Օուտոկումպու
Օուտոկումպու | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաք և municipality of Finland? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հյուսիսային Կարելիա |
Մակերես | 445,87 կմ² (հունվարի 1, 2023)[1] |
![]() | |
![]() | |
![]() |
Օուտոկումպու (ֆիններեն՝ Outokumpu), քաղաք և համայնք Ֆինլանդիայում, Հյուսիսային Կարելիա նահանգում: Համայնքի բնակչությունը կազմում է 6 716 մարդ (2019 թվականի դեկտեմբերի 1), իսկ տարածքը 584,12 կմ2 է, որից 138,25 կմ2-ին զբաղեցնում է ջրային մակերեսը: Բնակչության խտությունը՝ 15,06 մարդ մեկ քառակուսի կիլոմետրում: Պաշտոնական լեզուն ֆիներենն է։
Պարտալանմյակի (ֆիններեն՝ Partalanmäki) քաղաքի թաղամասում գտնվում է Սուրբ Հոգու ուղղափառ եկեղեցին, որը կառուցվել է 1954 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1865 թվականին։ Մինչև 1956 թվականը համայնքը կրում էր Կուուսիարվի (ֆիններեն՝ Kuusjärvi) անունը, որից հետո գյուղը վերանվանվեց Օութոկումպա: 1968 թվականին Օութոկումպուն ստացավ քաղաքային տիպի թաղամասի (kauppala) կարգավիճակ: Քաղաքի կարգավիճակը ստացել է 1977 թվականին։
1910 թվականին Կուուսիարվի համայնքի Օութոկումպու բլրի վրա (բառացիորեն՝ «տարօրինակ բլուր») հայտնաբերվել է պղնձի հանքավայր: Մի քանի տարի անց հանքավայրի հայտնաբերումից հետո պղնձի արտադրությունը սկսվել է հանքավայրի հարևանությամբ գտնվող պղնձաձուլման գործարանում, սկզբում մասնավոր անձանց հետ համատեղ պետությանը պատկանող ընկերության կողմից, իսկ հետո ամբողջությամբ պետական սեփականության տակ գտնվող ձեռնարկության կողմից: 1932 թվականին հանքավայրը շահագործելու համար հիմնադրվել է Outokumpu ընկերությունը, որը սկզբում վերահսկվել է պետության կողմից[2]։ 1982 թվականին հիմնադրվել է Օութոկումպու հին հանքավայրի թանգարանը, որը մտնում է Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Ռուսաստանը կապող Կապույտ ճանապարհի միջազգային զբոսաշրջային երթուղու մեջ:
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոհտլա-Եռվե, Էստոնիա[3]
Շյոնինգեն, Գերմանիա
Կոհտլա-Եռվեում 1982 թվականին Օութոկումպու փողոցում տեղադրվել է հուշարձան, որը նվիրված է Կոհտլա-Եռվեի և Օութոկումպու ընկերությանը[4]։ Հուշարձանի հեղինակը էստոնացի քանդակագործ Ռաֆայել Հարությունյանն է:
-
Սուրբ Հոգու եկեղեցի
-
Օութոկումպու հանքավայրի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
- ↑ «History of Outokumpu» (անգլերեն). Outokumpu. 2020. Արխիվացված է օրիգինալից 2020-05-06-ին. Վերցված է 2020-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Välissuhted». Kohtla-Järve linn. Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին. Վերցված է 2017-06-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Памятник дружбы на ул.Оутокумпу». Старый альбом. 2014-12-22. Արխիվացված է օրիգինալից 2017-06-17-ին. Վերցված է 2017-06-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)