Օննիկ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օննիկ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1898(1898-11-20)[1][2]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել է1974[2]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա (1927)
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և մանկավարժ
Ժանրօֆորտ[1]
Օննիկ Ավետիսյան Վիքիդարանում

Օննիկ Հակոբի Ավետիսյան (նոյեմբերի 20, 1898(1898-11-20)[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] - 1974[2], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ նկարիչ, արվեստաբան, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օննիկ Ավետիսյանը ծնվել է 1898 թվականին Թուրքիայում։ 1921-1924 թվականներին սովորել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցում», 1927 թվականին ավարտել է Հռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1929-1934 թվականներին դասավանդել է Կահիրեի Նուպարյան ազգային և Պերպերյան վարժարաններում, 1936-1941 թվականներին` Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում[3]։

Ստեղծագործել է օֆորտի, ապա՝ գեղանկարչության բնագավառում։ Օննիկ Ավետիսյանի երփնագրերն աչքի են ընկնում ընդգծված ծավալներով, գծանկարի ամուր կառուցվածքով։ 1965-1967 թվականներին նկարել է Բեյրութի Սուրբ Նշան տաճարի համար։

  • «Մկրտություն», 1942, Երուսաղեմի հայոց պատրիարքարան
  • «Սուգ», 1945, Կահիրեի արդի արվեստի թանգարան
  • «Եղերամայրեր», 1946, ՀԱՊ
  • «Աքսորյալներ», 1963, Անթիլիասի կաթողիկոսարան
  • «Քանդված դամբարան. Կահիրե», ՀԱՊ[4]

Զբաղվել է հայկական տպագրատառերի բարելավմամբ, հրատարակել «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան և արդիականացման» (1946) գիրքը, որն արժանացել է ՀԽՍՀ-ում հայտարարված հատուկ մրցանակի։

Հեղինակ է «Հայ նկարիչներ և քանդակագործներ» (1959, ֆրանսերեն) գրքի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Քանդված դամբարան. Կահիրե», Օննիկ Ավետիսյան
  5. Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ, Օննիկ Ավետիսյան

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրյան, 1938, Պուքրեշ, Հատոր Բ, էջ 327-328։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 614