Jump to content

Օմար Աբդուլ Համիդ Քարամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Աբդուլ Համիդ Քարամե
արաբ․՝ عمر كرامي‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1934(1934-09-07)
ԾննդավայրՍիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Մահացել էհունվարի 1, 2015(2015-01-01) (80 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան և Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Ծնողներհայր՝ Abdul Hamid Karami?
Զբաղեցրած պաշտոններԼիբանանի վարչապետ և Լիբանանի վարչապետ
ԿուսակցությունArab Liberation Party?
ԵրեխաներFaisal Karami?

Օմար Աբդուլ Համիդ Քարամե (արաբ․՝ عمر عبد الحميد كرامي‎‎, սեպտեմբերի 7, 1934(1934-09-07), Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - հունվարի 1, 2015(2015-01-01), Բեյրութ, Լիբանան[1]), Լիբանանի վարչապետ։ Առաջին անգամ վարչապետ է եղել 1990 թվականի դեկտեմբերի 24-ից, երբ Սելիմ Հոսսը հրաժարվել է իշխանությունից, մինչև 1992 թվականի մայիսի 13-ը, երբ հրաժարական է տվել ազգային արժույթի փլուզման ֆոնին զանգվածային բողոքներից հետո։ Կրկին որպես վարչապետ երդվել է 2004 թվականի հոկտեմբերի 21-ին և հրաժարական տվել 2005 թվականի փետրվարի 28-ին` նախորդ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հաջորդած զանգվածային ցույցերի ժամանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմար Քարամեն ծնվել է Լիբանանի հյուսիսում` Նուրի քաղաքում։ Նախկին վարչապետ և անկախության համար պայքարի հերոս Աբդուլ Համիդ Քարամեի որդին է և վարչապետի պաշտոնում ութ անգամ պաշտոնավարած և 1987 թվականին սպանված Ռաշիդ Քարամեի կրտսեր եղբայրը։ Ստացել է իրավաբանի աստիճան Լիբանանի համալսարանում։ Իր եղբոր սպանությունից հետո քաղաքականություն է մտել և 1991 թվականին պատգամավոր է ընտրվել Է Տրիպոլիից։ Հարևան Սիրիայի հետ սերտ կապերի համոզված կողմնակիցն է։

Նախորդ վարչապետի` Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, 2005 թվականին ընդդիմության անդամները Սիրիային մեղադրել են սպանության մեջ, և Սիրիայից պահանջել են դուրս բերել իրենց զորքերը և հատուկ ծառայությունների աշխատակիցներին Լիբանանից, Քարամեի պրոսիրիական կառավարությունը դեմ է հանդես եկել։ Ընդդիմության որոշ առաջնորդներ Քարամեի կառավարությանը մեղադրել են սպանությանը մասնակցելու մեջ։ Չնայած ցույցերի անցկացման պաշտոնական արգելքին, ուժեղացել են բողոքի ակցիաները Բեյրութում, և ընդդիմությունը մտադիր էր անվստահության քվե հայտնել։ Ընդդիմության աճող ճնշման տակ 2005 թվականի փետրվարի 28-ին Քարամեն հայտարարել է կառավարության հրաժարականի մասին, թեև նա ժամանակավորապես մնացել է վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում։

Սակայն կառավարության լուծարումից տասն օր անց՝ Բեյրութում ծավալված պրոսիրիական ցույցերից հետո, որը կազմակերպել էր շիա արմատական Հեզբոլլահ կազմակերպությունը, նախագահ Էմիլ Լահուդը մարտի 10-ին կրկին Քարամեին նշանակել է վարչապետի պաշտոնում և նրան հանձնարարել ձևավորել նոր կառավարություն։ Պատգամավորների մեծամասնության աջակցությամբ Քարամեն կոչ է արել բոլոր կողմերին միանալ ազգային միասնության կառավարությանը։

Ապրիլի 13-ին, նոր կառավարություն ստեղծելու անհաջող փորձից հետո, Քարամեն կրկին հրաժարական է տվել։

Կյանքի 81-րդ տարում մահացել է երկրի մայրաքաղաք Բեյրութում, 2015 թվականի հունվարի 1-ին։ Երկրում եռօրյա սուգ Է հայտարարվել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]