Օննիկ Դինքջյան
Օննիկ Դինքջյան | |
---|---|
Ծնվել է | 1929 Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Օննիկ Դինքջյան (արմտ. հայ.՝ Օննիկ Տինքճեան, 1929, Փարիզ, Ֆրանսիա), ժողովրդական և ծիսական երգերի ամերիկահայ կատարող, երաժիշտ, երգահան և քնարերգակ։
Երաժիշտ Արա Դինքջյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օննիկ Դինքջյանը ծնվել է Փարիզում (Ֆրանսիա) 1929 թվականին։ Մեծ եղեռնը վերապրած տիգրանակերտցի (Դիարբեքիր) իր ծնողների՝ Կարապետի և Զորայի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1946 թվականին[1]։
Դինքջյանի երաժշտական ամենավաղ փորձը եղել է հայկական եկեղեցում, որտեղ նա եղել է գեղարվեստական մենակատար։ 1952 թվականին Միացյալ Նահանգների բանակին միանալուց հետո նա դարձել է հանրաճանաչ Winged Victory Chorus-ի մենակատարը, որը զվարճացնում էր զորքերին ամբողջ Եվրոպայով մեկ՝ Կորեական պատերազմի ժամանակ։ Բանակից վերադառնալուց հետո նա բացել է քիմիական մաքրման իր սրահը, Ֆրանսիայի Լիոն քաղաքում ամուսնացել է Արաքսի Մաքսյանի (Մղսյան) հետ, որի արմատները Խարբերդից են։ Նրանք ունեցել են երկու զավակ՝ Անահիտը և Արան։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հայկական ավանդական երաժշտության մեջ երկարամյա գործունեության համար Օննիկ Դինքջյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով[1]։
2020 թվականին Օննիկ Դինքջյանը ստացել է Ազգային ժառանգության պարգևը (անգլ.՝ National Heritage Fellowship), որը Միացյալ Նահանգների արվեստների ազգային հիմնադրամը շնորհում է ժողովրդական և ավանդական արվեստի գործիչներին։ Օննիկ Դինքջյանից բացի 25000 դոլար պարգևին են արժանացել ինը այլ ամերիկացի երգիչներ, երաժիշտներ, պարողներ, ավանդական արվեստի հետևորդներ[2]։
Օննիկ Դինքջյանը Ամերիկայում ամենասիրված և ազդեցիկ հայ երգիչներից մէկն է։ Նրա տենորը սփոփիչ ու արտահայտիչ է, հաղորդում է թե՛ նրա հայկական ժառանգության լիարժեք ուրախությունն ու բուռն զգացմունքը և թե՛ վերջինիս ցավալի պատմության խոր վիշտը»[3]։ - Արվեստների ազգային հիմնադրամ (National Endowment for the Arts)
|
Ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օննիկ Դինքջյանը ելույթներ է ունեցել Կոնգրեսի գրադարանում, Սմիթսոնյան գավառական կյանքի փառատոնում և Քենեդի կենտրոնի «Հազարամյա բեմում»։
2013 թվականի ապրիլի 9-ին Օննիկ Դինքջյանն ու նրա որդին՝ Արա Դինքջյանը, եկել են Ստամբուլ և մասնակցել Սուրբ Խաչ Դպրեվանքի հիմնադրության 60-ամյակի առթիվ կազմակերպված համերգին, որը տեղի է ունեցել Շիշլիի Քենթ սրահում։
Սկավարակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Voice of Armenians Onnik Dinkjian - with the song "Mayrs" (text by A. Issahakian and music by Badalian)
- The Many Sides Of Onnik 1992 a rare recording of songs in Տիգրանակերտ dialect
- Inner Feelings of Onnik, album featuring Ne me quitte pas recorded by Onnik Dinkjian with John Berberian (oud)
- All My Best
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ՕՆՆԻԿ ՏԻՆՔՃԵԱՆ ԱՐԺԱՆԱՆԱՒ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՐԳԵՒԻՆ». Hairenik Weekly Newspaper (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Garbis, Christian (2012 թ․ նոյեմբերի 13). «ONNIK: Portrait of a Legend». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Ազգային ժառանգության պարգև՝ Օննիկ Դինքջյան