Օմար Նաբերը լայնածավալ հայտնիթյուն է ստացել 2004 թվականի դեկտեմբերի 5-ին հաղթելով «Bitka talentov» երիտասարդ տաղանդերի շոուին[2]։ Նույն տարվա վերջում կայացել է իր առաջին երգի՝ «Vse, kar si želiš», ներկայացումը[3]։ 2005 թվականին ընդունել է «EMA» ազգային մրցույթի մասնակցությունը։ «Stop» սլովեներեն երգը իրեն հաղթանակ է բերել և հնարավորություն է տվել ներկայանալ «Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին»։ Մրցույթի կիսաեզրափակչում Օմարը ստացել է 69 բալ, և զբաղեցրել է 12-րդ տեղը, եզրափակիչ չի անցել։ 2005 թվականի փետրվարին ձայնագրել է իր առաջին ալբոմը՝ «Omar»։ 2011 թվականին նա նորից պայքարել է «Եվրատեսիլի» ուղեգրի համար։ «EMA» ազգային կոնկուրսի համար նա պատրաստել է «Bistvo skrito je očem» երգը, բայց եզրափակչի մասնակիցների շարքում չի հայտնվել։ 2012 թվականի մայիսին Օմարը մտել է ազգային ժյուրիի կազմի մեջ, որոնք գնահատել են «Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ»-ի մասնակիցների ելույթները[4]։ Սեպտեմբերին նա ընդունել է «Slovenska popevka» մրցույթի 50-ամյակի մասնակցությանը։ «Sedem dni» երգի երաժշտությունը Օմարը ինքն է գրել, տեքստը՝ Թինա Մուցը (Tina Muc), իսկ գործիքավորումը՝ Լոիզե Քրաինչանը (Lojze Krajnčan)[5]։ Վիճակագրության արդյունքով երգիչին 10-րդ տեղն է բաժին ընկել՝ ելույթ ունենալու համար։ Հեռուստադիտողի քվեների ավարտից հետո հայատարարել են հաղթողներին, նրանք էին Նուշա Դերենդան և Մարկո Վոզելը (Marko Vozelj)՝«Naj nama sodi le nebo» երգով[6], Օմարը զբաղեցրել է նախավերջին 13 տեղը[7][8][9]։