Օմար Աբդ ալ-Ռահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օմար Ռահմանից)
Օմար Աբդ ալ-Ռահման
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1938(1938-05-03)[1]
ԾննդավայրԴակահլիա, Եգիպտոսի թագավորություն
Մահացել էփետրվարի 18, 2017(2017-02-18)[2] (78 տարեկան)
Մահվան վայրButner, Granville County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
Մասնագիտությունաստվածաբան և քաղաքական գործիչ
ԵրեխաներMohammed Omar Abdel-Rahman? և Asim Abdulrahman?
Կայքomarabdelrahman.com
 Omar Abdel-Rahman Վիքիպահեստում

Օմար Աբդ ալ-Ռահման (արաբ․՝ شيخ عمر عبدالرّحمٰن‎‎, մայիսի 3, 1938(1938-05-03)[1], Դակահլիա, Եգիպտոսի թագավորություն - փետրվարի 18, 2017(2017-02-18)[2], Butner, Granville County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), գլխավորապես «Ալ-Ջամա ալ-Իսլամիա» և «Ալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունները ներկայացնող եգիպտացի իսլամիստների հոգևոր առաջնորդ և կրոնական ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուց կույր է եղել։ Նա ակտիվորեն ներգրավված է եղել Եգիպտոսի հասարակական-քաղաքական կյանքում։

1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին նա կտրուկ հականասերական դիրքորոշում է ընդունել։ Նա քարոզում էր, որ բարեպաշտ մուսուլմանը չպետք է աղոթի Եգիպտոսի նախագահ Նասերի փրկության համար, ինչի համար 1970-ի սեպտեմբերին նա առաջին անգամ ձերբակալվել է և բանտարկվել, բանտում անցկացրել է ութ ամիս։ 1973-1977 թվականներին նա քարոզում էր Ասյութում, որը դարձել էր իսլամական արմատականների հենակետը, իսկ 1977-1980 թվականներին՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ նա հրատարակում էր ֆաթվաներ (ցուցումներ), որոնք կոչ էին անում սպանել ղպտիներին և Եգիպտոսի նախագահ Սադաթին։

1981 թվականին Սադաթի սպանությունից հետո, Ռահման ձերբակալվել է և երեք տարի անցկացրել է բանտում։ Արդարացվել է Սադաթի սպանությանը մասնակցության մեղադրանքով։ 1991 թվականին Աբդուլ-Ռահմանի նկատմամբ խոշտանգումների համար Կահիրեի դատարանը նրան հրամայել է փոխհատուցում վճարել $10,000: Ձերբակալվել է 1986 թվականինէ Ասուանի բունտը սադրելու համար, սակայն շուտով արդարացվել է։ Աբդուլ-Ռահմանը աֆղանական պատերազմի ընթացքում բազմիցս այցելել է Պակիստան։

1980-ականների երկրորդ կեսին երկու անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, այցելել Սաուդյան Արաբիա, բազմիցս` Պակիստան, որտեղ հանդիպել է իր գործընկեր Այման Զավահարին։ 1990 թվականի ապրիլին նրան վտարել են Եգիպտոսից, և 1990 թվականի հուլիսին նա ժամանել է Միացյալ Նահանգներ։ 1991 թվականի մարտին նա իր հետևորդներին կոչ է արել հեղաշրջում կազմակերպել Եգիպտոսում և սպանել Հոսնի Մուբարաքին, ինչպես նաև պահանջել է Միացյալ Նահանգներից դադարեցնել աջակցությունը Եգիպտոսի կառավարությանը։ Ըստ որոշ հաղորդումների` իրանցի դիվանագետները 1992 թվականին այցելել են Ռահմանին ԱՄՆ-ում և առաջարկել նրան տեղափոխվել Թեհրան։

Նա ղեկավարել է ահաբեկչական այն խմբավորումը, որը նախապատրաստել և իրականացրել է առաջին պայթյունը Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում 1993-ի փետրվարի 26-ին, որը 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման Միացյալ Նահանգներում, իսկ Եգիպտոսում՝ յոթ տարվա ազատազրկման 1989 թվականին Ֆայումում անկարգություններ հրահրելու համար։

Նա մահացել է բանտի հիվանդանոցում, շաքարային դիաբետից, որով տառապում էր իր կյանքի վերջին 9 տարիներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Աբդ ալ-Ռահման» հոդվածին։