Օյգեն Յոհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օյգեն Յոհում
Eugen Jochum (timbre allemand).jpg
Յոհումի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ թողարկված գերմանական նամականիշ
Ծնվել է նոյեմբերի 1, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2]
Ծննդավայր Բաբենհաուզեն
Մահացել է մարտի 26, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (84 տարեկանում)
Մահվան վայր Մյունխեն[3]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն դիրիժոր[4]
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակների համար» բավարիական շքանշան, «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ և Սուրբ Գրաբի միաբանության ասպետ
Eugen Jochum Վիքիպահեստում

Օյգեն Յոհում (գերմ.՝ Eugen Jochum, 1902 թ. նոյեմբերի 1 - 1987 թ. մարտի 26), գերմանացի երևելի դիրիժոր, հատկապես աչքի է ընկնում Բախի, Բեթհովենի, Բրուքների, Վագների և Կարլ Օրֆի երաժշտության կատարմամբ։ Ծնվել է Բաբենհաուսենում (Աուգսբուրգ, Գերմանիա)։ Մինչև 1922 թ. ուսանել է դաշնամուր և երգեհոն Աուգսբուրգում, ապա կատարելագորվել դիրիժորական արվեստի մեջ Մյունխենում։

Սկսել է իր դիրիժորական կարիերան 1926 թ.՝ ստանձնելով Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և կատարելով Բրուքների Յոթերորդ սիմֆոնիան։ 20-30 ական թթ. հաջորդաբար եղել է Կիլի օպերային թատրոնի, Մանհայմի, Դույսբուրգի, Բեռլինի ռադիոյի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1934 թ. Յոհումը, հաջորդելով Կարլ Բյոմին, ​դարձել է Համբուրգի պետական ​​օպերայի և Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնները մինչը 1949 թ.։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստանձնել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը՝ մանլով այդ պաշտոնում մինչև 1960 թ.։ Զուգահեռաբար հանդես է եկել համերգներով Կոնցերտգեբոու (Concertgebouw) նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի և աշխարհի այլ հանրաճանաչ նվագախմբերի հետ։ Նա պարբերաբար մասնակցել է Զալցբուրգի և, 1953 - ից, Բայրոյթի փառատոններին։

Նշանավոր ձայնագրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118712225 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118712225 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. Record #118712225 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015: