Jump to content

Օնիխոլիզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնիխոլիզիս
Ենթակատեգորիաանատոմիական նախընտրությամբ հիվանդություն
 • մաշկային հիվանդություն
  • ոտքի եղունգների հիվանդություն Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն Խմբագրել Wikidata
Ձախ ձեռքի օնիխոլիզիս՝ ախտահարված են մատնեմատը և ճկույթը

Օնիխոլիզիս, եղունգի մասնակի կամ լրիվ տարանջատում մաշկային հենարանից, որը սովորաբար սկսվում է ծայրից կամ կողքերից[1]։ Առաջանում է դատարկ տարածություն, փոխվում է մաշկի բնական գույնը՝ դառնալով բաց կապույտից մինչև սպիտակ, երբեմն էլ դեղին կամ շագանակագույն։ Ձեռքին այն հատկապես հանդիպում է մատնեմատի վրա, բայց կարող է առաջանալ նաև ցանկացած այլ մատի եղունգին։ Նաև կարող են ախտահարվել ոտքի մատները։

Օնիխոլիզիսը կարող է առաջանալ բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ փսորիազ[2]։ Հիպերթիրեոզի դեպքում, այն ​​ենթադրաբար պայմանավորված է սիմպաթիկ գերակտիվությամբ[3]։ Նաև կարող է զարգանալ վարակների կամ վնասվածքների դեպքում[4]։

Օնիխոլիզիսի բուժման ժամանակ հիմնական ջանքերն ուղղված են եղունգների՝ եղջերային թիթեղների անջատման պատճառները վերացնելուն և դրա նորմալ վիճակի արագ վերականգնմանը։ Հասկանալու համար, թե ինչպես բուժել օնիխոլիզիսը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կատարվում է մանրակրկիտ ախտորոշում: Եթե ախտահարման պատճառը ֆիզիկական վնասվածքն է, ապա եղունգների պատշաճ խնամքի դեպքում կարելի է խուսափել իրավիճակի վատթարացումից։ Վարակի դեպքում բուժման համար պետք է դիմել մաշկաբանի։ Եթե ​​եղունգը զգալիորեն անջատվել է մաշկային շերտից, այն, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի հեռացնել։ Այս դեպքում եղունգների ուղղումը կարող է իրականացվել վիրաբույժի կողմից: Ձեռքի կամ ոտքի մատների վրա օնիխոլիզիսի բուժման ընթացքում խստիվ արգելվում է ցանկացած տրավմատիկ ընթացակարգ, այդ թվում՝ եղունգների երկարացում, դեկորատիվ լաքերի և ագրեսիվ քիմիական հեղուկների օգտագործում: Խնդիրը վերացնելուց հետո եղունգները կարիք ունեն պատշաճ խնամքի՝ օնիխոլիզիսի կրկնությունից խուսափելու համար[11]։

21-ամյա կնոջ եղունգների օնիխոլիզիս (թեթև ձև)

Սնկային ախտահարումից առաջացած օնիխոլիզիսը բուժվում է հակասնկային դեղամիջոցներով, ինչպիսիք են՝ տերբինաֆին և իտրակոնազոլ, որոնք պետք է ընդունել 6-8 շաբաթվա ընթացքում՝ հաբերի տեսքով։ Ի դեպ, դա սնկային վարակ է, որը ամենից հաճախ ախտահարում է ոտքի եղունգները, առաջացնելով՝ օնիխոլիզիս : Սնկային սպորները կարող են ներթափանցել եղունգի և փափուկ հյուսվածքների միջև գտնվող «գրպանը», շոգեբաղնիք կամ լողավազան այցելելիս, կարող են ներթափանցել վատ ախտահանված պեդիկյուրի գործիքներով կամ պարզապես վարակվել ընտանիքի մեկ այլ անդամից։ Նեղ կոշիկները, վիտամինների պակասը և աուտոիմուն հիվանդությունների առկայությունը նպաստում են վարակի զարգացմանը, որի առաջին և հիմնական դրսևորումներից մեկը կարող է լինել ոտքերի եղունգների օնիխոլիզիս[11]։

Եթե ​​այն պայմանավորված չէ սնկային կամ մաշկային հիվանդություններով, ապա անհրաժեշտ է կանխել դրա հիմնական պատճառը (դա կարող է տևել մեկ ամսից ավել): Որպես օժանդակ միջոց այս ժամանակահատվածում, կարելի է օգտագործել հակասեպտիկ և հակաբորբոքային դեղամիջոցներ: Բացի այդ, բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք բարելավում են եղունգների արյան շրջանառությունը: Ոտքի կամ ձեռքի եղունգների հետվնասվածքային օնիխոլիզիսը բուժվում է նմանատիպ մեթոդներով՝ հիմնվելով անհատապես ընտրված դեղորայքային թերապիայի, վիտամինային թերապիայի և տնային պատշաճ խնամքի վրա:

Եթե հիմնական պատճառը չի հայտնաբերվում, և եղունգը շարունակում է անջատվել՝ չնայած կոնսերվատիվ բուժմանը, եղունգի մակերեսին կարող է սկսվել ձևավորվել բջիջների հատիկավոր շերտ։ Վեց ամիս անց այս շերտը, հավանաբար, կկանխի եղունգի նոր հյուսվածքի ձևավորմանը, հնարավոր է՝ բերելով մշտական ​​​​դեֆորմացիայի[12]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիխոլիզիս բառը ծագում է օնիխո- բառից, հին հունարեն՝ (ὄνυξ ónuks) «եղունգ» և (λύσης lúsis) «լիզիս/քայքայում» բառերից[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freedberg; և այլք: (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine (6th ed.). McGraw-Hill. էջ 660. ISBN 978-0-07-138076-8.
  2. Dennis, Mark; Bowen, William Talbot; Cho, Lucy (2012). «Onycholysis (Plummer's nail)». Mechanisms of Clinical Signs. Elsevier. էջ 542. ISBN 978-0729540759.
  3. Talley&O'Connor (2006). Clinical Examination A Systematic Guide to Physical Diagnosis (5th ed.). Elsevier. էջ 262. ISBN 978-0-7295-3762-9.
  4. Weber&Kelley (2010). Health Assessment in Nursing (4th ed.). Wolters Kluwer Health and Lippincott, Williams & Wilkins. էջեր 193. ISBN 978-0-7817-8160-2.
  5. Mayon-White, R. T.; Hodgson, G. (1971 թ․ օգոստոսի 7). «Acute onychia and onycholysis due to an enzyme detergent». Br Med J (անգլերեն). 3 (5770): 352. doi:10.1136/bmj.3.5770.352. ISSN 0007-1447. PMC 1798590. PMID 5558190.
  6. Al-Kathiri, Lutfi; Al-Asmaili, Abla (2016). «Diclofenac-Induced Photo-Onycholysis». Oman Medical Journal. 31 (1): 65–68. doi:10.5001/omj.2016.12. ISSN 1999-768X. PMC 4720947. PMID 26816569.
  7. Alevizos, Alevizos; Gregoriou, Stamatis; Larios, George; Rigopoulos, Dimitris (2008 թ․ փետրվարի 1). «Acute and Chronic Paronychia». American Family Physician (անգլերեն). 77 (3): 339–346. ISSN 0002-838X. PMID 18297959.
  8. Hazin, Ribhi; Tamimi, Tarek I. Abu-Rajab; Abuzetun, Jamil Y.; Zein, Nizar N. (2009 թ․ հոկտեմբեր). «Recognizing and treating cutaneous signs of liver disease». Cleveland Clinic Journal of Medicine. 76 (10): 599–606. doi:10.3949/ccjm.76A.08113. ISSN 0891-1150. PMID 19797460.
  9. Shah, Selina (2010 թ․ ապրիլ). «Pointe shoes complicate biomechanics of ballet». Lower Extremity Review Magazine.
  10. Niema, Aqil; Aicha, Nassiri; Salim, Gallouj; Fatima Zahra, Mernissi (2019 թ․ հունիսի 30). «Nail Disorders in Patients with Chronic Renal Failure». Journal of Dermatology Research and Therapy. ClinMed International Library. 5 (1). ISSN 2469-5750.
  11. 11,0 11,1 «Onycholysis». American Osteopathic College of Dermatology. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. Richard K. Scherr (1997 թ․ դեկտեմբերի 1). «The Nail Doctor: Onycholysis, or Nail Separation, Has Different Varieties». Nails Magazine.
  13. Services, ProZ com Translation. «lusis | Greek (Ancient) to English | Poetry & Literature». ProZ.com | Freelance translators and interpreters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում