Օղակաձև միգամածություն
![]() | |
Հետազոտությունների պատմություն | |
---|---|
Բացահայտող | Շառլ Մեսսիե[1] և Անտուան Դարկիե դե Պելեպուա |
Բացահայտման օր | հունվարի 31, 1779[1] |
Դիտորդական տվյալներ | |
Ուղիղ ծագում | {{{1}}}h {{{2}}}m {{{3}}}s |
Թեքում | {{{4}}}° {{{5}}}′ {{{6}}}″ |
Հեռավորություն | 786,968 ± 36,787 պկ[2] |
Տեսանելի աստղային մեծություն (V) | 15,769 ± 0,023[1][3] |
Համաստեղություններ | Քնար |
Ֆիզիկական բնութագիր | |
Սպեկտրալ դասակարգում | DA(O?)[4] |
Շառավիղ | 0,9 լուսային տարի[1] |
Բացարձակ աստղային մեծություն (V) | −0,3[1] |
![]() |
Օղակաձև միգամածություն (NGC 6720, M 57 կամ Մեսսիե 57), մոլորակային միգամածություն Քնար համաստեղությունում։ Միգամածությունը գտնվում է Երկրից 2300 լուսատարի հեռավորության վրա, ունի +8,8 M տեսանելի աստղային մեծություն և փոքր զանգվածի աստղի մնացորդ է։ 1779 թվականին այն իրարից անկախ հայտնաբերել են Մեսսիեն և Պելեպուան, որը եղել է հայտնաբերված երկրորդ մոլորակային միգամածությունը։ Իր հարաբերական պայծառության շնորհիվ Օղակաձև միգամածությունը դիտարկման հայտնի օբյեկտ է սիրող - աստղագետների շրջանում:
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օղակաձև միգամածությունը, ինչպես ցանկացած այլ մոլորակային միգամածություն, սպիտակ թզուկ է՝ շրջապատված իոնացված գազի թաղանթով: Այդպիսի օբյեկտները ձևավորվում են այն ժամանակ, երբ կարմիր հսկան՝ էվոլյուցիայի վերջին փուլերում գտնվող աստղը, իր թաղանթը նետում է շրջակա տարածություն, իսկ նրանից մնում է միայն փոխակերպված միջուկը՝ սպիտակ թզուկը[5]:
Հեռավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրից մինչև միգամածություն հեռավորության գնահատականները տատանվում են 1000-ից մինչև 5000 լուսային տարի: Նման մեծ միջակայքը պայմանավորված է նրանով, որ ամենից հաճախ կեղևի ընդլայնման գծային արագությունը չափվում է Դոպլերի էֆեկտով, իսկ անկյունային արագությունը՝ ուղղակիորեն երկարաժամկետ դիտարկումներով: Պարալաքսի վրա հիմնված ավելի ճշգրիտ չափումը տվել է 2300 լուսային տարվա արդյունք[6]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական աստղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգամածության կենտրոնում գտնվում է սպիտակ թզուկը, որը աստղի միջուկն է մինչև թաղանթի շրջակա տարածություն դուրս գալը։ Մինչ այդ աստղը նման էր Միրա աստղին, իսկ նրա զանգվածը կազմում էր Արեգակի զանգվածի մի մասը: Աստղի թաղանթը շրջակա տարածություն է դուրս եկել 6000-ից 8000 տարի առաջ, հենց այդ ժամանակ էլ առաջացել է միգամածությունը[6]։
Ներկայումս այդ սպիտակ թզուկը Երկրի չափսերով և զանգվածով 0,6 M⊙ է, այն շատ բարձր ջերմաստիճան ունի՝ 100-120 հազար K, իսկ պայծառությունը միայն մի փոքր է պակաս Արեգակից: Տեսանելի աստղային մեծություն կազմում է +14,7 m։ Ապագայում այն կսառչի և կպղտորվի, իսկ մի քանի միլիարդ տարի հետո կդառնա սառը սև թզուկ[6]։
Միգամածության թաղանթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միգամածության թաղանթը իրենից ներկայացնում է աստղի արտանետվող արտաքին շերտերը: Սպիտակ թզուկից մնացած ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառով թաղանթը գտնվում է մասամբ իոնացված վիճակում։ Այն ունի տորաձև կամ գլանաձև տեսք, զանգվածը կազմում է մոտ 0,2 M ⊙, նյութի կոնցենտրացիան՝ 10000 ատոմ և իոն մեկ խորանարդ սանտիմետրում։ Թաղանթը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրածնից և հելիումից, ընդ որում ջրածնի իոնները և ատոմները 12,5 անգամ ավելի շատ են, քան հելիումինը։ Միգամածության երրորդ ամենատարածված տարրը թթվածինն է, սակայն դրա նյութի քանակը երկու կարգով փոքր է հելիումից[6]։
Տարբեր ատոմներ և իոններ արձակում են տարբեր ալիքի երկարության լույս, հաճախ արգելված գծերով: Սահմանի մոտ միգամածությունն ունի կարմիր գույն, որն արտանետվում է ազոտի, ծծմբի և ջրածնի կողմից ավելի մոտ կենտրոնին, կանաչ և կապույտ գույները գալիս են ջրածնից և իոնացված թթվածնից, իսկ կապույտ գույնը օղակի կենտրոնում ապահովում է իոնացված հելիումը։ Գույների այսպիսի բաշխումը պայմանավորված է նրանով, որ ճառագայթման ինտենսիվությունը և գազի ջերմաստիճանը նվազում են կենտրոնական աստղից հեռանալուն համընթաց[7]։ Թաղանթի ընդհանուր պայծառությունը 50-100 անգամ գերազանցում է Արևի պայծառությանը, միգամածության տեսանելի աստղային մեծությունը կազմում է +8,8 m[6][8][9]:
Միգամածության պայծառ թաղանթը ընդլայնվում է 20-30 կմ/վրկ արագությամբ, դրա տրամագիծն այժմ 0,9 լուսային տարի է։ Ավելի թույլ լուսապսակը, որը կազմված է աստղային քամուց դուրս մղված նյութից մինչև միգամածության հայտնվելը, ունի 2,4 լուսային տարվա տրամագիծ: Մի քանի տասնյակ հազար տարի անց գազը վերջապես կցրվի և կսառչի և միգամածությունն այլևս տեսանելի չի լինի[6][8]:
Ուսումնասիրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1779 թվականին իրարից անկախ միգամածությունը հայտնաբերվել էր Շառլ Մեսսիեի կողմից հունվարին, իսկ Անտուան Դարկյե դե Պելեպուայի կողմից՝ փետրվարին։ Մեսյեն իր կատալոգում միգամածությունը ներառել է 57 համարի տակ։ Օղակաձև միգամածությունը դարձավ երկրորդ մոլորակային միգամածությունը, որը հայտնաբերվել էր 15 տարի առաջ հայտնաբերված Համրի միգամածությունից հետո[6]։
Պելեպուան թողել է միգամածության հետևյալ նկարագրությունը. «Յուպիտերի չափսերով շատ աղոտ, բայց հստակ արտահայտված միգամածությունը կարծես աղոտ մոլորակ լինի»: Ուիլյամ Հերշելը, հավանաբար այդ նկարագրության ազդեցության ներքո, միգամածությունը նույնպես համեմատել է մոլորակի հետ և 1785 թվականին հորինել «մոլորակային միգամածություն» տերմինը։ Հենց Հերշելն է առաջինը նկատել, որ միգամածությունը օղակի է նման[6][10]։
1800 թվականին Ֆրիդրիխ ֆոն Հաննը հայտնաբերել է կենտրոնական աստղը միգամածության մեջ[11]։ 1864 թվականին Ուիլյամ Հագինսը ուսումնասիրել է միգամածության սպեկտրը և պարզել, որ այն արտաճառագայթային է։ Օղակաձև միգամածությունը ներառվել է Նոր ընդհանուր կատալոգում և չնայած այն հանգամանքին, որ այն գալակտիկա չէր, ներառվել է Մեծ գալակտիկաների կատալոգում[12]։
Դիտարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը][[Պատկեր:Vega_in_lyra_ru.svg|մինի|Օղակաձև միգամածության դիրքը Լիրի հ և Քնարի Գամման առաջին աստղից երկրորդ աստղ ընկած ճանապարհի մոտավորապես 40%-ի վրա: Այդ աստղերն իրենց հերթին գտնվում են երկնքի ամենապայծառ աստղերից մեկի՝ Վեգայի կողքին։ Միգամածությունը դիտարկելու լավագույն ժամանակը ամառն է, չնայած հյուսիսային կիսագնդում այն կարելի է դիտարկել գրեթե ամբողջ տարին[6][13]։
Միգամածության բարձր տեսանելիությունը այն դարձնում է ամենահայտնի մոլորակային միգամածություններից մեկը և սիրողական աստղագետների դիտարկման հանրաճանաչ օբյեկտ: Օղակաձև միգամածությունը դիտարկման համար հասանելի է դառնում 60 մմ տրամագծով աստղադիտակի միջոցով, որի կենտրոնում մթագնում է և միգամածության երկարացված ձևը կարելի է տեսնել 100 մմ բացվածքով աստղադիտակով: 200 մմ բացվածքով աստղադիտակով նկատելի է դառնում բուն օղակի անհավասար պայծառությունը, իսկ 300 մմ-ից ավելի տրամագծով աստղադիտակով նկատելի է դառնում միգամածության գույնը։ Կենտրոնական աստղը դիտարկելու համար անհրաժեշտ է առնվազն 400 մմ բացվածքով աստղադիտակ[6][13][14][15]։
Մեսսիեի կատալոգի հարևանները երկնքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- M 56 (β Կարապից դեպի հարավ-արևելք ուղղությամբ) գնդաձև աստղային կուտակում,
- M 29 (Կարապից դեպի արևելք) ցրված աստղային կուտակում,
- M 13 (Հերկուլեսից դեպի արևմուտք) գնդաձև աստղային կուտակում,
- M 92 (Հերկուլեսից հյուսիս-արևմուտք) գնդաձև աստղային կուտակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Frommert H. Messier 57
- ↑ Gaia Data Release 2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018.
- ↑ Marco O. D., Frew D. J. The binary fraction of planetary nebula central stars – I. A high-precision, I-band excess search // Mon. Not. R. Astron. Soc. / D. Flower — OUP, 2012. — Vol. 428, Iss. 3. — P. 2118–2140. — 23 p. — ISSN 0035-8711; 1365-2966 — doi:10.1093/MNRAS/STS180 — arXiv:1210.2841
- ↑ Napiwotzki R., Schoenberner D. Spectroscopic investigation of old planetaries. III. Spectral types, magnitudes, and distances // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 1995. — Vol. 301. — P. 545–558. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
- ↑ Ring Nebula
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «Messier 57». The Messier Catalog (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «M57: туманность Кольцо». Астронет. Արխիվացված է օրիգինալից 2020-01-08-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 8,0 8,1 Hannu Karttunen, Pekka Kröger, Heikki Oja, Markku Poutanen, Karl J. Donner Fundamental Astronomy. — 5th edition. — Berlin, Heidelberg, Ն. Յ.: Springer, 2007. — С. 332. — 510 с. — ISBN 978-3-540-00179-9
- ↑ Феликс Юрьевич Зигель Сокровища звездного неба: Путеводитель по созвездиям и Луне. — 5-е изд. — М: Наука, 1987. — 296 с.
- ↑ Steinicke W. «Antoine Darquier de Pellepoix». Astronomie (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «William Huggins (1824—1910)». The Messier Catalog (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Seligman C. «New General Catalog Objects: NGC 6700 — 6749». cseligman.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-23-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 13,0 13,1 «Туманность Кольцо M 57». Spacegid.com. 2017-02-03. Արխիվացված է օրիգինալից 2019-03-07-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Туманность Кольцо M 57». Spacegid.com. 2017-08-26. Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «М57 «Кольцо» (туманность)». Star Hunter. 2015-06-05. Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղակաձև միգամածություն» հոդվածին։ |
|