Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի շենքը, ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1932 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ 1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ՝ «Գայանե», «Քաջ Նազար» և այլն։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով։ [1]

Բեմադրված օպերաները և բալետները[խմբագրել]

Թատրոնի շենքը[խմբագրել]

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963-ից։ 2002-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ։ [2]

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ԽՍՀՄ 1979 թվականի փոստային նամականիշի վրա

1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։ [3]

1957 թվականին թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում։ [3]

Հայտնի անձինք[խմբագրել]

Դիրիժորներ[խմբագրել]

Ռեժիսորներ[խմբագրել]

Բեմանկարիչներ[խմբագրել]

Բալետի դերասաններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Театр оперы и балета Армении. Сб. статей, М., 1939;
  • Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX и XX вв., М., 1959
  • Тигранов Г., Армянский музыкальный театр. Ер., т. 1, 1956, т. II, 1960
  • Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1959
  • Тигранов Г., Балеты А. Хачатуряна, М., 1960

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթություններ[խմբագրել]

  1. (1967) Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 
  2. Վիրտուալ շրջայց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տարածքում
  3. 3,0 3,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 (стб. 220—222)