Օպոլ-Ռատիբորյան իշխանություն
Օպոլ-Ռատիբորյան իշխանություն[1][2] (լեհ.՝ Księstwo opolsko-raciborskie, չեխ․՝ Opolské a Ratibořské knížectví, գերմ.՝ Herzogtum Oppeln und Ratibor), Սիլեզիայի պատմական իշխանություններից մեկը` Օպոլե մայրաքաղաքով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]
1201 թվականին Վրոցլավի իշխան Բոլեսլավ I Բարձրահասակը մահանում է, իսկ դրանից կես տարի առաջ մահացել էր նրա որդին` Յարոսլավը, ոռը 1172 թվականին Հռոմի Սուրբ կայսրության կայսեր աջակցությամբ հիմնել էր Օպոլյան իշխանությունը և դարձել իշխան: Յարոսլավի մահից հետո Բոլեսլավը Օպոլեն միացնում է իր տարածքներին և իր որդուն` Հենրիխ I Մորուքավորին ժառանգում է և՛ Վրոցլավյան և՛ Օպոլյան իշխանությունները: 1202 թվականին հանգուցյալ Բոլեսլավի եղբայրը` Մեշկո I Արագոտնը, օգտվելով զարմիկի վատ վիճակից, գրավում է Օպոլեն: Հենրիխը որոշում է Մեշկոյի հետ պայմանագիր կնքել, ըստ որի նա գումար կվճարի Օպոլեի դիմաց: Մեշկոն Օպոլեն միացնում է իր Ռատիբորսկյան իշխանությանը և իր պալատը տեղափոխում է Օպոլե: Այդպես հիմնվում է Օպոլ-Ռատիբորյան իշխանությունը: Բացի Օպոլեից և Ռատիբուսկից` դրա մեջ էին մտնում նաև Բիտոմ, Կոզլե, Լյուբլինեց, Ցեշին և Օսվենցիմ քաղաքները:
Մեշկո Արագոտնի մահից հետո 1211 թվականին իշխանությունը ժառանգում է նրա միակ որդին` Քազմիրը: Քազմիրը մահանում է 1230 թվականին, իսկ նրա տղաները` Մեշկո II Օպոլեցին և Վլադիսլավ Օպոլեցին այդ ժամանակ շատ փոքր էին, այդ իսկ պատճառով իշխանության ռեգենտ են դարձել Հենրիխ I Մորուքավորը և Հենրիխ II Բարեպաշտը:
Մեշկո II-ը և Վլադիսլավը կառավարում էին միասին: Մեշկո II-ը մահանում է 1246 թվականին` չթողնելով ժառանգորդ, և հետագայում Վլադիսլավը միայնակ է կառավարում: Երբ նա մահանում է 1282 թվականին, նրա իշխանությունը անցնում է նրա չորս որդիներին, որոնք էլ 1284 թվականին բաժանում են իշխանությունը: Հիմնվում են Օպոլյան, Բիտոմյան, Ռատիբորյան և Ցեշինյան իշխանությունները:
Երկրորդ հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ անգամ Օպոլ-Ռատիբորյան իշխանություն հիմնվում է 1521 թվականին, որի իշխանը դառնում է Պիաստների դինաստիայի վերջին ներկայացուցիչը` Յան II Բարին: Նրա մահից հետո, 1532 թվականին, քանի որ ինքն արական սեռի ժառանգորդ չուներ, իշխանությունն անցնում է Գոգենցոլերների տիրապետության տակ: Դրանից հետո անցել է Հաբսբուրգների տիրապետության տակ, իսկ հետո` լեհական Վազա դինաստիայի տիրապետության տակ: 1595-1598 թվականներին Վալահիում և Տրանսիլվանիայում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Սիգիզմունդ Բատորին Ռուդոլֆ II-ին զիջել է Տրանսիլվանիան օպոլյան և ռատիբորյան հողերի փոխարեն Սիլեզիայում[3]: 1742 թվականին այն մտնում է Պրուսիայի կազմի մեջ:
Կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին հիմնում
- Մեշկո I
- Կազիմիր I Օպոլեցի (1211—1229 թվականները)
- Մեշկո II Օպոլեցի (1230—1246 թվականները)
- Վլադիսլավ Օպոլեցի (1246—1281 թվականները)
- Երկրորդ հիմնում
- Յան II Բարի (1521—1532 թվականները)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Полное собрание сочинений Генриха Сенкевича, Т. 3-4. Южно-Русское Кн-во Ф. А. Иогансона, 1907 г.
- ↑ Б. Ф. Поршнев «Франция, Английская революция и европейская политика в середине XVII в». Рипол Классик, 1970 год.
- ↑ Генрих Шмитт «История польскаго народа» в переводе с польского Ю. О. Шрейера. Том 2. С.-Петербург — 1866 г.