Օձերի սյուն
Օձերի սյուն (հուն․՝ Τρικάρηνος Όφις, թուրքերեն՝ Yılanlı Sütun), անտիկ բրոնզե սյուն Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում։ Եռոտանի զոհարանի մնացորդն է, որը ստեղծվել է հույն-պարսկական պատերազմի ժամանակ կայացած Պլատեի ճակատամարտում ( 479 մ․ թ․ ա․) պարսիկների զենքերից։ Սկզբում գտնվել է Դելֆիում, հետո Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս (այժմ Ստամբուլ)։ Նախապես ութ մետրանոց սյունը պսակվել է երեք օձերի գլուխներով։ 1700 թվականին այն մասնակի քանդվել է։ Օձերից մեկի գլուխը այժմ գտնվում է Ստամբուլի հնեագիտական թանգարանում։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հույները Պլատեի ճակատամարտում որոշիչ հաղթանակ են տարել՝ ջախջախել պարսիկներին և մեծ ռազմավար ձեռք բերել։ Ռազմավարի տասներորդ մասը ընծայել են աստվածներին, մասնավորապես՝ Դելֆիի Ապոլոնի սրբավայրին։ Ըստ Հերոդոտոսի «այդ տասներորդից սարքել են ոսկե եռոտանի, որն էլ գտնվում է Դելֆիում՝ անմիջապես զոհարանին մոտ, եռագլուխ պղնձե օձի վրա»[1]։
Սյան ստեղծումը նշանավորվել է աղմկոտ վիճաբանությամբ։ Պլատեի ճակատամարտի հելլեն զորավար Պավսանիոսը հրամայել է եռոտանու վրա արձանագրություն փորագրել՝ «Հելլենական առաջնորդ և ղեկավար Պավսանիոսը, ի պատիվ Ֆեբի այս հուշարձանն է կանգնեցրել կոտորելով միդիացիների զորքը»[2]։
Հույները Պավսանիոսի վարքից վիրավորվել են, քանի որ նա հաղթանակի ողջ փառքը իրեն է վերագրել։ Սպարտացիները մաքրել են արձանագրությունը, և ավելացրել ճակատամարտին մասնակցած բոլոր զորքերի 31 քաղաքների անունները։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու նախկին գրության տեղը, փորագրել են հույն բանաստեղծ Սիմոնիդի երկտող բանաստեղծությունը։
![]() |
Սա ընդարձակ Հունաստանի փրկարարների նվերն է, Որոնք ազատել են պետությունը խայտառակ ստրկությունից - Սիմոնիդ[3]
|
![]() |
Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր թվարկությունից առաջ 345-344 թվականներին ֆոկիդացիները թալանել է Դելֆիի տաճարը և գողացել օձերի գլխի վրա դրված ոսկյա եռոտանին[4]։ Իրադարձությունը առիթ է հանդիսացել Փիլիպոս II Մակեդոնացու համար, որ Երրորդ սրբազան պատերազմի ընթացքում առաջնորդի իր զորքը դեպի Ֆոկիդա։
324 թվականին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով սյունը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք է Կոստանդնուպոլիս։
Հուշարձանի մասնակի քանդվելու վերաբերյալ մի քանի լեգենդ կա։ Ըստ առաջինի Մեհմեդ II Նվաճողը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո հրամայել է վերացնել հույների մեծագույն հաղթանակը հիշեցնող հուշարձանը։ Այս լեգենդը քննադատության չի դիմանում, քանի որ ավելի ուշ շրջանի նկարներում հուշարձանը՝ օձերի երեք գլուխներով հանդերձ կա։ Ըստ այլ վարկածի օձերի գլուխները ջարդել է մի հարբած լեհ ազնվական։ Վարկածներից ամենահավաստին օսմանցի պատմաբան Մահմեդ Աղայինն է։ Ըստ նրա՝ 1700 թվականի անհայտ անձը վանդակություն է արել և ոչնչացրել օձի գլուխները[5]։
Օձերի սյան պատկերը տարբեր մանրանկարներում
|
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diodorus Siculus. Diodorus of Sicily in Twelve Volumes with an English Translation by C. H. Oldfather. Vol. 4-8. Cambridge, Mass.: Harvard University Press; London: William Heinemann, Ltd. 1989.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հերոդոտոս։ «Պատմություն, գիրք IX, Կալլիոպա, 81»։ ancientrome.ru։ Վերցված է 24 Մարտ 2019 (ռուս.)
- ↑ Թուկիդիդես։ «Պելոպոնեսյան պատերազմի մասին»։ rulit.me։ Վերցված է 24 Մարտ 2019 (ռուս.)
- ↑ Դիոդորոս Սիկիլիացի։ «Պատմական գրադարան 11․33»։ perseus.tufts.edu։ Վերցված է 24 Մարտ 2019
- ↑ Павсаний։ «Описание Эллады. Фокида XIII»։ сайт hronologia.narod.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-03-03
- ↑ V. L. Menage (1964)։ «The Serpent Column in Ottoman Sources»։ Anatolian Studies (Anatolian Studies, Vol. 14) 14: 169–173։ JSTOR 3642472։ doi:10.2307/3642472