Jump to content

Օղակա-գծային տաուտոմերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օղակա-գծային տաուտոմերիա, միացության գոյություն միաժամանակ 2 ձևով՝ օղակային և գծային։ Հիդրօքսիլ խումբ պարունակող իմինները ցուցաբերում են օղակա-գծային տաուտոմերիա։

Օղակա-գծային տաուտոմերիայի գոյությունը հիդրօքսիիմինների մոտ առաջին անգամ հաղորդվել է Կոպոյի և նրա աշխատակիցների կողմից 1942 թ-ին։ Այն հիմնված է մի շարք ալդեհիդների և կետոնների էթանոլամինի հետ կոնդենսացումից ստացված արգասիքների մոլեկուլային ռեֆրակցիայի վրա։ Այսինքն՝ հիդրօքսիիմինները միաժամանակ կարող են գոյություն ունենալ և գծային և օղակային ձևով։ Ստեղծված տաուտոմեր հավասարակշռության վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ ռեագենտների ընտրությունը, լուծիչի տեսակը, կատալիզատորը և այլն, որի հետևանքով կարող է ռեակցվել տաուտոմերներից մեկը։

Նշված համակարգերում տաուտոներ հավասարակշռության գոյությունը միանշանակորեն ապացուցվել է ԻԿ և ՄՄՌ-սպեկտրոսկոպիայի միջոցով ՄակԴոնախի և Սմիտի կողմից։

Այս կամ այն տաուտոմեր ձևերի կայունացման համար, որպես օրենք, կարեոր նշանակություն ունեն համապատասխան կապերի էներգիայի մեծությունները և զուգորդումը։ Երկու տաուտոմեր ձևերը տարբերվում են միմյանցից մի քանի կապերով՝ իմիններում C=N և O-H կապերի փոխարեն օքսազացիկլոալկանները ունեն C-O, N-H և C-N կապերը։ Առաջին երկու կապերում գումարային էներգիան կազմում է մոտավորապես 253, իսկ մյուս երեք կապերում՝ 247 կկալ/մոլ։ Այսպիսով, իմինային ձևը մոտավորապես 6 կկալ/մոլ-ով ավելի կայուն է ցիկլային ձևից։ Ելնելով այս տվյալներից և զուգորդման էֆեկտից, ցույց է տրվել, որ իմինները, որոնք ստացվում են արոմատիկ և հետերոցիկլիկ ալդեհիդների փոխազդեցությունից էթանոլ- և պրոպանոլամինների հետ, հիմնականում գտնվում են գծային տաուտոմեր ձևում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]