Օննի Օկկոնեն
Օննի Օկկոնեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Korpiselkä, Ֆինլանդիա |
Մահացել է | մայիսի 18, 1962[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | գրող, արվեստի քննադատ, նկարիչ և արվեստագետ |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Օննի Օկկոնեն (օգոստոսի 20, 1886[1][2][3], Korpiselkä, Ֆինլանդիա - մայիսի 18, 1962[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին արվեստագետ, արվեստի պատմաբան, արվեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հյուսիսային լադոգայում։ 1914 թվականին արվեստագիտության ոլորտում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1927 թվականին նշանակվել է Հելսինկիի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր և այս պաշտոնում մնացել է մինչև 1945 թվականը։
1956 թվականին Օննի Օկկոնենը ճամփորդել է Չինաստան, որտեղ հավաքել է Չինաստանի պատմության տարբեր դարաշրջանների տպավորիչ հավաքածու։
Օննի Օկկոնենի հետազոտությունների հիմնական ուղղությունն էր Ֆինլանդիայի արվեստը և իտալական վերածննդի դարաշրջանի կերպարվեստը։
Օննի Օկկոնենը 1923-30-ականների ֆիննական մշակույթի և արվեստի ամենանշանավոր դեմքերից է։ Նա մի շարք հայտնի գիտական գրքեր է գրել համաշխարհային մշակույթի և արվեստի մասին։ Օննի Օկկոնենը մեծապես նպաստել է, որ անկախ Ֆինլանդիան կարողանա գտնել իր տեղը համաեվրոպական մշակութային տարածքում[4]։
Նրա հիմնական գործերից են Ֆիննական արվեստի պատմության ուսումնասիրություն «Suomen taiteen historia» (1945) աշխատությունը, որն անգլերենով թարգմանվել է 1946 թվականին, ինչպես նաև Վյայնյո Աալտոնենի, Յուհո Ռիսսանենի և Ակսելի Գալլեն-Կալլելայի մասին մենագրությունները։
Օննի Օկկոնեն արվեստին վերաբերվող թեմաների շրջանակում ակտիվ համագործակցել է Uusi Suomi թերթի հետ։
1962 և 1974 թվականններին նախկին արվեստի պրոֆեսոր Օննի Օկկոնեն Յոենսուու քաղաքի գեղարվեստի թանգարանին նվիրեց իր հարուստ արվեստի հավաքածուն։
Օննի Օկկոնեն եղել է նաև ֆանտաստիկ ոճի գրող և նկարիչ
1937-ից 1942 թվականներին ղեկավարել է Կալեվալայի հասարակության աշխատանքները[5]։ 1948-1956 թվականներին եղել է Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ։
Թաղված է Հելսինկիի Հիետանիեմիի գերեզմանոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://dictionaryofarthistorians.org/okkoneno.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://uppslagsverket.fi/sv/sok/view-103684-OkkonenOnni
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 375 гуманитариев. Гуманитарный факультет Хельсинкского университета
- ↑ «History of the Kalevala Society»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 2020-03-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография(ֆին.)
|