Օպտիմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպտիմացում (<լատին․՝ optimum – լա վագույն), լ աարկում, որոշակի ֆունկցիայի էքստրեմումը գտնելու կամ բազմաթիվ հնարավոր տարբերակներից լավագույնն (օպտիմալը) ընտրելու պրոցես։ Օպտիմացման նպատակներն են արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, արտա դրողականության կամ արագագործության բարձրացումը, ծախսվող հումքի կամ էներգիայի նվազեցումը (մասնակի օպտիմացում), ծախսվող հումքի և էներգիայի միա ժամանակյա կրճատմամբ արտադրողա կանության կամ արագագործության բարձ րացումը (ընդհանրական օպտիմացում)։ Օպտիմացումման աստիճանը կարելի է գնահատել նպատակա յին ֆունկցիայի արժեքով։ Դիցուք, պրոցեսը բնութագրվում է Xi, x2․․․xn միմյանցից անկախ պարամետրերով, որոնց ար ժեքներն առանձին–առանձին կամ միա ժամանակ կարելի է փոփոխել։ Այդ դեպ քում f(xi, Хг-․-Хл) նպատակային ֆունկցիան, որը պրոցեսի որակական որևէ ցուցանիշ կամ ցուցանիշների զուգորդություն է, կարող է ընդունել բազմաթիվ (նույնիսկ անվերջ թվով) արժեքներ։ X-երի այն ար ժեքների զուգորդությունը, երբ նպատա կային f(xi, X2․․․x,n) ֆունկցիան հասնում է էքստրեմումի (նվւսցագույն կամ առա վելագույն արժեքի), կոչվում է պրոցեսի իրականացման օպտիմացում։ Պարզագույն համա կարգերում օպտիմացում իրականացվում է ավտո մատ կարգավորման մեթոդներով, իսկ բարդ համակարգերում (որտեղ անկախ պարամետրերը շատ են, փոփոխման տի րույթները լայն)՝ էլեկտրոնային հաշվողական մեքենաների օգնությամբ։

Գրկ․ Л и Э․ Б․, Маркус Л․, Основы теории оптимального управления, пер․ с англ․, М․, 1972․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։