Օպտիկա-մանրաթելային կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օպտիկա-մանրաթելային կապ, տեղեկատվական փոխանակման ձև, որն օգտագործվում է որպես էլեկտրամագնիսական ճառագայթման ինֆորմացիոն ազդանշանի կրիչ, իսկ որպես ուղորդող համակարգեր՝ մանրաթելա-օպտիկական մալուխներ։ Ի շնորհիվ բարձր հաճախականության, մանրաթելա-օպտիկական գծերի թողարկման հնարավորությունները բազմակի անգամ գերազանցում են կապի բոլոր այլ միջոցների թողարկման հնարավորությունը, և կարող է չափվել վայրկյան/տերաբիթներով։ Լույսի փոքր մարման օպտիկական մանրաթելում թույլ է տալիս մանրաթելա օպտիկական կապը օգտագործել զգալի հեռավորության վրա առանաց ուժեղարարների օգնության։ Մանրաթելա-օպտիկական կապը զերծ է էլեկտրամագնիսական խանգարումներից և դժվարամատչելի է անթույլատրելի օգտագործման դեպքում՝ աննկատ որսալ ազդանշանը, որը հաղորդվում է օպտիկական մալուխի միջոցով տեխնիկապես բավական բարդ է։

Օպտիկական մանրաթելերի միացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՕԿԳ կառուցման ընթացքում կարևոր խնդիր է հանդիսանում առանձին տարրերի՝ լուսատարերի, ճառագայթման աղբյուրների, ընդունիչների միացումը մեկ ընդհանուր համակարգում։ Միացումները պետք է լինեն հուսալի, ներդնեն նվազագույն կորուստներ և ազդանշանի նվազագույն աղավաղումներ։ Միացումները կարող են լինել կցանային և ոչ կցանային։ Ոչ կցանային են կոչվում այն միացումները, որոնց օգնությամբ երկու մանրաթել կամ մալուխ մեկ անգամ անշարժ կցվում են միմյանց։ Կցանային միացումները հնարավորություն են տալիս բազմակի միացնել և անջատել մանրաթելերը և պարունակում են որոշակի մեխանիզմներ՝ կցաններ։ Դրանք կիրառվում են լուսատարները ճառագայթման աղբյուրների և ընդունիչների հետ միացնելու, շարքից դուրս գալու դեպքում լուսատարների փոխարինման, հսկիչ-չափիչ սարքերի միացման և այլ նպատակների համար։ Ոչ կցանային միացումները չպետք է նվազեցնեն կապի գծի մեխանիկական ամրությունը։ Կորուստները ժամանակակից ոչ կցանային միացումներում չեն գերազանցում տասնորդական դեցիբելները։ Միացման եղանակը կախված է միացվող մանրաթելերի կամ մալուխների տեսակից, սակայն միացման եղանակը հիմնականում բաղկացած է հետևյալ գործողություններից.

  • մալուխների և մանրաթելների պաշտպանիչ շերտերի հեռացումը, մանրաթելերի առանձնացումը միմյանցից,
  • մալուխների ուժային տարրերի միացումը,
  • մանրաթելերի ճակատների նախապատրաստումը. ճակատները պետք է լինեն մաքուր, հարթ, ողորկ և մանրաթելի առանցքին ուղղահայաց,
  • միացվող մալուխների մանրաթելերի զույգ առ զույգ համապատասխանեցումը, տեղադրումը միացնող հարմարանքի մեջ,
  • մանրաթելերի միացումը սոսնձի կամ ջերմամշակման միջոցով,
  • միացումների պատումը պաշտպանիչ շերտով։

Ֆիզիկական հիմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրաթելա օպտիկական կապի հիմքում ընկած է էլեկտրամագնիսական ալիքների ամբողջական ներքին արտացոլումը դիէլեկտրիկների սահմանում տարբեր ցուցանիշներով։ Օպիկական մանրաթելը բաղկացած է 2 էլեմենտից՝ միջուկից, որը հանդիսանում է անմիջական լուսատար և թաղանթից։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրաթելա օպտիկական կապը լայն կիրառում է գտել տարբեր բնագավառներում՝ համակարգիչներում, ինքնաթիռներում, տիեզերակայաններում, նավերում, ինչպես նաև մեծ տարածության վրա։ Օրինակ՝ այս պահին արդյունավետ օգտագործվում է մանրաթելա օպտիկական կապը Արևմտյան Եվրոպա-Ճապոնիա ուղղության վրա, որի մեծ մասը անցնում է Ռուսաստանի տարածքով։ Բացի այդ ավելնում է ստորջրյա օպտիկա մանրաթելային կապի ընդհանուր երկարությունը մայր ցամաքների միջև։ Մանրաթելը ամեն տանը (Fiber to the premises, FTTP կամ Fiber to the home, FTTH) տերմին է, որը օգտագործվում է ինտերնետ պրովայդեռների կողմից լայնաշերտ հեռուստակոմունիկացիոն համակարգերը նշելու համար, որը կիրառվում է տերմինալ օպտիկական սարքերը տեղադրելու համար, որոնք օգտագործվում են դեպի համացանց բարձր արագության մուտք ապահովելու համար, հեռախոսային ծառայությունների համար։ Մանրաթելա օպտիկական կապի ինքնարժեքը նվազում է, ինչը այդ ծառայությունը դարձնում է ավելի մրցունակ ավանդական ծառայությունների համեմատ։