Օձակի Կոյո
Օձակի Կոյո ճապ.՝ 尾崎紅葉 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1868 |
Ծննդավայր | Shiba, Մինատո, Տոկիո, Ճապոնիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1903 (35 տարեկան) |
Վախճանի վայր | Yokoteramachi, Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | Aoyama Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Imperial University of Japan?, Kinjo Academy?, Tokyo University? և first higher school? |
Ուշագրավ աշխատանքներ | Konjiki Yasha? |
Անդամակցություն | Kenyūsha? |
Աշխատավայր | Yomiuri Shimbun Company? և Q11371350? |
Զավակներ | Natsuhiko Ozaki?[1] |
Ազգականներ | Q11618739? |
![]() |
Օձակի Կոյո (ճապ.՝ 尾崎紅葉, իսկական անունը՝ Օձակի Տոկուտարո, հունվարի 10, 1868, Shiba, Մինատո, Տոկիո, Ճապոնիա - հոկտեմբերի 30, 1903, Yokoteramachi, Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գրող։ Գրել է հիմնականում պատմական վեպեր. նրա ստեղծագործությունների լեզուն խոսակցական է համարվել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է փայտագործ Կոկուսայիի ընտանիքում, ով հայտնի է եղել Մեյձիի ժամանակաշրջանում։ Սակայն նրա հայրը վաղ է մահացել, ուստի գրողի դաստիարակությամբ զբաղվել են նրա մայրը, տատն ու պապը։ Կրթությունը ստացել է Տոկիոյի միջնակարգ դպրոցում, 1883 թվականին ընդունվել է Տոկիոյի առաջին բարձրագույն դպրոցը, իսկ 1886 թվականին՝ Տոկիոյի կայսերական համալսարանի գրական ֆակուլտետը և ավարտել է այն։ Դեռևս ուսումնառության ժամանակ՝ 1888 թվականին, Օձակի Կոյոն Յամադա Բիմյոյի և Բիզան Կավակամիի հետ համատեղ ստեղծել է «Թանաքամանի ընկերները» գրական ընկերությունը (այդ միավորման գաղափարական-ստեղծագործական դիրքորոշումը հենարան էր հռչակում հին ճապոնական գրականության ավանդույթների վրա), որը հրատարակել է համանուն հանդեսը, որում էլ հրապարակվել են գրողի առաջին ստեղծագործությունները։ Նրա վաղ ստեղծագործություններում նկատելի է Իհարա Սայկակուի ազդեցությունը։ Կոյոյի աշխատանքներից շատերը տպագրվել են «Յոմիուրի Սիմբուն» հրատարակությունում, որն այն ժամանակ Ճապոնիայի ամենահայտնի թերթն է եղել։
Կոյոյի «Երկու միանձնուհիների սիրային խոստովանությունը» (1889 թվական), «Բուրումնավետ սնարք» (1890 թվական), «Երեք կանայք» ստեղծագործություններում հին ճապոնական բարքերի լայն պատկեր է նկարագրվում։ Գրողի այլ հայտնի վեպերի թվին են դասվում «Շատ զգացմունքներ, շատ վշտեր» (1896 թվական) և «Ոսկե դևը» (1897 թվական) վեպերը, որոնցում բողոք է ներկայացվում կապիտալիստական կարգերի դեմ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Article database of deceased artists — Tokyo National Research Institute for Cultural Properties.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Одзаки Коё // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. в БСЭ(ռուս.)
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1903 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ճապոնացի գրողներ
- Ճապոնացի վիպասաններ
- Ճապոնացի բանաստեղծներ
- Վեպեր
- 20-րդ դարի գրականություն
- Ճապոնացիներ
- 19-րդ դարի գրականություն
- Կեղծանուններ
- 20-րդ դարի ճապոնացի վիպասաններ
- 20-րդ դարի ճապոնացի գրողներ
- 1867 ծնունդներ
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Օգոստոսի 30 մահեր