Օպտիկական չափիչ սարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպտիկական չափիչ սարքեր, մեքենաշինության մեջ, չափման միջոց, որում դիտասևեռումը (վերահսկվող չափսի սահմանների համատեղում դիտագծի հետ) կամ չափսի որոշումն իրականացվում էր գործողության օպտիկական սկզբունքով աշխատող սարքի օգնությամբ։ Տարբերում էին օպտիկական չափիչ սարքերի 3 խումբ, դիտաասևեռման օպտիկական և տեղաշարժման հաշվանքի մեխանիկական եղանակներով (պրոյեկտորներ, պրոյեկցիոն գլխադիրներ, գործիքային մանրադիտակներ), դիտասևեռման և տեղաշարժման հաշվանքի օպտիկական եղանակով (ունիվերսալ չափիչ մանրադիտակ, ինտերֆերենցիոն կոմպարատոր), չափվող օբյեկտի հետ մեխանիկական կոնտակտ ունեցող և կոնտակտային կետերի տեղաշարժն օպտիկական եղանակով որոշող (օպտիմետր, օպտիկատոր, չափիչ մեքենա, կոնտակտային ինտերֆերոմետր, օպտիկական երկրաչափ) սարքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։