Օշոգբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
յորուբա՝ Osogbo
Osogbo.jpg
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Մակերես47 կմ²
ԲԾՄ320 մետր
Բնակչություն731 000 մարդ
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ230
##Օշոգբո (Նիգերիա)
Red pog.png

Օշոգբո (յորուբա՝ Òṣogbo [òʃōɡ͡bō], անգլ.՝ Osogbo, Oṣogbo, Oshogbo), քաղաք Նիգերիայում, համարվում է Օսուն նահանգի մայրաքաղաքը։ Օշոգբոն գտնվում է Օշուն գետի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ բանավոր պատմություն Օշոգբոյի մասին` բնիկ յորուբա լեզվով

Օշոգբոն հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին երաշտից տառապող մոտակա գյուղի որսորդների կողմից։ Հին Օյոյի անկումից հետո քաղաքի բնակչությունն ավելացել է այլ քաղաքներից գաղթի պատճառով։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է իր արվեստի դպրոցով և Օջա-Օբա շուկայի շենքով՝ նախկին տիրակալի պալատով։ Կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 308 մետր է[1]։ Այստեղ են գտնվում մի քանի հյուրանոցներ և 10000 հանդիսատեսի համար նախատեսված ֆուտբոլի մարզադաշտ։ Քաղաքի միջով է անցնում նաև Լագոսից Կանո տանող երկաթուղին։

Օշոգբոն գյուղատնտեսական շրջանի առևտրային կենտրոնն է։ Այստեղ աճեցվում է կասավա, ծխախոտ, բամբակ և այլ բուսատեսակներ։

1988 թվականի դրությամբ բնակչության 27%-ը զբաղված էր գյուղատնտեսությամբ, 8%-ը՝ առևտրով, 30%-ը՝ ծառայողներ և ուսուցիչներ։ Օշոգբոն 1970-ական թվականներին Նիգերիայի կառավարության կողմից դարձավ արդյունաբերական զարգացման խոշոր կենտրոն։ Օշոգբոն նաև դերասան և դրամատուրգ Դուրո Լադիպոյի [2] և մահմեդական գիտնական Շեյխ Ադելաբուի հայրենիքն է։ Օշոգբոն ամենամյա Օշուն-Օշոգբո փառատոնի վայրն է Օշուն գետի երկայնքով։ Փառատոնի կենտրոնն է գետի աստվածուհի Օշունի սուրբ պուրակը[3] , որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ [4] :

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունն ըստ տարիների[5]

1991 2010
250 951 678 265

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշոգբոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.5
(95.9)
37.0
(98.6)
38.0
(100.4)
35.0
(95)
34.0
(93.2)
33.5
(92.3)
31.5
(88.7)
31.0
(87.8)
32.0
(89.6)
33.0
(91.4)
33.5
(92.3)
34.0
(93.2)
38.5
(101.3)
Միջին բարձր °C (°F) 32.8
(91)
34.6
(94.3)
34.3
(93.7)
32.1
(89.8)
31.2
(88.2)
30.0
(86)
27.9
(82.2)
27.4
(81.3)
28.8
(83.8)
30.1
(86.2)
31.2
(88.2)
31.9
(89.4)
31.0
(87.8)
Միջին օրական °C (°F) 26.2
(79.2)
27.4
(81.3)
28.4
(83.1)
27.1
(80.8)
26.5
(79.7)
25.8
(78.4)
24.3
(75.7)
23.8
(74.8)
24.9
(76.8)
25.4
(77.7)
26.1
(79)
26.0
(78.8)
26.0
(78.8)
Միջին ցածր °C (°F) 19.5
(67.1)
20.1
(68.2)
22.5
(72.5)
22.1
(71.8)
21.8
(71.2)
21.5
(70.7)
20.7
(69.3)
20.3
(68.5)
21.0
(69.8)
20.7
(69.3)
21.0
(69.8)
20.1
(68.2)
21.0
(69.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 10.5
(50.9)
10.0
(50)
19.0
(66.2)
19.5
(67.1)
18.0
(64.4)
19.5
(67.1)
17.0
(62.6)
16.5
(61.7)
18.5
(65.3)
18.5
(65.3)
14.5
(58.1)
13.0
(55.4)
10.0
(50)
Տեղումներ մմ (դյույմ) 7
(0.28)
26
(1.02)
76
(2.99)
118
(4.65)
144
(5.67)
141
(5.55)
121
(4.76)
125
(4.92)
181
(7.13)
172
(6.77)
54
(2.13)
12
(0.47)
1177
(46,34)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.3 mm) 1 3 7 11 12 15 15 11 17 20 5 1 118
% խոնավություն 74 69 77 84 87 88 89 89 89 89 84 79 83
աղբյուր: Deutscher Wetterdienst[6] (1961–1990)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Osogbo, Nigeria Page» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2011-10-12 
  2. «Duro Ladipo | Nigerian dramatist and composer»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 30 May 2020 
  3. Joseph M. Murphy; Mei Mei Sanford. Reviewed Work(s): Osun across the Waters: A Yoruba Goddess in Africa and the Americas. The International Journal of African Historical Studies > Vol. 34, No. 3 (2001)
  4. Peter Probst. Osogbo and the Art of Heritage. Monuments. Deities, and Money. Bloomington: Indiana University Press, 2011
  5. «Oshogbo» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2011-10-12 
  6. «Klimatafel von Oshogbo / Nigeria»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 10 August 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]