Օմեգա Կենտավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օմեգա Կենտավր (ω Cen, NGC 5139 կամ Caldwell 80), գնդիկավոր կլաստեր, Կենտավրոսի համաստեղությունում, որն առաջին անգամ ճանաչել է Էդմունդ Հալլեյն որպես ոչ աստղային օբյեկտ 1677 թվականին։ Գտնվելով 17,090 լուսային տարի (5,240 պարսեկ) հեռավորության վրա, այն Ծիր Կաթինի ամենամեծ գնդիկավոր կլաստերն է, որի տրամագիծը մոտավորապես 150 լուսային տարի է[1]։ Ենթադրվում է, որ այն պարունակում է մոտավորապես 10 միլիոն աստղ, և ընդհանուր զանգվածը համարժեք է 4 միլիոն արեգակնային զանգվածներին՝ դարձնելով այն Ծիր Կաթինի ամենամեծ տարածվածությունը ունեցող գնդիկավոր կլաստերը[2]։

Օմեգա Կենտավրը մյուս գալակտիկական գնդիկավոր կլաստերից տարբերվում է այնքանով, որ այն ծագում է որպես խաթարված գաճաճ գալակտիկայի միջուկի մնացորդ[3]։

Դիտարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք.հ. 150 թվականին, հունահռոմեական գրող և աստղագետ Պտղոմեոսն իր «Ալմագեստ» գրքում գրանցեց այս օբյեկտը որպես աստղ ձիու մեջքի վրա՝ «Quae est in principio scapulae»: Գերմանացի քարտեզագիր Յոհան Բայերը օգտագործել է Պտղոմեոսի տվյալները՝ այս օբյեկտը «Օմեգա Կենտավր» անվանակարգելու համար՝ 1603 թվականին Ուրանոմետրիայի իր հրապարակման մեջ[4]։ Օգտագործելով Հարավային Ատլանտյան Սուրբ Հեղինե կղզու աստղադիտակը՝ անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը վերագտել է այս օբյեկտը 1677 թվականին՝ դասելով այն ոչ աստղային օբյեկտների շարքին։ 1716 թվականին Հալլեյն այն հրապարակել է թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներում իր վեց «լուսավոր բծեր կամ կետեր» ցուցակում[5][6]։

Շվեյցարացի աստղագետ Ժան-Ֆիլիպ դը Շեզոն 1746 թվականի իր 21 միգամածություններից բաղկացած ցանկում ընդգրկեց Օմեգա Կենտավրին, ինչպես և ֆրանսիացի աստղագետ Լակայլը 1755 թվականին, որտեղից էլ կատալոգի համարը անվանակարգվել է «L I.5»[6][7][8]: Այն առաջին անգամ ճանաչել է շոտլանդացի աստղագետ Ջեյմս Դանլոպը որպես գնդիկավոր կլաստեր 1826 թվականին, ով այն նկարագրել է որպես «աստղերի գեղեցիկ գլոբուս, որն աստիճանաբար և չափավոր սեղմված է դեպի կենտրոն»[9][10]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր մոլորակից մոտ 17,090 լուսային տարի (5,240 պարսեկ) հեռավորության վրա Օմեգա Կենտավրը անզեն աչքով տեսանելի սակավաթիվ գնդիկավոր կլաստերներից մեկն է, և կարծես այն գրեթե նույնքան մեծ է, որքան լիալուսինը, երբ երևում է մութ ծայրամասից[11]։ Այն ամենապայծառ, ամենամեծ և 4 միլիոն արեգակնային զանգվածով ամենահայտնի զանգվածային գնդիկավոր կլաստերն է, որը կապված է Ծիր Կաթինի հետ[12]։ Գալակտիկաների տեղական խմբի բոլոր գնդիկավոր կլաստերներից միայն Անդրոմեդայի գալակտիկայի «Մայալ II»-ն է ավելի պայծառ և զանգվածային[13]։ Օմեգա Կենտավրը, որը պտտվում է Ծիր Կաթինի միջով, պարունակում է երկրորդ սերնդի մի քանի միլիոն երկրորդ սերնդի աստղեր և այն մոտ 12 միլիարդ տարեկան է[14]։

Օմեգա Կենտավրի միջուկի աստղերն այնքան լի են, որ գնահատվում է, որ դրանք միջինում գտնվում են միմյանցից ընդամենը 0,1 լուսային տարի հեռավորության վրա[14]։ Ներքին դինամիկան վերլուծվել է 469 աստղերի շառավղային արագությունների չափումների միջոցով[15]։ Այս կլաստերի աստղերը պտտվում են զանգվածների կենտրոնի շուրջը 7,9 կմ s−1 գագաթնակետային արագությամբ։ Կինեմատիկայից ենթադրվող զանգվածի բաշխումը փոքր-ինչ ավելի ընդլայնված է, քան լուսավորության բաշխումը, որը թեև քիչ հակասական է։

Կենտրոնական սև խոռոչի ապացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեգա Կենտավրի կենտրոնական տարածքը: Ստորին նկարում պատկերված են աստղերի ապագա դիրքերը,որոնք ընդգծված են վերևի նկարի սպիտակ վանդակով:Յուրաքանչյուր շերտ ներկայացնում է աստղի կանխատեսված շարժումը հաջորդ 600 տարվա ընթացքում:Կետերի միջև ընկած ժամանակահատվածը համապատասխանում է 30 տարվա:Հոկտեմբեր 2010 թվական

2008 թվականի ուսումնասիրությունը ապացույցներ է ներկայացրել Օմեգա Կենտավրի կենտրոնում միջին զանգվածի սև խոռոչի առկայության մասին՝ հիմնված Չիլիի «Սերրո Պաչոն»-ում գտնվող Հաբլ տիեզերական աստղադիտակի և «Ջեմինի» աստղադիտարանի միջոցով կատարված դիտարկումների վրա[16][17]։ Հաբլի հետազոտության կատարելագործված տեսախցիկը ցույց է տվել, որ աստղերը հավաքվում են Օմեգա Կենտավրի կենտրոնի մոտ, ինչի մասին վկայում է կենտրոնի մոտ աստղային լույսի աստիճանական աճը։ Օգտագործելով «Ջեմինի» աստղադիտարանի սարքերը՝ կլաստերի միջուկում պտտվող աստղերի արագությունը չափելու համար, Է. Նոյոլան և իր գործընկերները պարզել են, որ միջուկին ավելի մոտ գտնվող աստղերն ավելի արագ են շարժվում, քան հեռու գտնվող աստղերը։ Այս չափումը մեկնաբանվում էր այնպես, որ միջուկում չտեսնված նյութը գրավիտացիոն փոխազդեցության է ենթարկվում մոտակա աստղերի հետ։ Համեմատելով այս արդյունքները ստանդարտ մոդելների հետ՝ աստղագետները եկել են այն եզրակացության, որ ամենահավանական պատճառը խիտ, զանգվածային օբյեկտի գրավիտացիոն ձգումն է, ինչպիսին է սև խոռոչը։ Նրանք հաշվարկել են օբյեկտի զանգվածը 40,000 արեգակնային զանգվածով[16]։

Այնուամենայնիվ, ավելի ուշ կատարված աշխատանքները վիճարկել են այս եզրակացությունները, մասնավորապես՝ վիճարկելով կլաստերային կենտրոնի առաջարկվող տեղակայում[18][19]։ Կենտրոնի վերանայված դիրքի օգտագործմամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ միջուկի աստղերի արագությունը չի փոխվում հեռավորության վրա, ինչպես կարելի է ակնկալել, միջանկյալ զանգվածի սև խոռոչի առկայության դեպքում։ Նույն ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ աստղային լույսը չի հասնում մինչև կենտրոն, փոխարենը մնում է համեմատաբար հաստատուն։ Հեղինակները նշել են, որ իրենց արդյունքներն լիովին չեն բացառում Նոյոլայի և իր գործընկերների կողմից առաջարկված սև խոռոչը, բայց նրանք չեն հաստատում այն և սահմանափակում են դրա առավելագույն զանգվածը մինչև 12,000 արեգակնային զանգված։

Ավերված գաճաճ գալակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Օմեգա Կենտավրը գաճաճ գալակտիկայի միջուկն է, որը խաթարվել և կլանվել է Ծիր Կաթինի միջոցով[20]։ Իհարկե «Քեփթեյնի աստղ»-ը, որը ներկայումս գտնվում է Երկիր մոլորակից ընդամենը 13 լուսային տարի հեռավորության վրա, ենթադրվում է, որ ծագել է Օմեգա Կենտավրից[21]։ Օմեգա Կենտավրի քիմիան և շարժումը Ծիր Կաթինում նույնպես համապատասխանում են այս պատկերին[11]։ Ինչպես «Մայալ II»-ը, այնպես էլ Օմեգա Կենտավրն ունի մետաղականության և աստղային տարիքի մի շարք, ինչը ենթադրում է, որ այն միանգամից չի ձևավորվել (ինչպես կարծում Կապտեյնի աստղը են, գնդիկավոր կլաստերների ձևավորման դեպքում) և, ըստ երևույթին, կարող է լինել ավելի փոքր գալակտիկայի միջուկի մնացորդը, որը վաղուց ընդգրկված է Ծիր Կաթինում[22]։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Դուգլասի «Սինգուլերիդի» (2012) վեպը ներկայացվում է որպես փաստ, որ Օմեգա Կենտավորը և «Քեփթեյնի աստղ»-ը ծագում են ավերված գաճաճ գալակտիկայից, և այս ծագումը կենտրոնական տեղ է զբաղեցնում վեպի սյուժեում։ Պատմության զարգացման ընթացքում, քննարկվում են մի շարք ասպեկտներ Օմեգա Կենտավրի մասին, այդ թվում՝ կլաստերի ներսում ճառագայթման հավանական միջավայրը և այն, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ երկինքը կլաստերի ներսից [23]:

Այս կլաստերը պատկերված է գերմանական «Պերի Ռոդան» գիտաֆանտաստիկ սերիալում և «Ատլան» սերիալի ցիկլը, որի գործողությունը ծավալվում է Օմեգա Կենտավրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Omega Centauri: The Largest Globular Cluster». Universe for Facts. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «APOD: 2010 March 31 - Millions of Stars in Omega Centauri».
  3. Noyola, Eva; Gebhardt, Karl; Bergmann, Marcel (2008). «Gemini and Hubble Space Telescope Evidence for an Intermediate Mass Black Hole in omega Centauri». The Astrophysical Journal. 676 (2): 1008. arXiv:0801.2782. Bibcode:2008ApJ...676.1008N. doi:10.1086/529002.
  4. Bayer, Johann (1603). Uranometria (լատիներեն). Augsburg, [Germany]: Christoph Mang. Available at: Linda Hall Library (University of Missouri (Kansas City, Missouri, US)) Արխիվացված 2018-07-24 Wayback Machine The pages of this book are not numbered. However, towards the end of the book there appears "Tabula quadragesima prima, Centaurus." (Forty-first table, Centaur). The table lists Omega Centauri as "21 ω In imo dorso" (21 ω At the bottom of the back). The following page shows the constellation Centaur and Omega Centauri as a star labelled ω at the base of the Centaur's back.
  5. See:
  6. 6,0 6,1 O'Meara, Stephen James (2013), Deep-Sky Companions: Southern Gems, Cambridge University Press, էջ 244, Bibcode:2013dcsg.book.....O, ISBN 978-1107015012.
  7. Cheseaux compiled a list of nebulae during 1745–1746. He sent the list to his grandfather, in the form of a letter. The letter was read before the French Academy of Sciences in 1746. However, it was first published only in 1892 as part of a large article by the French astronomer Guillaume Bigourdan.
  8. de la Caille (1755). «Sur les étoiles nébuleuses du ciel austral» [On the nebulous stars of the southern sky]. Histoire de l'Académie Royale des Sciences, avec les Mémoires de Mathématique & de Physique (ֆրանսերեն): 194–199. ; see in the table on p. 196: "Nébuleuse du Centaure ... " Note: The catalog number "L I.5" designates: that the nebula is listed in Lacaille's catalog of 1755 (hence the "L"); that Omega Centauri is a nebula of the "first type" (première espèce, namely, nebulae that do not seem to be accompanied by stars when viewed via a telescope that is 2 feet long; hence the Roman numeral "I"); and that Omega Centauri is listed fifth among the nebulae of the first type (hence the "5"). See: Deep Sky Observer's Companion – the online database
  9. Dunlop, J. (1828). «A catalogue of nebulae and clusters of stars in the southern hemisphere, observed at Parramatta in New South Wales». Philosophical Transactions of the Royal Society. 118: 113–151. Bibcode:1828RSPT..118..113D. doi:10.1098/rstl.1828.0010. Omega Centauri is listed as No. 440 on p. 136.
  10. Harrington, Phil (2013 թ․ մայիսի 1), «Binocular Universe: Songs of the Deep South», Cloudy Nights Telescope Reviews, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  11. 11,0 11,1 «Black hole found in Omega Centauri». ESA. 2008 թ․ ապրիլի 2. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. D'Souza, Richard; Rix, Hans-Walter (2013 թ․ մարտ), «Mass estimates from stellar proper motions: the mass of ω Centauri», Monthly Notices of the Royal Astronomical Society, 429 (3): 1887–1901, arXiv:1211.4399, Bibcode:2013MNRAS.429.1887D, doi:10.1093/mnras/sts426.
  13. Frommert, Hartmut; Kronberg, Christine (1998 թ․ մարտի 22), «NGC 5139», The Munich Astro Archive, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  14. 14,0 14,1 «Peering into the Core of a Globular Cluster», Hubble Site news Center, 2001 թ․ հոկտեմբերի 4, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Merritt, David; Meylan, Georges; Mayor, Michel (1997 թ․ սեպտեմբեր). «The stellar dynamics of Omega Centauri». The Astrophysical Journal. 114: 1074–1086. arXiv:astro-ph/9612184. Bibcode:1997AJ....114.1074M. doi:10.1086/118538. S2CID 119478923.
  16. 16,0 16,1 Noyola, E.; Gebhardt, K.; Bergmann, M. (2008 թ․ ապրիլ). «Gemini and Hubble Space Telescope Evidence for an Intermediate-Mass Black Hole in ω Centauri». The Astrophysical Journal. 676 (2): 1008–1015. arXiv:0801.2782. Bibcode:2008ApJ...676.1008N. doi:10.1086/529002.
  17. Noyola, Eva; Christensen, Lars Lindberg; Villard, Ray; Michaud, Peter (2008 թ․ ապրիլի 2), «Black hole found in enigmatic Omega Centauri», Monthly Notes of the Astronomical Society of South Africa, 67 (5–6): 82, Bibcode:2008MNSSA..67...82., Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  18. Anderson, J.; van der Marel, R. P. (2010 թ․ փետրվար). «New Limits on an Intermediate-Mass Black Hole in Omega Centauri. I. Hubble Space Telescope Photometry and Proper Motions». The Astrophysical Journal. 710 (2): 1032–1062. arXiv:0905.0627. Bibcode:2010ApJ...710.1032A. doi:10.1088/0004-637X/710/2/1032. S2CID 15596662.
  19. van der Marel, R. P.; Anderson, J. (2010 թ․ փետրվար). «New Limits on an Intermediate-Mass Black Hole in Omega Centauri. II. Dynamical Models». The Astrophysical Journal. 710 (2): 1063–1088. arXiv:0905.0638. Bibcode:2010ApJ...710.1063V. doi:10.1088/0004-637X/710/2/1063. S2CID 15235670.
  20. «Astronomers Find Suspected Medium-Size Black Hole in Omega Centauri» (Press release). 2008 թ․ ապրիլի 2. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. «Backward star ain't from round here», New Scientist, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  22. Hughes, J. D.; Wallerstein, G. (1998 թ․ դեկտեմբեր), «Age and Metallicity Effects in Omega Centauri I: Stromgren Photometry», Bulletin of the American Astronomical Society, 30: 1348, Bibcode:1998AAS...193.6809H.
  23. Douglas, Ian (2012). Singularity. Harper Voyager. ISBN 978-0061840272.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]