Օնիկ Անդրյան
Օնիկ Ռաֆիկի Անդրյան | |
---|---|
3 հունիսի, 1962 - 20 նոյեմբերի, 1992 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Օնիկ Անդրյան (3 հունիսի, 1962, Մարտակերտ - 20 նոյեմբերի, 1992, Կիչան, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնիկ Անդրյանը ծնվել է 1962 թ. հունիսի 4-ին Մարտակերտ քաղաքում։ Ավարտել է Մարտակերտի միջնակարգ գիշերօթիկ դպրոցը։ Դիլիջանի պրոֆտեխուսումնարանում ստացել է դերձակի մասնագիտություն։ 1982 թ. աշխատել է Մարտակերտի կենցաղսպասարկման կոմբինատում։ Ծառայել է Խաբարովսկ քաղաքում տեղակայված տանկային զորամասում։ Զորացրվելուց հետո աշխատել է Մարտակերտի ավտոշարասյան բազայում, սովորել Ստեփանակերտի ավտոդպրոցում։ Մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ Զոհվել է 1992 թ-ի նոյեմբերի 20-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Օնիկ Անդրյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)