Օմ Ջոնհվա
| Օմ Ջոնհվա | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 17, 1969[1][2] (56 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Jecheon, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա[3] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | երգչուհի, դերասանուհի և պարուհի |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 1105090 |
| uhmjunghwa.kr | |
Օմ Ջոնհվա (կորեերեն՝ 엄정화, չինարեն՝ 嚴正化 , օգոստոսի 17, 1969[1][2], Jecheon, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա[3]), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։
Սկսելով իր կարիերան 1980-ականների երկրորդ կեսից՝ Օմ Ջոնհվան խորուրդ է տվել իրեն որպես հաջողակ երգչուհի և դերասանուհի, դրա շնորհիվ դարձել է Կորեայի ամենահայտնի, կարևոր և ազդեցիկ դեմքերից մեկը, ինչպես նաև օրինակ է Հարավային Կորեայի ժամանակակից երգիչների համար[4]։ Ջոնհվային նաև անվանել են «K-pop լեգենդ»[5][6] և «Կորեացի Մադոննա»[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնհվան ծնվել է 1969 թվականի օգոստոսի 17-ին Հարավային Կորեայի Չեչհոն քաղաքում։ Նա դարձել է երկրորդ երեխան Յու Կյուն-Սոկի և Ում Ջին-Օկի` երաժշտության ուսուցչուհու ընտանիքում, ունի կրտսեր եղբայր՝ Օմ Տհեուն։ Նրա հայրը ողբերգականորեն մահացել է մոտոցիկլետով վթարի ժամանակ, երբ Ջոնհվան 6 տարեկան էր, և ընտանիքին շատ դժվար էր ֆինանսական առումով[8]։
Ակտիվ ապրելակերպ պահպանելու համար Ջոնհվան զբաղվորմ է յոգայով, սերֆինգով և սիրում է ճանապարհորդել[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1987—1999 թվականներ. կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Ջոնհվան աշխատանքի է ընդունվել MBC հեռուստաընկերությունում՝ որպես երգչախմբի անդամ[10]։ 1992 թվականին նա դեր է ստացել «Պատմություն ամուսնական կյանքի մասին» կատակերգությունում, որը դարձել է նրա կինոդեբյուտը մեծ էկրաններին[11]։ Մեկ տարի անց՝ 1993 թվականի հուլիսին, աղջիկը թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ Sorrowful Secret[12]։ Չնայած կոմերցիոն ձախողմանը, 90-ականների կեսերին Ջոնհվան դարձել է Կորեայի առաջատար մենակատարներից մեկը՝ անընդմեջ թողարկելով մի քանի հիթեր՝ «슬픈 기대 (Sad Expectation)», «하늘만 허락한 사랑슬락한 사랑» (A Love Only Heaven Permits) 장미 (Rose of Betrayal)» և «말해줘 (Tell Me))»:
Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ Invitation, ոչ միայն հաջողակ էր, այլև ցուցադրել էր Ջոնհվայի նոր, ավելի հասուն կերպարը[13]։ 1999 թվականի հունիսի 17-ին թողարկվեց նրա հինգերորդ ստուդիական ալբոմը՝ 005.1999.06, որը նույնպես հաջողություն է ունեցել՝ թույլ տալով Ջոնհվային ամրապնդել իր կարգավիճակը՝ որպես հաջողակ սոլո կատարողներ[14]։
2000—ներկա ժամանակ. Սոլո ալբոմներ և հիթերի ընտրանի, դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ականների սկզբին Ջոնհվան որոշել է կենտրոնանալ իր դերասանական կարիերայի վրա և սկսել է փորձարկել երաժշտական ժանրերը, մասնավորապես էլեկտրոնիկա։ 2000 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվել է Queen of Charisma յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թեև հաջողվեց Կորեայում, բայց ավելի ցածր արդյունքներով, քան նախորդ թողարկումները[15]։ 2002 թվականին նա խաղաց գլխավոր դերը «Ամուսնությունը խենթ բան է» էրոտիկ ֆիլմում, որի շնորհիվ նա դարձավ երկրի ամենահայտնի և սիրված դերասանուհիներից մեկը[16]։ 2003 թվականին նա կրկին խաղացել է գլխավոր դերը «Միայնակները» ֆիլմում[17]։ 2004 թվականի փետրվարի 19-ին թողարկվել է Self Control ութերորդ ստուդիական ալբոմը՝ դառնալով Ճապոնիայում թողարկված առաջին ռելիզը[18]։
2005-ից 2006 թվականներին Ջոնհվան ամբողջությամբ նվիրվել է իր դերասանական կարիերային և գլխավոր դերեր է կատարել մի քանի ֆիլմերում՝ «Ամեն ինչ սիրո համար»[19], «Արքայադուստր Ավրորա»[20], «Հորովիցի նման»[21] և «Գայթակղելով պարոն կատարյալին»[22]։ 2006 թվականի հոկտեմբերի 26-ին նա թողարկել է իր իններորդ ստուդիական Prestige ալբոմը, որը ցույց տվեց նույնիսկ ավելի ցածր արդյունքներ, քան երգչուհու բոլոր նախորդ աշխատանքները[23]։
2008 թվականի հունիսի 30-ին Ջոնհվան թողարկել է իր դեբյուտային D.I.S.C.O մինի ալբոմը իր վաղեմի ընկերոջ՝ Յան Հյոն Սոկի, YG Entertainmen-ի հիմնադիրի օգնությամբ[24], այնուհետև նորից կենտրոնացել է ֆիլմերում և հեռուստասերիալներում նկարահանվելու վրա։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին 9 տարվա մեջ առաջին անգամ նա թողարկել է իր տասներորդ մինի ալբոմը՝ The Cloud Dream Of The Nine[25]։
2020 թվականի ամռանը Ջոնհվան միացել է Refund Sisters նախագծային խմբին, որի հոկտեմբերին թողարկված դեբյուտային «Don't Touch Me» սինգլը, դարձավ Կորեայի № 1 հիթ[26]։ Դեկտեմբերի 22-ին Ջոնհվան թողարկել է նաև «Hop In» սինգլը՝ Հվասայի և DPR Live-ի մասնակցությամբ[27]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Ջոնհվայի մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ ախտորոշեցին, բայց նույն տարվա մայիսին վիրահատությունից հետո նա կարողացավ ապաքինվել[28]։ Վիրահատությունից հետո կատարողը որոշ ժամանակ չէր կարողանում խոսել կամ երգել, ինչի պատճառով նրա վերադարձը արդյունաբերություն պետք է հետաձգվեր[29]։
Ջոնհվան գաղտնի է պահում իր անձնական կյանքը, սակայն հայտնի է, որ երգչուհին երբեք ամուսնացած չի եղել, և 2015-ին խոստովանել է, որ շատ կանանց նման ունի «անհասկանալի վախ» ամուսնությունից. «Ես կարծում եմ, որ երեխաները հրաշալի են, ամուսնական կյանքը նույնպես, բայց մյուս կողմից՝ ես միշտ մտավախություն եմ ունեցել, որ չեմ կարողանա երեխա մեծացնել և միաժամանակ աշխատել»[30]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հիթերի ընտրանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անցանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1990 | ս | Սեր | Sarang | Կամեո |
| 1992 | ս | Վայրենություն | The Wild | Կամեո |
| 1992 | ֆ | Պատմություն ամուսնական կյանքի մասին | Marriage Story | Ջոկի |
| 1993 | ֆ | Քամոտ օրը մենք պետք է գնանք Ապգուջոնգ | On a Windy Day We Must Go to Apgujeong | Կամեո |
| 1993 | ս | Բարի լույս, Յոնդոն | Good Morning Youngdong | Կամեո |
| 1993 | ս | Քույրեր | Sisters | Կամեո |
| 1994 | ֆ | Երկնագույն ճայ | Blue Seagull | Ջոշուա |
| 1994 | ֆ | Ինչպես սպանել կնոջը | How to Top My Wife | Մանուլա |
| 1994 | ս | Հարուստները նույնպես լացում են | The rich people also cry | Կամեո |
| 1994 | ս | Ոստիկանություն | Police | Կամեո |
| 1994 | ս | Փակիր մեկ աչքդ | Close One Eye | Կամեո |
| 1994 | ս | Առեղծվածային մելոդրամա | Mystery Melodrama | Կամեո |
| 1995 | ս | Ճակատագրերի թատրոն | Home Theater | Կամեո |
| 1995 | ս | Հրեշտակ դիմակի ետևում | Angel Inside the Mask | Կամեո |
| 1995 | ս | հիշիր, որ պետք է սիրել | Remember to Love | Կամեո |
| 1996 | ս | Հայր և որդի | Intimacy Between Father and Son | Կամեո |
| 1997 | ս | Փակ Բիթ Նա | Park Bit-na | Կամեո |
| 1997 | ս | Աստղ | Star | Կամեո |
| 1997 | ս | Հիասքանչ մեղք | Beautiful Sin | Ջոուի |
| 2002 | ֆ | Ամուսնությունը խենթ բան է | Marriage Is a Crazy Thing | Յոնհի |
| 2003 | ս | Կին | Wife | Ան ՀԵ |
| 2003 | ֆ | Միայնակները | Singles | Դոն |
| 2004 | ս | Դեկտեմբերի արևադարձային գիշերները | Tropical Nights in December | Կամեո |
| 2004 | ֆ | Պարոն Հոնգ | Mr.Hong | Յուն Հոջին |
| 2005 | ֆ | Ամեն ինչ սիրո համար | All for Love | Հուր Յոջոն |
| 2005 | ֆ | Ավրորա արքայադուստր | Princess Aurora | Չոն Սուջոն |
| 2006 | ֆ | Հորովիցի նման | For Horowitz | Քիմ Ջիսու |
| 2006 | ֆ | Գայթակղելով պարոն կատարյալին | Seducing Mr. Perfect | Մին Ջունե |
| 2007 | ս | Բռնիր Կարլին, Օ Սու-ջոնգ | Get Karl! Oh Soo-jung' | Օ Սուջոն |
| 2007 | ֆ | Սերը հիմա | Love Now | Սո Յու ՆԱ |
| 2009 | ս | Համոզված ամուրի | He Who Can't Marry | Չան Մունջոն |
| 2009 | ֆ | Սկանդալ Ինսանդոնգում | Insadong Scandal | Պե Թեջին |
| 2009 | ֆ | 2012. Ցունամի | Haeundae | Յու Ջին |
| 2009 | ֆ | Էրոսի հինգ զգայարաններ | Five Senses of Eros | Լի Չոնհա |
| 2010 | ֆ | Բեսթսելեր | Bestseller | Բեք Հիսու |
| 2011 | ֆ | Մայրիկ | Mama | Դոն Սուկ |
| 2012 | ֆ | Պարի թագուհի | Dancing Queen | Կամեո |
| 2013 | ֆ | Իմ ավարտում իմ սկիզբն է | In My End Is My Beginning | Լի Ջոնհա |
| 2013 | ֆ | Մոնտաժ | Montage | Հա Կյոն |
| 2014 | ս | Կախարդի սերը | A Witch’s Love | Պե Ջիյոն |
| 2014 | ֆ | Հաճույքների օրենքը | Venus Talk | Չոն Սինհե |
| 2015 | ֆ | Հիանալի սարսափը | Wonderful Nightmare | Լի Յոնու |
| 2017 | ս | Դա արդեն չափազանց է | You Are Too Much | Յու Ջինա/Քիմ Հյոջոն |
| 2020 | ֆ | Օքեյ, մադամ | Okay Madam! | Մի Յոն |
| 2022—2022 | ս | Մեր բլյուզը | 우리들의 블루스 | Քո Միրան |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Արարողություն | Անվանակարգ | Ինչ է առաջադրվել | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 1993 | Grand Bell Awards | Լավագույն սկսնակ դերասանուհի | Քամոտ օրը մենք պետք է գնանք Ապգուջոնգ | Առաջադրված |
| 17th Golden Cinema Film Festival | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
| 1995 | Blue Dragon Film Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ինչպես սպանել կնոջը | Առաջադրված |
| 2003 | Baeksang Arts Awards | Լավագույն դերասանուհի (ֆիլմ) | Ամուսնությունը խենթ բան է | Հաղթանակ |
| KBS Drama Awards | Նվաճումների մրցանակ (դերասանուհի) | Կին | Հաղթանակ | |
| 2004 | Golden Cinematography Award | Հատուկ մրցանակ | Պարոն Հենդի | Հաղթանակ |
| MBC Drama Awards | Նվաճումների մրցանակ (դերասանուհի) | Դեկտեմբերի արևադարձային գիշերները | Առաջադրված | |
| 2006 | Blue Dragon Film Awards | Լավագույն վարող դերասանուհի | Հորովիցի նման | Առաջադրված |
| Grand Bell Awards | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
| Korean Film Awards | Առաջադրված | |||
| Busan Film Critics Awards | Արքայադուստր Ավրորա | Հաղթանակ | ||
| Baeksang Arts Awards | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
| Donga TV Fashion Beauty Award | Նորաձևության պատկերակ | Հաղթանակ | ||
| 2007 | Gala Dinner Party sponsored by FKCCI | Ընկերական գործընկերության մրցանակ | Հաղթանակ | |
| SBS Drama Awards | Նվաճումների մրցանակ (դերասանուհի սերիալներում) | Բռնիր Կարլին, Օ Սու-ջոնգ | Առաջադրված | |
| 2009 | Grand Bell Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | 2021. Ցունամի | Առաջադրված |
| 2010 | Chunsa Film Art Awards | Լավագույն դերասանուհի | Բեսթսելեր | Հաղթանակ |
| 2012 | Baeksang Arts Awards | Լավագույն դերասանուհի (ֆիլմ) | Պարերի թագուհի | Հաղթանակ |
| Grand Bell Awards | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
| Blue Dragon Film Awards | Լավագույն վարող դերասանուհի | Առաջադրված | ||
| 2013 | Blue Dragon Film Awards | Մոնտաժ | Առաջադրված | |
| Korean Film Actors Association | Ֆիլմերի աստղ | Հաղթանակ | ||
| Grand Bell Awards | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
| Korean Culture Entertainment Awards | Հաղթանակ | |||
| 2014 | Chunsa Film Art Awards | Առաջադրված | ||
| 2015 | Grand Bell Awards | Հիանալի սարսափը | Առաջադրված | |
| 2017 | MBC Drama Awards | Դեսան | Դա արդեն չափազանց է | Առաջադրված |
| Նվաճումների մրցանակ (դրամաների դերասանուհի) | Առաջադրված | |||
| 2020 | MBC Entertainment Awards | Նվաճումների մրցանակ երաժշտություն/թոք շոու անվանակարգում (կանայք)[31] | Կախիր Յուի հետ | Հաղթանակ |
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Արարողություն | Անվանակարգ | Ինչ է առաջադրվել | Արդյունք | Հղում |
|---|---|---|---|---|---|
| 1998 | Golden Disk Awards | Բոնսան մրցանակ | «Poison» | Հաղթանակ | |
| 1999 | «I Don’t Know» | Հաղթանակ | |||
| Mnet Asian Music Awards | Լավագույն կին դերասանուհի | «I Don’t Know» | Հաղթանակ | [32][33] | |
| Լավագույն պարային ելույթ | Առաջադրված | ||||
| 2000 | Լավագույն կին արտիստ | «Cross» | Առաջադրված | [34] | |
| Golden Disk Awards | Բոնսան մրցանակ | «Escape» | Հաղթանակ | ||
| SBS Gayo Daejeon | Գլխավոր Նվաճումների մրցանակ | Հաղթանակ | |||
| 2001 | Հաղթանակ | ||||
| MBC Gayo Daejejeon | Նվաճումների մրցանակ | Հաղթանակ | |||
| KBS Song Festival | Նվաճումների մրցանակ | Հաղթանակ | |||
| Mnet Asian Music Awards | Լավագույն կին դերասանուհի | «Crack» (틈) | Առաջադրված | [35] | |
| 2007 | Korean Music Awards | Լավագույն էլեկտրոնային պարային ալբոմ | Prestige | Հաղթանակ | |
| 2008 | Mnet Asian Music Awards | Լավագույնը հաուս և էլեկտրոնային ժանրերում | «Disco» ft. T.O.P | Առաջադրված | [36] |
| Լավագույն կին դերասանուհի | Առաջադրված | ||||
| Լավագույն երաժշտական տեսահոլովակ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «[섈위토크]엄정화, "후배들의 롤모델? 나는 여전히 현재진행형"». Sports News. 2009 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung Hwa Is 50 Years Old But Her Recent Bikini Photos Prove She Hasn't Aged Since Her 20s». Koreaboo. 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «'The Cloud Dream Of The Nine': Legendary K-pop queen Uhm Jung-hwa is back». The Star. 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung Hwa». KBS World. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «엄정화, "엄마는 포차끌고 난 밀고" 시청자 감동». Naver TV. 2006 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung-hwa talks living life in the slow lane». KoreaJoongangDaily. 2020 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Refund Sisters: latest K-pop sensation that S. Korea is raving about». The Korea Herald. 2020 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Gyeolhon iyagi (1992) Full Cast & Crew». iMDb. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «[Album] Uhm Jung Hwa – Sorrowful Secret». Kuuki Tohoshi. 2019 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Invitation by Uhm Jung-hwa». Apple Music. 1998 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «005.1999.06 by Uhm Jung-hwa». Apple Music. 1999 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Way Back Wednesday: Uhm Jung Hwa». All K-Pop. 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Marriage Is A Crazy Thing (2002)». iMDb. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Singles (2003)». iMDb. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung Hwa vol.8 - Self Control». YesAsia. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Naesaengae gajang areumdawun iljuil». iMDb. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Princess Aurora (2005)». iMDb. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Horobicheu-reul wihayeo (2006)». iMDb. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Seducing Mr.Perfect». iMDb. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Prestige by Uhm Jung Hwa». Rate Your Music. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «D.I.S.C.O – EP by Uhm Jung Hwa». Apple Music. 2008 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «UHM JUNG-HWA'S 'THE CLOUD DREAM OF NINE' IS EVIDENCE THAT HER POPULARITY HAS NOT FADED AWAY». Channel Korea. 2019 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Refund Sisters repeat Ssak 3 success». The Korea Herald. 2020 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Watch: Uhm Jung Hwa Gets Fierce In "Hop In" MV With MAMAMOO's Hwasa And DPR LIVE». Soompi. 2020 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung Hwa Talks Battle Against Thyroid Cancer and Surgery». Soompi. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung Hwa Opens Up About Her Courageous Bout With Thyroid Cancer». Soompi. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Uhm Jung Hwa Reveals "Intangible Fear" of Marriage». Soompi. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Hwang Soo-young (2020 թ․ դեկտեմբերի 29). «[MBC 연예대상] 엄정화-제시-김종민, 우수상…'놀면 뭐하니?' 올킬». isplus.live.joins (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «1999 M.net Korean Music Festival Winners list» Արխիվացված 2014-10-09 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-06-12.
- ↑ «1999 Video Music Award part 1» Արխիվացված 2015-05-20 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-06-23.
- ↑ «2000 M.net Korean Music Festival Winners list» Արխիվացված 2014-06-13 archive.today. MAMA. Retrieved 2014-06-12.
- ↑ «2001 MMF part 1» Արխիվացված 2018-06-15 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-07-23.
- ↑ «2008 Mnet KM Music Festival Part1» Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-12-17.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմ Ջոնհվա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հարավկորեացի դերասանուհիներ
- Հարավկորեացի երգիչներ
- Հարավկորեացի երգչուհիներ
- Հարավկորեացի կինոդերասանուհիներ
- Հարավկորեացի հաղորդավարներ
- Հարավկորեացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հարավկորեացի պարային երաժիշտներ
- Հարավկորեացի պարուհիներ