Օճառաման
Օճառաման, հարթ մակերեսով, բաց տարա կամ հարթակ, որտեղ օճառի կտորը կարելի է դնել օգտագործելուց հետո չորանալու համար: Օճառամանները սովորաբար տեղադրվում են լվացարանի, ցնցուղի, լոգարանի մեջ կամ մոտակայքում: Օճառամանների մեծ մասը պատրաստված է ջրակայուն նյութերից, ինչպիսիք են պլաստիկը, կերամիկան, մետաղը կամ ապակին, չնայած որոշները պատրաստված են բամբուկից: Ճենապակյա ափսեն կամ սպունգը կարող են ծառայել որպես օճառաման: Օճառամանը նախատեսված է օճառի կտորի համար, մինչդեռ ոչ ամորֆ օճառի բաշխիչը՝ հեղուկ կամ փրփուրային օճառի համար[1]:
Դիզայնի տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օճառամանի դիզայնի տարրերն են անվտանգությունը, օդափոխությունը, հիգիենան, տեղադրություն, գեղագիտությունը և արժեքը: Երբ օճառամանը լոգանքի պարագաների հավաքածուի մաս է կազմում, կարող է օգտագործվել համակարգված խմբային դիզայն: Օճառամանի նշանակալի դիզայններից են Լեոնարդ Լ.Հիերատի 2018 թվականի մայիսի ԱՄՆ արտոնագիրը #US-9962042 հոդվածի աջակցություն (օճառաման) ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակում, Ռոբերտ Ա. Փիթթոնի 1956 թվականի ԱՄՆ արտոնագիրը շրջադարձելի, կիսագնդաձև օճառամանի համար և Բեռնարդ Քոհենի 2017 թվականի հոկտեմբերին «SoapAnchor»-ի դիզայնը (արտոնագիրը սպասվում է)[2][3]։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ օճառամանները նախատեսված են խոնավ և պոտենցիալ վտանգավոր միջավայրերում օգտագործելու համար, օճառամանների մեծ մասը նախագծված է անվտանգությունը հաշվի առնելով: Այդպիսի հատկանիշներից են՝ չկոտրվող նյութերը, չսահող մակերեսները, կլորացված եզրերը և անվտանգ տեղադրման տարրերը (օրինակ՝ պատին ամրացվող պարագաներ, ներծծող բաժակ կամ չսահող ոտքեր): Սայթաքուն օճառի կտորը դնելը կամ դուրս բերելը հեշտացվում է բաց (կամ կիսաբաց) կողմնային դիզայնով կամ մակերեսային եզրով:

Օդափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաց օճառի կտորը չորանալու համար կախված է օդափոխությունից: Օճառի շուրջ շրջակա օդի հոսքը մեծացնելու համար կարող են օգտագործվել մի շարք դիզայնի տարրեր, ներառյալ օդափոխվող մակերեսները կամ մակերեսները, որոնք ցրված են ուռուցիկներով, ակոսներով կամ շերտավոր շերտերով: Մեխանիկական օդափոխությունը դեռևս լայնորեն տարածված դիզայնի տարր չէ օճառամաններում:
Հիգիենա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքերի լվացման և հիգիենայի հետ իրենց կապի պատճառով օճառամանները հաճախ մաքրության ուշադրության կենտրոնում են։ Մաքրությանը նպաստելու համար որոշ ինքնաջրվող օճառամաններ նախատեսված են այնպես, որ օճառի մնացորդները կուտակվեն օճառի բարձրացված կտորի տակ գտնվող հատվածում։ Այլ նման օճառամանները օճառի մնացորդները ուղղակիորեն լցնում են հարակից լվացարան կամ լոգարան, ինչը անհրաժեշտ է դարձնում օճառամանի ռազմավարական տեղադրումը։
Տեղադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օճառամանների մեծ մասը ինքնուրույն պարագաներ են, որոնց տեղադրումը կախված է օգտագործողի հայեցողությունից, չնայած որոշները լվացարանի, ցնցուղի կամ լոգարանի ներկառուցված մաս են կազմում: Առանձին օճառամանները կարող են լիովին փոխադրելի լինել կամ ներառել կիսամշտական կամ մշտական տեղադրման տարբերակներ հորիզոնական կամ ուղղահայաց մակերեսի վրա: Օճառամանը ծորակի կամ ցնցուղի գլխիկի հոսքի պարագծից դուրս տեղադրելը օգնում է օճառին խուսափել ավելորդ քայքայումից[4]:

Գեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած օճառամանները ունեն կարևոր նպատակ օճառի պահպանման հարցում, այնուհանդերձ, դրանց կարելի է գեղագիտական մոտեցում տալ:
Օրինակ՝ կետի տեսքով օճառամանը 1961 թվականին արտոնագրվել է Սոնյա Ադելսոնի կողմից, որի «բերանի հատվածը հարմարեցված է օճառը զվարճալի, նորարարական և օգտակար ձևով ընդունելու և բաշխելու համար»[5][6]:
«Բոդոնի օճառամանը» 2013 թվականի փետրվարին Դեյվիդ Շտրաուսի կողմից նախագծված դիզայն է, որը ոգեշնչված է Մասիմո Վինյելիի գեղարվեստական ժառանգությամբ[7][8]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օճառամանն առանց չափազանցության մասնակցել է որոշ վճռորոշ պատմական իրադարձությունների։
7-րդ դարում, օճառամանն օգտագործվել է Բյուզանդիայի կայսր Կոստաս II-ի (630–668) սպանության ժամանակ՝ դառնալով նշանակալի պատմական իրադարձության գործիք[9]։
Ըստ որոշ պատմական աղբյուրների, Կոստաս II-ը (կառավարել է 641–668թթ․) սպանվել է իր լոգարանի ներսում՝ Բյուզանդիայի Սիրակուզա քաղաքում (ներկայիս Իտալիայում)։
Սպանությունը տեղի է ունեցել լոգանք ընդունելու ժամանակ, երբ նա գլխին հարված է ստացել ծանր օճառամանով կամ նմանատիպ ծանր առարկայով, որը գտնվել է լոգարանում։ Պատմության մեջ սա դառնում է եզակի դեպքերից մեկը, երբ օճառամանը՝ որպես հիգիենայի առարկա, հիշատակվում է միապետի սպանության հետ կապված։ Օճառամանը՝ որպես ամենահասանելի ու ծանր առարկա, դարձել է այդ հարձակման գործիքը[10][11][12]։
1820 թ. մարտի 25-ին Ավստրալիայում լույս տեսած Sydney Gazette and New South Wales Advertiser թերթի հայտարարության բաժնում օճառամանները հիշատակվում են որպես աճուրդի ենթակա իրեր՝ վկայելով դրանց առկայությունը կենցաղում։ Մինչդեռ Օքսֆորդի անգլերեն բառարանը «soap-dish» տերմինի օգտագործման ամենավաղ օրինակը համարում է 1837 թվականը, երբ այն հայտնվում է Չարլզ Դիքենսի «Pickwick Papers» գրքում[13]։
1807–1835 թթ. Մերիդենում (Կոնեկտիկուտ) պատրաստված ալյումինե օճառամանն այժմ պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում[14]։
19-րդ դարի վերջին օճառամաններիի կիրառումն աճում է տարբեր ոլորտներում՝
1887 թ. բժշկական ամսագիրը ներկայացնում է վիրահատական սեղան, որի վրա ներկառուցված է օճառաման [15]։
1892 թ. արդյունաբերական արվեստների գրքում պատկերված է մաքրության դույլին կցվող օճառաման [16]։ 1890-ականներին Լուիզիանայում՝ Օքլի պլանտացիայի տարածքում, հնէաբան Լորի Ա․ Ուիլկին հայտնաբերում է մանկական ճենապակյա օճառաման, որը նա մեկնաբանում է որպես «երեխայի հանդեպ սեր արտահայտող նյութական փոքրիկ խորհրդանիշ »[17]։ Այդ շրջանում Sears Roebuck & Company ընկերությունը մեծապես նպաստում է օճառամանի տարածմանը ամերիկյան ընտանիքներում [18]։
20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914–1918 թթ․), օգտագործվել են գրպանի մետաղյա օճառամաններ, որոնց վրա պատկերված են խաչաձև սրեր։ Այդպիսի օրինակ պահվում է Պրիցկերի ռազմական թանգարանում [19]։
1919 թվականին բանաստեղծ Վիթեր Բայները իր «Ես խուսափում եմ» վերնագրով բանաստեղծության մեջ օգտագործում է օճառամանի պատկերը ասելով՝
| Քո աչքերում հայացքը (այնքա՜ն փափուկ էր, ինչքան օճառի ներքևի մասը օճառամանում...) Եվ ես հեռացա, մինչև դու հասցնեիր սիրել ինձ |
[20]։
2015 թ. մարտին ԱՄՆ կառավարությունը վերադարձնում է Իրաքին Սադամ Հուսեյնի մասնավոր օդանավակայանից և պալատից վերցված ավելի քան 60 նմուշ՝ ներառյալ ոսկեգույն օճառաման, որպես Իրաքի մշակութային ժառանգության պահպանման ազգային ծրագրի մաս[21]։
Օճառամանի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mayhew, Elizabeth (2017 թ․ հուլիսի 12). «How to give household clutter a new life». Home & Garden. Washington Post. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Pitton, Robert A. (1956 թ․ սեպտեմբերի 4). «US Patent #US-2867940-A: Soap Dishes». US Patent Office. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Raskin, Randy (2017 թ․ հոկտեմբերի 3). «How My Father-in-Law Disrupted the Soap Dish: His 5 steps for designing a better version of anything». The Mission. Medium. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Truini, Joseph (2008 թ․ օգոստոսի 28). «How to Install a Soap Dish». This Old House. Old House Ventures LLC. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Brownworth, Lars (2009 թ․ հոկտեմբերի 24). «A Soap Dish That Changed History: The enduring yet seldom-appreciated significance of a seventh-century emperor's bath». Life. The Wall Street Journal. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Adelson, Sonia (1961 թ․ հունվարի 16). «US Patent #US-3063190-A: Soap Receptacle». US Patent Office. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Strauss, David (2013 թ․ փետրվարի 14). «Vignelli chair inspires typeface soap dish». University News. Rochester Institute of Technology. RIT Athenaeum. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Strauss, David (2013 թ․ փետրվար). «Bodoni Soap Dish». Activating the Vignelli Archive. Rochester Institute of Technology. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Brownworth, Lars (2009 թ․ հոկտեմբերի 24). «A Soap Dish That Changed History: The enduring yet seldom-appreciated significance of a seventh-century emperor's bath». Life. The Wall Street Journal. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ https://hist-etnol.livejournal.com/6498758.html
- ↑ https://artsandculture.google.com/entity/m01lg39?hl=ru
- ↑ https://hrono.ru/biograf/bio_k/kostantin4.php
- ↑ «Classified Advertising». The Sydney Gazette and New South Wales Advertiser. Vol. EIGHTEENTH, no. 853. New South Wales, Australia. 1820 թ․ մարտի 25. էջ 4. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին – via National Library of Australia.
- ↑ «Soap Dish 41.34.54 [made by Ashbil Griswold]». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Morton MD, Thomas S.K. (1887 թ․ հունիսի 25). «The Pennsylvania Hospital Operating-Table and Ward Dressing-Carriage». The Medical News. Vol. 50. Lea Brothers & Company. էջ 707. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Household Mechanics». The Mechanical News: An Illustrated Journal of Manufacturing, Engineering, Milling and Mining. Vol. 21. James Leffel & Company. 1892. էջ 125. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Wilkie, Laurie A. (2009). «Interpretive Historical Archaeologies». In Majewski, Teresita; Gaimster, David (eds.). International Handbook of Historical Archaeology (illustrated ed.). Springer Science & Business Media. էջեր 333–334. doi:10.1007/978-0-387-72071-5_19. ISBN 9780387720715. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Hinckley, Michael (2017 թ․ սեպտեմբերի 28). «The History of the Soap Dish». Our Everyday Life. Leaf Group Ltd. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Metal soap dish with soap 1914-1918 [Item #850827]». Pritzker Military Museum & Library. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Bynner, Witter (1919). «I Evade». The Beloved Stranger: Two Books of Song & a Divertisement for the Unknown Lover. Preface by William Marion Reedy. New York: Alfred A. Knopf. էջ 53. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Melia, Michael (2015 թ․ մարտի 16). «Saddam Hussein's Door Knocker, Water Urn, Soap Dish Found in Connecticut». Connecticut News. Hartford Courant. Associated Press. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառաման» հոդվածին։ |
|