Jump to content

Օնիխոկրիպտոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներաճած եղունգ
Ենթակատեգորիաանատոմիական նախընտրությամբ հիվանդություն
 մաշկային հիվանդություն
  ոտքի եղունգների հիվանդություն Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն Խմբագրել Wikidata

Օնիխոկրիպտոզ, կամ ոտքի եղունգների ներաճ (հունարեն՝ ὄνυξ (onyx) «եղունգ» և κρυπτός (kryptos) «թաքնված»), որը համարվում է ոտնաթատի եղունգների հիվանդության տարածված ձև: Ախտահարման ժամանակ եղունգների անկյունները կամ երկու կողմերը ներաճում են մաշկային ակոսների հյուսվածքների մեջ՝ առաջացնելով բորբոքում, կարմրություն, այտուց և ցավ: Օնիխոկրիպտոզը կարող է լինել միակողմանի և երկկողմանի: Ամենից հաճախ ներաճած եղունգը հանդիպում է բութ մատի շրջանում: Չնայած ներաճած եղունգներ կարող են առաջանալ և՛ ձեռքերի, և՛ ոտքերի մատների վրա, դրանք ամենից հաճախ հանդիպում են ոտքի եղունգներին (ի տարբերություն ձեռքի եղունգների):

Կարծիք կա, որ ներաճած կամ «թաքնված» եղունգը զարգանում է եղունգի ներաճով դեպի հարակից փափուկ հյուսվածքներ, մինչդեռ դրա պատճառը կարող է լինել նաև մատի մաշկի գերաճ (հիպերտրոֆիա)[1]: Նման հիվանդություն զարգանում է եղունգների շրջանում առկա տեղային բորբոքումից, որը հետևանքով ձևավորվում է գրանուլեմա (բնածին կամ ձեռքբերովի), որի ներսում թաքնված է եղունգը[2]: Սովորաբար եղունգի ներաճն ուղեկցվում է սուր բորբոքային պրոցեսով[3]:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոտքի բութ մատի եղունգի ներաճ

Ոտնաթաթի ներաճող եղունգների ախտանիշներից են՝ ցավ, հիպերգրանուլյացիայի պատճառով, ինչպես նաև ցավի ուժգնացում՝ նեղ կոշիկներ կրելիս, և ցանկացած տեսակի արտաքին ազդակի նկատմամբ զգայունություն (որոշ դեպքերում ազդակը կարող է լինել նույնքան աննկատելի, որքան անկողնային սպիտակեղենի «ծանրությունը»), մաշկի սնկային հիվանդություններ, եղունգների վատ խնամք, տափակաթաթություն, գենետիկ նախատրամադրվածություն՝ մատների անատոմիական տեսքի պատճառով ներաճած եղունգներ, շաքարային դիաբետ: Ախտահարված մատի վրա, որևէ արտաքին ուժի ներազդեցությունը կարող է ցավի սրման պատճառ դառնալ, քանի որ եղունգը շրջապատող հյուսվածքն ավելի է վնասվում։ Բուժումը ուշացնելու դեպքում հնարավոր են լուրջ բարդացումներ:

Եղունգների երկրորդային ախտահարման նշաններից են` եղունգի շուրջը գտնվող փափուկ հյուսվածքների կարմրություն և այտուց, շճաթարախային արտադրություն։ Հիմնական ախտանիշը եղունգի հիմքի այտուցն է՝ ներաճած կողմում (չնայած այն կարող է առկա լինել երկու կողմերում էլ):

Օնիխոկրիպտոզը չպետք է շփոթել եղունգների անկանոն աճի ձևերի հետ, ինչպիսիք են` ուռուցիկ եղունգներ կամ օնիխոգրիֆոզ, օնիխոմիկոզ, հիպերտրոֆիկ եղունգներ: Այն նաև չպետք է շփոթել եղունգի ակոսների երկայնքով փոքր կոշտուկների, գորտնուկների կամ դրանց մնացորդների առկայության հետ։

Օնիխոկրիպտոզի առաջացման հիմնական նպաստող գործոններից են՝ բարձրակրունկ կոշիկներ, որոնք չունեն մատների համար բավարար տարածք և նեղ գուլպաներ, որոնք ճնշում են գործադրում ոտնաթաթի վերին կամ կողային հատվածների վրա[4][5]:

Այլ գործոններից կարող են լինել` փակ կոշիկների խոնավ միջավայր, որը փափկացնում է եղջերային թիթեղները և առաջացնում է էպիդերմալ կերատինի այտուց (ի վերջո մշտապես մեծացնելով ուռուցիկ կամարը), ժառանգական նախատրամադրվածություն, վնասվածքներ և հարակից հիվանդություններ: Եղունգների ոչ ճիշտ խնամքը կամ դրանց անբավարար հիգիենան, կարող է բերել եղունգի ներաճի դեպի հարակից մաշկային ծալք, անկախ նրանից, թե եղունգն իսկապես «ներաճած» է, թե ոչ։

Եթե ​​կտրող գործիքը, օրինակ՝ մկրատ, տեղադրված է այնպես, որ ստորին շեղբը ավելի մոտ է մատին, քան վերին շեղբը, եղունգը կաճի հիմքից դեպի վերև և հակառակը: Այս գործընթացը տեսանելի է եղունգի երկայնքով՝ աճի ընթացքում, դրսևորվելով որպես դեֆորմացիա, որը շարժվում է դեպի եղունգի ծայրը: Վերին անկյունները ավելի հեշտությամբ են դեֆորմացվում, քան եղունգի ծայրի կենտրոնը: Եղունգները կտրելիս կարևոր է ոչ միայն մկրատի կազմած անկյան դիրքը, այլև թե որքան կարճ եք դրանք կտրում։ Կարճ կտրվածքն ավելի շատ է կողմնածռում եղունգը, քանի որ այն ավելի մոտ է գտնվում մաշկին, հետևաբար ավելի է դժվարանում ստորին շեղբը եղունգի տակ ճիշտ դիրքում տեղադրել։

Ոտքի ներաճած եղունգի ձևավորման պարզ օրինակ

Պատճառները կարող են ներառել՝

  • Անհարմար կոշիկներ, որոնք ոտքի զարգացման փուլերում (հաճախ 21 տարեկանից փոքր մարդկանց մոտ) առաջացնում են մատների դեֆորմացիա, ինչը կարող է բերել եղունգների կողմնածռման և դեպի մաշկ դրանց ներաճի։ Սա հատկապես վերաբերում է անհարմար, չափազանց նեղ կամ չափազանց կարճ կոշիկներին, բաց գուլպաներով ցանկացած կոշիկ կարող է եղունգների ներաճի պատճառ դառնալ։
  • Եղունգների վատ խնամք, այդ թվում՝ եղունգի չափազանց կարճ կտրվածք, ծայրերի կլորացում` ուղիղ կտրելու փոխարեն:
  • Վնասված ոտքի եղունգներ:
  • Եղունգի թիթեղի կամ մատի վնասվածք, որը կարող է առաջանալ հարվածելիս կամ ոտնաթաթին ծանր առարկաներ գցելիս, կամ եղունգը կոշիկի միջից դուրս ցցված լինելու պատճառով (օրինակ՝ սպորտի կամ այլ ակտիվ ֆիզիկական գործունեության ժամանակ), կարող է հանգեցնել հյուսվածքների վնասվածքի, ինչպես նաև եղունգի անհավասար աճի:
  • Եղունգների տձևությունը, անամնեզում որոշակի հիվանդությունների պատճառով առաջացած եղունգների դեֆորմացիաները կամ ժառանգական նախատրամադրվածությունը մեծացնում են ներաճած եղունգների առաջացման հավանականությունը, սակայն դրանց ներաճը չի կարող տեղի ունենալ կոշիկների ճնշման բացակայության դեպքում։
  • Բակտերիալ վարակներ, որոնքը բուժվում են հակաբիոտիկներով։

Ներաճած եղունգները առաջանում են ավելորդ քաշի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով (այնպիսի գործունեությունների պատճառով, ինչպիսիք են` քայլարշավ և վազք): Ծանր քաշի կամ ակտիվ ֆիզիկական գերծանրաբեռնվածության հետևանքով, եղունգների շուրջ մաշկի վրա շարունակական ճնշումը հանգեցնում է հյուսվածքների վնասման, որի արդյունքում առաջանում է` այտուց, կարմրություն և բորբոքում։ Բուժման շատ մեթոդներ ուղղված են եղունգների ապաքինմանը, սակայն հաճախ ներառում են առողջ եղունգի մասնակի կամ լրիվ հեռացում: Այնուամենայնիվ, թերի բուժումը կամ բակտերիալ վարակները կարող են հանգեցնել եղունգների ներաճի կրկնման, ինչպես նաև դրանց դեֆորմացիայի կամ խեղման:

Ըստ կատարված հետազոտությունների արդյունքների, եղունգների արտաքին տեսքի էական տարբերություն չի հայտնաբերվել ախտահարված եղունգներով հիվանդների և առողջ եղունգներ ունեցող մարդկանց խմբի միջև։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բուժումը չպետք է հիմնված լինի գոյություն չունեցող եղունգի դեֆորմացիայի շտկման վրա: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում զարգանում է եղունգների դեֆորմացիա[6][7][8]:

Հսկողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոտքի եղունգների կտրում՝ ներաճած եղունգներից խուսափելու համար (եղունգի անկյունները պետք է լինեն ուղիղ

Ամենից հաճախ ախտահարվում է ոտնաթաթի բութ մատը, սակայն ներաճած եղունգներ կարող են առաջանալ ցանկացած մատի շրջանում: Եղունգների ներաճը կարելի է կանխել, դրանք կտրելով ուղիղ՝ ոչ թե կոր գծով, ոչ շատ կարճ և ոչ ավելի կարճ, քան հարակից մաշկը: Փոքր կամ շատ նեղ կոշիկները, չափազանց մակերեսային մատների միջնամաս ունեցող կոշիկները կվատթարացնեն եղունգների հետ կապված ցանկացած խնդիր։ Սրածայր և նեղ կոշիկների սահմանափակում, քանի որ սուր կամ քառակուսի անկյունները կարող են անհարմար լինել և ստիպել մատները խցկվել կոշիկի մեջ։ Եղունգները ուղիղ կտրելուն զուգահեռ, անհրաժեշտ է եղունգների առջևի եզրը ազատ պահել հարակից փափուկ հյուսվածքներից խարտոցի միջոցով, կանխելով վերջինիս ներաճին։ Ոտքի եղունգները չափավոր երկարությամբ պետք է հավասար լինեն ձեր մատների ծայրերին: Երբ շատ կարճ կամ խորն եք կտրում ձեր եղունգները, կոշիկների ճնշումը ոտքի մատների վրա կարող է պատճառ դառնալ եղունգների ներաճի շրջակա հյուսվածքի մեջ։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանողական բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև և չափավոր ծանր դեպքերը հաճախ բուժվում են կոնսերվատիվ եղանակով՝ կիրառելով օճառաջուր, վազելին, հակաբակտերիալ քսուքներ կամ մագնեզիումի սուլֆատով վաննաներ 10-ից 20 րոպե տևողությամբ, օրական 3-4 անգամ և ոտնաթաթի յուրաքանչյուր լոգանքից հետո ներաճած եզրի տակ դրվում է նոր բամբակե կտորներ կամ մոմապատ ատամնաթել։ Այն իր հերթին կօգնի եղունգի աճին, մաշկային եզրից վեր[9][10]:

Ախտահարված եղունգի ամրակապում մետաղական թիթեղով

Ոտքի ներաճած եղունգի առանց դեղատոմսի որոշ ցավազրկող դեղամիջոցներ ներառում են` նատրիումի սուլֆիդային գել, ինչպես նաև բարձիկներ և առաձգական վիրակապեր:

Եղունգի ամրակապում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղունգների ամրացումն ավելի պահպանողական մեթոդ է, քան վիրահատությունը, բայց ավելի քիչ կիրառելի: Եղունգների ամրակապումը իրագործվում է՝ նրբորեն բարձրացնելով եղունգի կողքերը և, ի վերջո, վերականգնելով եղունգի աճը՝ ժամանակի ընթացքում ավելի հարթ ձև ստանալու համար: Եղունգի վերաձևավորման համար անհրաժեշտ ընդհանուր ժամանակը եղունգի մեկ ամբողջական աճն է կամ մոտ 18 ամիս[11]:

Գոյություն ունեն եղունգների ամրակապերի երկու հիմնական տեսակ՝ ներաճաց եղունգի բացում կպչուն սպեղանիով և մետաղական թիթեղի միջոցով։ Կպչուն սպեղանիի օգնությամբ կողային մաշկը առանձնացվում է ներաճած եղունգից։ Դրա համար կպչուն սպեղանու մի ծայրն ամրացվում է ներաճած եղունգի մաշկային թմբիկին, իսկ մյուս ծայրը՝ ձգելով ներքև, ամրացվում է մաշկի առողջ հատվածին։ Եղունգների մետաղական թիթեղները բաղկացած են կեռիկից (սովորաբար պատրաստված է ատամնաբուժական մետաղալարից), որը տեղադրվում է եղունգի երկու կողմերում, որոշակի տեսակի լարման համակարգով, ինչը իր հերթին կեռիկները միացնում է միմյանց։

Եղունգի կոր տեսքի պատճառով լարման համակարգը հենվում է եղունգի վերին միջին հատվածին՝ վերև ուղղված ճնշում գործադրելով եղունգի երկու կողմերին։ Հնարավորության դեպքում վիրահատությունից խուսափելու անհրաժեշտություն ունեցող շաքարային դիաբետով հիվանդների վերաբերյալ ուսումնասիրություններում եղունգների ամրակապումը արդյունավետ է եղել ինչպես անհապաղ, այնպես էլ երկարաժամկետ օգնություն ապահովելու համար[12]:

Վիրաբուժական բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներաճած եղունգի վիրաբուժական բուժումը կատարվում է բժիշկ`պոդոլոգի կողմից: Նման միջամտություն կատարվում է որևէ բժշկական հաստատությունում, և սովորաբար պահանջում է ամբուլատոր բուժում տեղային անզգայացմամբ և հատուկ վիրաբուժական գործիքներով: Վիրաբուժական բուժումը ներառում է եղունգի թիթեղի խնդրահարույց կամ ախտահարված հատվածի հեռացում, որը հայտնի է որպես սեպաձև հատում[9]: Եթե ​​բուժման ավարտից հետո ներաճած եղունգը կրկնվում է, ապա կատարվում է եղունգի կողային մասերի մաքրում քիմիական նյութերով կամ հեռացում, որը հայտնի է որպես` մատրիցէկտոմիա[9]: Երբեմն վիրահատության ավարտից հետի նշանակվում է դեղորայքային բուժում, մասնավորապես` հակաբիոտիկներ, ՈՍՀԲԴ-ներ[9]: Ոտքի ներաճած եղունգների վիրաբուժական բուժումն ավելի արդյունավետ է ներաճած եղունգների կանխարգելման համար, համեմատած ոչ վիրաբուժական բուժման մեթոդների հետ[13]:

Ներաճած եղունգի վիրաբուժական բուժում (կատարվել է սեպաձև կտրվածք)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chapeskie H (2008). «Ingrown toenail or overgrown toe skin?». Canadian Family Physician. 54 (11): 1561–2. PMC 2592332. PMID 19005128. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին.
  2. Ingrown toenail: Overview. Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG). 2018 թ․ հունիսի 28.
  3. Ingrown Toenail: «Ingrown Toenail – NHS Choices». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. SHULMAN, SAMUEL B. (1949). «Survey in China and India of Feet That Have Never Worn Shoes». The Journal of the National Association of Chiropodists. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Howell, Daniel (2010). The Barefoot Book. Hunter House.
  6. Pearson HJ, Bury RN, Wapples J, Watkin DF (1987 թ․ նոյեմբեր). «Ingrowing toenails: is there a nail abnormality? A prospective study». J Bone Joint Surg Br. 69 (5): 840–2. doi:10.1302/0301-620X.69B5.3680356. PMID 3680356. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին.
  7. Chapeskie, H (2008 թ․ նոյեմբեր). «Ingrown toenail or overgrown toe skin?: Alternative treatment for onychocryptosis». Canadian Family Physician. 54 (11): 1561–2. PMC 2592332. PMID 19005128.
  8. Haneke, E (2012). «Controversies in the treatment of ingrown nails». Dermatology Research and Practice. 2012: 783924. doi:10.1155/2012/783924. PMC 3362847. PMID 22675345.
  9. 1 2 3 4 Heidelbaugh, JJ; Lee, H (2009 թ․ փետրվարի 15). «Management of the ingrown toenail». American Family Physician. 79 (4): 303–8. PMID 19235497.
  10. American Association of Orthopedic Specialists, "ingrown toenail" at «Ingrown Toenail – OrthoInfo – AAOS». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. «Treating ingrown toenails with the Bracing technique». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.: «Treating ingrown toenails with the Bracing technique». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Erdogan, Fatma Gülru; Erdogan, Gürbüz (2008 թ․ հունվար). «Long-term results of nail brace application in diabetic patients with ingrown nails». Dermatol Surg. 34 (1): 84–6, discussion 86–7. doi:10.1111/j.1524-4725.2007.34013.x. PMID 18053045. S2CID 44434107.
  13. Eekhof, Just A. H.; Van Wijk, Bart; Knuistingh Neven, Arie; van der Wouden, Johannes C. (2012 թ․ ապրիլի 18). «Interventions for ingrowing toenails» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews (4): CD001541. doi:10.1002/14651858.CD001541.pub3. ISSN 1469-493X. PMID 22513901.(չաշխատող հղում)

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ