Օհտու դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օհտու դաստակերտ

Օհտու դաստակերտ (էստ․՝ Ohtu mõis, գերմ.՝ Ocht), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհտու դաստակերտը հիմնադրվել է 1620 թ.։ Նրա առաջին սեփականատերը ֆոն Դանենֆելդների (von Dannenfeld) ընտանիքն էր։ 18-րդ դարի սկզբում դաստակերտը պատկանում էր Ռոբերտ Յոհան Վռանգելին (Rötgert Johann Wrangell), իսկ 1720 թ. այն անցնում է Օտտո Վիլհելմ ֆոն Հարպեին (Otto Wilhelm von Harpe)։

1760-ական թթ. Օհտու դաստակերտը գնում է Քրիստոֆ Հենրիխ ֆոն Կուռզելը (Christoph Heinrich von Kursell)։ 1793 թ-ին՝ Մայենդորֆների ընտանիքը։ Դաստակերտը վերջիններիս ձեռքում մնում է մինչև 1919 թ-ի պետականացումը։

Քրիստոֆ Հենրիխ ֆոն Կուռսելը կալվածքի կենտրոնում կառուցում է բարրոկկո ոճի երկհարկանի շինություն՝ բարձր տանիքով ու վանդակավոր պատուհաններով։ 19-րդ դարում օժանդակ կառույցների մեծ մասը վերակառուցվում են։

Ձիանոցի ավերակները

1919 թ-ից Օհտու դաստակերտում գործել է դպրոց։ Այն փակվել է 1947 թ., որից հետո շենքը մնացել է դատարկ ու ավերվել։ 1990-ական թթ. կատարվում են վերակառուցման առաջին փորձերը, սակայն այդ ժամանակ վերականգնվում է միայն տանիքը։ Հետագայում դաստակերտը դարձել է մասնավոր սեփականություն և վերակառուցվել է 2002-2004 թթ.։

Ներկայւոմս դաստակերտի գլխավոր մասնաշենքից բացի պահպանվել է նաև կառավարչի տունը, ինչպես նաև մառանի ու ձիանոցի ավերակները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]