Օպ Լուանգ ազգային պարկ
| Տեսակ | national park of Thailand? |
|---|---|
| Երկիր | |
| Հիմնվել է | 1991 |
| Մակերես | 553 կմ² |
| 18°13′23″N 98°28′52″E / 18.2231°N 98.4811°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Թաիլանդ" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Օպ Լուանգ ազգային պարկ (թաի.՝ อุทยานแห่งชาติออบหลวง ), ազգային պարկ Չիանգմա պրովինցիայում, Թաիլանդ։ Այստեղ կան գետային կիրճեր, ջրվեժներ և քարանձավներ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպ Լուանգ ազգային պարկը գտնվում է Չիանգմայից շուրջ 105 կմ հարավ՝ Չոմ Տհոնգ, Մաե Չաեմ և Հոթ նահանգներում։ Պարկի տարածքը կազմում է 553 քառ. կմ։ Այն սահմանակից է Դոյ Ինտանոն ազգային պարկին։ Ինչպես և վերջինս, Օպ Լուանգը Տհոնգ Չայի լեռնաշղթայում է[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպ Լուանգ ազգային պարկում հայտնաբերվել են նախապատմական նկարներ և այլ հնաոճ իրեր։ Դոյ Ֆա Չանգի տարածքում կան փղի տեսքով ժայռապատկերներ։ Օպ Լուանգ կիրճում կան ավելի շատ ժայռապատկերներ, ինչպես նաև հնագույն թանկարժեք զարդեր ու գործիքներ։ Բնածխից պարզ է դարձել, որ այս մասունքները 28000 տարեկան են[2][3]։
Ազգային պարկը 1966-1991 թվականը եղել է անտառային պարկ։ 1991 թվականին Օպ Լուանգը դարձել է Թաիլանդի 68-րդ ազգային պարկը[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկի գլխավոր տեսարժան վայրը Օպ Լուանգ կիրճն է, որն առաջացել է Մաե Չաեմ գետից։ Կիրճը զառիվայր է և ունի մոտավորապես 300 մետր երկարություն[2]։
Ջրվեժներից են Մաե Բուա Կհամը՝ 50 մետր բարձրությամբ, Մաե Չոն՝ շուրջ 80 մետր բարձրությամբ և Մաե Տիան՝ 80 մետր բարձրությամբ։ Տեպ Տհանոմը տաք աղբյուր է պարկի արևմտյան մասում[2]։
Տամ Տոնգը գրանիտից և կրաքարից կազմված քարանձավ է, որում կան երկար թունելներ։ Տամ Տու Պու քարայրն առանձնահատուկ է ստալագմիտներով ու ստալակտիտներով[1][2]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկն ընդգրկում է տերևաթափ և մշտադալար անտառներ։ Ծառերից այստեղ աճում են takian, Xylia xylocarpa, տեքին, բամբուկը, արմավենին և վայրի ձարխոտը[1]։
Կենդանական աշխարհը բազմազան է. վագր, եղնիկ, հիմալայան արջ, կարճ պոչով կապիկ, նապաստակ, վայրի այծ, վայր արջ և այլն[1][2]։
Թռչուններից այստեղ են բնակվում թութակը, մինիվետը, տատրակը, բանկիվյան հավը, փայտփորիկը, կաքավը և այլն[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 «National Parks in Thailand: Op Luang National Park» (PDF). Department of National Parks (Thailand). 2015. էջեր 80–82. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 «Ob Luang National Park». Department of National Parks (Thailand). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Op Luang National Park». Michelin Travel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
