Jump to content

Օշան հավամրգանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշան հավամրգանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Salsoloideae
Տրիբա Caroxyleae
Ցեղ Nitrosalsola
Տեսակ Օշան հավամրգանման (N. ericoides)
Միջազգային անվանում
Nitrosalsola ericoides

Օշան հավամրգանման (լատին․՝ Տalsola ericoides M. B.), թելուկազգիների ընտանիքի, օշան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ ճյուղավորված թուփ է՝ 30-60 սմ բարձրությամբ։ Փայտացած ընձյուղների վրա կեղևը բաց մոխրավուն է։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են նուրբ և խիտ մազմզուկներով, հետագայում մերկանում են։ Տերևները կիսագլանաձև են, մախաթանման, 3-8 մմ երկարությամբ, կոշտավուն են, բթածայր։ Ծաղիկները գտնվում են ծաղկակից տերևների ծոցերում, միայնակ են, հավաքված կարճ հասկիկներում, որոնք առաջացնում են հուրաններ։ Ծաղկապատի տերևիկները օվալաձև են, մերկ, թաղանթանման, պտուղների հասունացման ժամանակ վերածվում են թաղանթանման թևիկների, որոնցից 2-ը երիկամաձև են, մյուսները՝ հակառակ-ձվաձև կամ նույնիսկ գծանման։ Սպին կարճ է, տափակ։ Ամբողջ բույսը գարնանն ունի կապտավուն, աշնանը սևավուն գունավորում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Նախակովկասում, Դաղստանում, Արևելյան ու հարավային Անդրկովկասում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտում, վայքում։ Աճում է ուժեղ աղակալած, քարքարոտ հողերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը 8-րդ։ Մշակության հավանական շրջանները 23-25, 27-28[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։