индикатор : [электр. ресурс]. — 2017. — 16 Նոյեմբերի.
|