Jump to content

Օննո Թունջբոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օննո Թունջբոյաջյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOhannes Tunçboyacı
Նաև հայտնի է որպեսOnno Tunç
Ծնվել էդեկտեմբերի 20, 1948(1948-12-20)
Շիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Մահացել էհունվարի 14, 1996(1996-01-14) (47 տարեկան)
Armutlu, Յալովայի մարզ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժիշտ
Գործիքներկիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ
Գործունեություն1981-1996

Օննո Թունջ (ամբողջական անվանում՝ Հովհաննես Թունջբոյաջյան, թուրքերեն՝ Ohannes Tunçboyacı, դեկտեմբերի 20, 1948(1948-12-20), Շիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա - հունվարի 14, 1996(1996-01-14), Armutlu, Յալովայի մարզ, Թուրքիա), եղել է թուրքահայ առաջատար երաժիշտներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականին Ստամբուլում։ Նվագել է բաս-կիթառի, կոնտրաբասի, դաշնամուրի և հարվածային գործիքների վրա։ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայր էր։ Վաղ տարիքուն երգում էր «Հարեուր մանգազ» եկեղեցական երգչախմբում։ Սերտ աշխատել է հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հետ։ Շուրջ 175 երգերի հեղինակ է։ Նրա գրված «Sevince» երգով Հյուլքի Աքթունջի և Բագդան Բայդուրի կատարմամբ ներկայացվել է 1974 թվականի Եվրատեսիլ մրցույթին։ Ստամբուլի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Թունջի «Su» սիմֆոնիան։

Օննո Թունջը մահացել է 1996 թվականի հունվարի 14-ին, երբ վատ եղանակի պատճառով ընկել է իր սեփական ինքնաթիռը։ Աղետը տեղի է ունեցել Յալովայի մարզի Արմութլու գյուղի մոտ։ Նրա հետ մահացել է նաև իր ընկեր Հասան Քանիքը։

2002 թվականին Յալովա քաղաքի կենտրոնում տեղադրվել է երաժշտի հիշատակին նվիրված հուշարձան[1][2][3]։

  • Ջանան Աթեշ - նախկին կինը
  • Սելին Թունջբոյաջյան - դուստրը
  • Այդա Թունջբոյաջյան - դուստրը
  • Արտո Թունջբոյաջյան - եղբայրը

2007 թ.-ին մի քանի ճանաչված թուրք երգիչների կողմից թողարկվեց "Onno Tunç Şarkıları" ("Օննո Թունջի երգերը") հավաքածուն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թուրքիայում քաղաքապետարանն ամբողջովին քանդել է Արտո Թունջբոյաջյանի եղբոր հուշարձանը, News.am, 2012
  2. «Monument to Armenian musician Onno Tunc destroyed in Turkey, 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  3. Onno Tunç anıtını yıktık çünkü..., Sabah, 2012
  4. «A tribute to Tunç on the anniversary of his death». Zaman. 2007 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5–ին-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]