Օհան Դուրյանի արձան-հուշակոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օհան Դուրյանի արձան-հուշակոթող

Օհան Դուրյանի արձան-հուշակոթողը 2023 թվականին
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Երևան, Կենտրոն
Առաջին հիշատակում 2022, օգոստոսի 11
Գտնվում է Ազատության հրապարակ
Քանդակագործ(ներ) Գետիկ Բաղդասարյան
Նախագծի հեղինակ Վահան Վարդապետյան
Ճարտարապետ(ներ) Սահակ Սաֆարյան
Հիմնադրում 2022
Նյութ բրոնզ, ապակի
Շինարարության սկիզբ 2022
Շինարարության ավարտ 2022, նոյեմբերի 4
Ներկա վիճակ Կանգուն

Օհան Դուրյանի արձան-հուշակոթող, արձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Գտնվում է Ազատության հրապարակում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ։ Նվիրված է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանին։ Բացվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը պատրաստելու և տեղադրելու որոշումը կայացվել է 2022 թվականի օգոստոսին․ Հայաստանի Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 20 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը[1]։ Արձանը տեղադրվել է Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում[2]։

Արձանի հեղինակի՝ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի ընտրության հարցում հաշվի է առնվել Օհան Դուրյանի այրու գրավոր ցանկությունը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձան-հուշակոթողը կազմված է վեր խոյացող մուգ ապակե երեք սյուներից։ Մեջտեղի սյան վրա Օհան Դուրյանի բրոնզաձույլ կիսանդրին է, իսկ հարևան սյուներին՝ նրա բրոնզաձույլ ձեռքերը՝ նվագախումբը ղեկավարելու պահին։ Արձանը լուսավորված է, իսկ պատվանդանի հատվածում տեղադրված բարձրախոսներից հնչում է երաժշտություն[1]։

Արձանի տեղադրման վայրն այնպես է ընտրվել, որ այն մոտ լինի Դուրյանի պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին։ Դիրիժորի անունը գրված է Հովհաննես Թումանյանի ձեռագիր տառատեսակներով[2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 4-ին։ Ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, այլ պաշտոնյաներ, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, և որդին՝ Նարեկ Դուրյանը, արվեստագետներ և ուրիշներ[2][3]։

Խոսք են ասել ՀՀ վարչապետը, հոբելյանական հանձնաժողովի անդամ, Օհան Դուրյանի ամենամտերիմ բարեկամ, անվանի բժիշկ Վահան Վարդապետյանը[3]։

Արձանը բացելու պատիվը տրվել է Վահան Վարդապետյանին և դիրիժորի այրուն՝ Ալիս Դուրյանին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի հուշարձանի պատրաստման և տեղադրման համար»։ shabat.am։ Վերցված է 2023-09-11 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Դանիելյան Գայանե (2022-11-04)։ «Ազատության հրապարակում բացվեց Օհան Դուրյանի հուշարձանը» (հայերեն)։ Վերցված է 2023-09-11 
  3. 3,0 3,1 3,2 «Ազատության հրապարակում բացվել է դիրիժոր Օհան Դուրյանի արձանը»։ Hetq.am (հայերեն)։ 2022-11-04։ Վերցված է 2023-09-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]