Jump to content

Օկտրեոտիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտրեոտիդ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիասինթետիլ պեպտիդ
 • 10-(4-aminobutyl)-19-[(2-amino-3-phenylpropanoyl)amino]-16-benzyl-N-(1,3-dihydroxybutan-2-yl)-7-(1-hydroxyethyl)-13-(1H-indol-3-ylmethyl)-6,9,12,15,18-pentaoxo-1,2-dithia-5,8,11,14,17-pentazacycloicosane-4-carboxamide
  • (4R,7S,10S,13R,16S,19R)-10-(4-aminobutyl)-16-benzyl-N-[(2R,3R)-1,3-dihydroxy-2-butanyl]-7-(1-hydroxyethyl)-13-(1H-indol-3-ylmethyl)-6,9,12,15,18-pentaoxo-19-(D-phenylalanylamino)-1,2-dithia-5,8,11,14,17-pentaazacycloicosane-4-carboxamide Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Այլ անվանումSandoSTATIN Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₄₉H₆₆N₁₀O₁₀S₂ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևCC(C1C(=O)NC(CSSCC(C(=O)NC(C(=O)NC(C(=O)NC(C(=O)N1)CCCCN)CC2=CNC3=CC=CC=C32)CC4=CC=CC=C4)NC(=O)C(CC5=CC=CC=C5)N)C(=O)NC(CO)C(C)O)O Խմբագրել Wikidata
Իզոմերային բանաձևC[C@@H](O)[C@@H](CO)NC(=O)[C@@H]1CSSC[C@H](NC(=O)[C@H](N)CC2=CC=CC=C2)C(=O)N[C@@H](CC3=CC=CC=C3)C(=O)N[C@H](CC4=CNC5=C4C=CC=C5)C(=O)N[C@@H](CCCCN)C(=O)N[C@@H]([C@@H](C)O)C(=O)N1 Խմբագրել Wikidata
Սահմանված օրական դոզա0,7 միլիգրամ Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էSandostatin Խմբագրել Wikidata
Բուժվել էfollicular adenoma, ակրոմեգալիա, pituitary carcinoma, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, neuroendocrine carcinoma, carcinoid syndrome, Կարցինոիդ Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱվստրալական հղիության կատեգորիա C, հղիության B կատեգորիա (ԱՄՆ) Խմբագրել Wikidata
Լյարդի ախտահարման հավանականությունԼյարդի ախտահարման հավանականության C կատեգորիա Խմբագրել Wikidata
Զանգված1018,44048 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունgastrointestinal agent, hormonal antineoplastic agent Խմբագրել Wikidata

Օկտրեոտիդ (ի թիվս այլոց՝ վաճառվում է Սանդոստատին բրենդային անվան տակ), օկտապեպտիդ, որը դեղաբանորեն նման է բնական սոմատոստատինին, սակայն ավելի թույլ է ընկճում աճի հորմոնը, գլյուկագոնը և ինսուլինը: Այն առաջին անգամ սինթեզվել է 1979 թվականին և հիմնականում կապվում է սոմատոստատինային SSTR2 և SSTR5 ընկալիչներին[1]:

Օկտրեոտիդը Միացյալ Նահանգներում օգտագործման համար հաստատվել է 1988 թվականին[2][3]։ Եվրոպական միությունում օգտագործման համար հաստատվել է 2022 թվականին[4]: 2020 թվականի հունիսի դրությամբ՝ օկտրեոտիդը սոմատոստատինի առաջին բերանացի անալոգն է (SSA), որը հաստատվել է Սննդի և դեղերի վարչության կողմից[5]: Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[6]:

Բժշկական կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդն օգտագործվում է աճի հորմոն արտադրող ուռուցքների (ակրոմեգալիա և գիգանտիզմ) բուժման նպատակով, երբ վիրահատությունը հակացուցված է, թիրեոտրոպ հորմոն արտազատող հիպոֆիզի ուռուցքների (թիրեոտրոպինոմա), կարցինոիդ համախտանիշի հետ կապված փորլուծության և կարմրության դրվագների, ինչպես նաև անոթաակտիվ աղիքային պեպտիդ արտազատող ուռուցքներ (ՎԻՊոմա) ունեցող մարդկանց մոտ փորլուծության բուժման նպատակով: Օկտրեոտիդն օգտագործվում է նաև գլյուկագոնոմայի թեթև դեպքերում, երբ վիրահատությունը հնարավոր չէ[7][8]։

Կերակրափողի արյունահոսող վարիկոզ երակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդը հաճախ տրվում է ինֆուզիայի տեսքով՝ լյարդի ցիռոզի ժամանակ կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից սուր արյունահոսության կառավարման համար՝ հիմնվելով այն փաստի վրա, որ այն նվազեցնում է դռներակային ճնշումը, թեև ներկայիս տվյալները հուշում են, որ այդ ազդեցությունը կարճատև է և չի բարելավում ապրելիությունը[9]:

Ռադիոպիտակավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդն օգտագործվում է միջուկային բժշկության մեջ՝ նշանադրվելով ինդիում-111-ով (Octreoscan)՝ սոմատոստատինային ընկալիչներ արտահայտող նեյրոէնդոկրին և այլ ուռուցքների ոչ ինվազիվ պատկերման համար[10]: Այն նշակրվել է ինչպես ածխածին-11-ով[11], այնպես էլ գալիում-68-ով (օգտագործելով էդոտրեոտիդը), ինչը հնարավորություն է տալիս պատկերում իրականացնել պոզիտրոն-էմիսիոնային շերտագրության (ՊԷՇ) միջոցով:

2020 թվականի հունիսին օկտրեոտիդը (Mycapssa) հաստատվել է բժշկական օգտագործման համար Միացյալ Նահանգներում՝ ակրոմեգալիայով հիվանդների երկարատև պահպանողական բուժման ցուցումով, որոնք արձագանքել և հանդուրժել են օկտրեոտիդով կամ լանրեոտիդով բուժումը[12][5]։ Mycapssa-ն սոմատոստատինի առաջին բերանացի անալոգն է (SSA), որը հաստատվել է FDA-ի կողմից[5]:

Հիպոգլիկեմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդն օգտագործվում է նաև նորածինների մոտ՝ ռեֆրակտեր հիպոգլիկեմիայի կամ բնածին հիպերինսուլինիզմի բուժման նպատակով[13] և մեծահասակների մոտ՝ սուլֆոնիլմիզանյութով պայմանավորված հիպոգլիկեմիայի դեպքում:

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդը բավարար չափով չի ուսումնասիրվել երեխաների, ինչպես նաև հղի և կերակրող կանանց բուժման համար: Դեղամիջոցն այս խմբերին տրվում է միայն այն դեպքում, եթե օգուտ-ռիսկ վերլուծությունը դրական է[14][15]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են գլխացավը, հիպոթիրեոզը, սրտային հաղորդականության փոփոխությունները, ստամոքսաղիքային ռեակցիաները (ներառյալ ջղաձգումները, սրտխառնոցը/փսխումը և փորլուծությունը կամ փորկապությունը), լեղաքարերը, ինսուլինի արտազատման նվազումը, հիպերգլիկեմիան[16] կամ երբեմն հիպոգլիկեմիան և ներարկման տեղի ռեակցիաները: Դանդաղասրտությունը, մաշկային ռեակցիաները, ինչպիսիք են քորը, հիպերբիլիրուբինեմիան, հիպոթիրեոզը, գլխապտույտը և հևոցը նույնպես բավականին տարածված են (ավելի քան 1%): Հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցությունները ներառում են սուր անաֆիլակտիկ ռեակցիաներ, պանկրեատիտ և հեպատիտ[14][15]։

Որոշ հետազոտություններ հայտնել են ալոպեցիայի (մազաթափության) մասին՝ այն անձանց շրջանում, որոնք բուժվել են օկտրեոտիդով[17]: 1998 թվականի հետազոտության մեջ առնետները, որոնք բուժվել են օկտրեոտիդով, ունեցել են էրեկտիլ դիսֆունկցիա[18]:

Դիտվել է QT միջակայքի երկարացում, սակայն անորոշ է՝ արդյոք դա դեղամիջոցի նկատմամբ ռեակցիա է, թե առկա հիվանդության հետևանք[14]:

Փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդը կարող է նվազեցնել ցիկլոսպորինի ներծծումն աղիներում՝ հնարավոր դարձնելով դեղաչափի ավելացման անհրաժեշտությունը[19]։ Շաքարային դիաբետով հիվանդները օկտրեոտիդով բուժվելիս կարող են ունենալ ավելի քիչ ինսուլինի կամ բերանացի հակադիաբետիկ դեղամիջոցների կարիք, քանի որ այն ավելի ուժեղ և ավելի երկար ժամանակով է ընկճում գլյուկագոնի սեկրեցիան, քան ինսուլինի սեկրեցիան[14]: Բրոմոկրիպտինն ունի բարձր կենսամատչելիություն[15], բացի հակապարկինսոնյան միջոց լինելուց, բրոմոկրիպտինն օգտագործվում է նաև ակրոմեգալիայի բուժման նպատակով։

Ֆարմակոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ օկտրեոտիդը ֆիզիոլոգիական գործունեությամբ նման է սոմատոստատինին, այն կարող է.

Այն նաև ցուցաբերել է ցավազրկող ազդեցություն՝ ամենայն հավանականությամբ գործելով որպես մասնակի ագոնիստ մյու-օպիոիդային ընկալիչի վրա[20][21]։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդն արագ և ամբողջությամբ ներծծվում է ենթամաշկային կիրառումից հետո: Պլազմայում առավելագույն կոնցենտրացիային հասնում է 30 րոպե անց: Ենթամաշկային կիրառման դեպքում կիսադուրսբերման պարբերությունը միջինում 100 րոպե է (1,7 ժամ). ներերակային ներարկումից հետո դուրս է բերվում երկու փուլով՝ համապատասխանաբար 10 և 90 րոպե կիսադուրսբերման պարբերություններով[14][15]։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդի ացետատը հաստատվել է օգտագործման համար Միացյալ Նահանգներում 1988 թվականին[3][2]:

2020 թվականի հունվարին Միացյալ Նահանգներում օկտրեոտիդի ացետատի հաստատումը տրվել է Sun Pharmaceutical ընկերությանը Bynfezia Pen ապրանքանիշի ներքո՝ հետևյալի բուժման համար[2][22][23]։

  • աճի հորմոնի և ինսուլինանման աճի գործոն 1-ի (սոմատոմեդին C) մակարդակի նվազեցում ակրոմեգալիայով մեծահասակների շրջանում, որոնք ունեցել են ոչ ադեկվատ պատասխան կամ չեն կարող բուժվել վիրահատական հատման, հիպոֆիզի ճառագայթահարման և բրոմոկրիպտինի մեզիլատի առավելագույն տանելի դեղաչափերի միջոցով
  • մետաստատիկ կարցինոիդ ուռուցքների հետ կապված ծանր փորլուծության/կարմրության դրվագներ մեծահասակների շրջանում
  • առատ ջրային փորլուծության՝ կապված անոթաակտիվ աղիքային պեպտիդ արտազատող ուռուցքների (ՎԻՊոմա) հետ մեծահասակների շրջանում

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերին Եվրոպական դեղամիջոցների գործակալության Մարդու օգտագործման դեղամիջոցների կոմիտեն (CHMP) դրական եզրակացություն է ընդունել՝ հանձնարարելով շուկայահանման թույլտվություն տրամադրել Mycapssa դեղամիջոցին, որը նախատեսված է ակրոմեգալիայով մեծահասակների բուժման համար[24]: Այս դեղամիջոցի հայտատուն Amryt Pharmaceuticals DAC-ն է[24]: Mycapssa-ն Եվրոպական միությունում բժշկական օգտագործման համար հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերին[4][25]:

2025 թվականի ապրիլին CHMP-ն ընդունել է դրական եզրակացություն՝ հանձնարարելով շուկայահանման թույլտվություն տրամադրել Oczyesa դեղամիջոցին, որը նախատեսված է ակրոմեգալիայով մեծահասակների պահպանողական բուժման համար[26]: Այս դեղամիջոցի հայտատուն Camurus AB-ն է[26]: Oczyesa-ն Sandostatin-ի հիբրիդային դեղամիջոց է, որը ԵՄ-ում արտոնագրված է 1988 թվականի նոյեմբերից: Oczyesa-ն պարունակում է նույն ակտիվ նյութը, ինչ Sandostatin-ը, սակայն որպես այլ աղ և հասանելի է ավելի բարձր խտությամբ ու այլ դեղագործական ձևով[26]: Oczyesa-ն Եվրոպական միությունում բժշկական օգտագործման արտոնագրվել է համար 2025 թվականի հունիսին[26][27]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտրեոտիդն օգտագործվել է նաևչհաստատված ցուցումներով՝ այլ պատճառներից առաջացած ծանր, ռեֆրակտեր փորլուծությունների բուժման նպատակով: Այն օգտագործվում է թունաբանության ոլորտում՝ սուլֆոնիլմիզանյութի և հնարավոր է մեգլիտինիդի գերդոզավորումից հետո տևական կրկնվող հիպոգլիկեմիայի բուժման նպատակով: Այն նաև որոշակի հաջողությամբ օգտագործվել է նեսիդիոբլաստոզով նորածինների շրջանում՝ օգնելու նվազեցնել ինսուլինի գերարտադրությունը: Մի քանի կլինիկական փորձարկումներ ցույց են տվել օկտրեոտիդի ազդեցությունը որպես բուժում՝ կլաստերային գլխացավերի դեպքում, որտեղ ապացուցվել է, որ ենթամաշկային օկտրեոտիդի կիրառումն արդյունավետ է պլացեբոյի հետ համեմատած[28]:

Օկտրեոտիդն ուսումնասիրվել է նաև քրոնիկ պանկրեատիտի պատճառով առջացած ցավեր ունեցող մարդկանց շրջանում[29]:

Այն օգտագործվել է չարորակ աղիքային անանցանելիության բուժման համար[30]:

Օկտրեոտիդը կարող է օգտագործվել միդոդրինի հետ համատեղ՝ հեպատոռենալ համախտանիշի ժամանակ ծայրամասային անոթալայնացումը մասնակիորեն վերացնելու նպատակով: Բարձրացնելով համակարգային անոթային դիմադրությունը՝ այս դեղամիջոցները նվազեցնում են շունտավորումը և բարելավում երիկամային պերֆուզիան՝ երկարաձգելով գոյատևումը մինչև լյարդի փոխպատվաստմամբ վերջնական բուժումը[31]: Նմանապես, օկտրեոտիդը կարող է օգտագործվել ռեֆրակտեր քրոնիկ թերճնշման բուժման նպատակով[32]:

Չնայած հաջող բուժումն ապացուցվել է դեպքերի վերաբերյալ զեկույցներում[33][34], ավելի մեծ հետազոտությունները չեն կարողացել ապացուցել քիլոթորաքսի բուժման արդյունավետությունը[35]:

Փոքր հետազոտությունը ցույց է տվել, որ օկտրեոտիդը կարող է արդյունավետ լինել իդիոպաթիկ ներգանգային հիպերտենզիայի[36] բուժման մեջ[37]։

Օկտրեոտիդը փորձարարական եղանակով օգտագործվել է ճարպակալման բուժման նպատակով, հատկապես այն դեպքերում, որոնք առաջացել են հիպոթալամուսի քաղցի և հագեցածության կենտրոնների վնասվածքներից։ Դա ուղեղի մի տիրույթ է, որը կենտրոնական նշանակություն ունի սննդի ընդունման և էներգիայի ծախսի կարգավորման համար[38]: Շղթան սկսվում է հիպոթալամուսի աղեղնաձև կորիզից, որն ունի ելքեր դեպի կողմնային հիպոթալամուս և փորոք-միջային հիպոթալամուս՝ ուղեղի համապատասխանաբար սնման և հագեցածության կենտրոններ[39][40]։ Փորոք-միջային հիպոթալամուսը երբեմն վնասվում է սուր լիմֆոբլաստային լեյկոզի շարունակական բուժման կամ հետին գանգափոսի ուռուցքների բուժմանն ուղղված վիրահատության կամ ճառագայթահարման հետևանքով[38]: Երբ փորոք-միջային հիպոթալամուսն անջատված է և այլևս չի արձագանքում էներգետիկ հավասարակշռության ծայրամասային ազդանշաններին, «էֆերենտ սիմպաթիկ ակտիվությունն ընկնում է, ինչը հանգեցնում է թուլության և էներգիայի ծախսի նվազման, իսկ թափառող նյարդի ակտիվությունն աճում է՝ հանգեցնելով ինսուլինի սեկրեցիայի և ճարպագոյացման ավելացման»[41]: «Փորոք-միջային հիպոֆիզի դիսֆունկցիան նպաստում է կալորիաների չափից ավելի ընդունմանը և կալորիականության ծախսի նվազմանը՝ հանգեցնելով շարունակական և անդադար քաշի ավելացման: Կալորիաների սահմանափակման կամ ադրեներգիկ կամ սերոտոնիներգիկ միջոցներով դեղորայքային բուժման փորձերը նախկինում այս համախտանիշի բուժման մեջ գրանցել են քիչ կամ միայն կարճատև հաջողություն»[38]: Այս համատեքստում օկտրեոտիդը ճնշում է ինսուլինի չափից ավելի արտազատումը և կարող է ուժեղացնել դրա ազդեցությունը՝ դրանով իսկ ընկճելով ճարպային ավելցուկային կուտակումը: 18 մանկահասակ սուբյեկտների մասնակցությամբ փոքր կլինիկական փորձարկման ժամանակ, որոնք ունեցել են քաշի անդիմադրելի աճ սուր լիմֆոբլաստային լեյկոզի կամ ուղեղի ուռուցքների թերապիայից հետո և հիպոթալամիկ դիսֆունկցիայի այլ վկայություններ, օկտրեոտիդը նվազեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) և ինսուլինային պատասխանը գլյուկոզայի հանդուրժողականության թեստի ժամանակ, միաժամանակ ավելացնելով ծնողների կողմից զեկուցված ֆիզիկական ակտիվությունը և կյանքի որակը (QoL)՝ պլացեբոյի համեմատ[38]: Հայտնի հիպոթալամիկ վնասվածքներ չունեցող գեր մեծահասակների մեկ այլ պլացեբո-վերահսկվող փորձարկման ժամանակ, այն սուբյեկտները, ովքեր ստացել են երկարատև ազդեցության օկտրեոտիդ, կորցրել են քաշ և նվազեցրել իրենց ՄԶԻ-ն՝ համեմատած պլացեբո ստացող սուբյեկտների հետ. հետագա (post hoc) վերլուծությունը ենթադրել է ավելի մեծ ազդեցություն այն մասնակիցների մոտ, ովքեր ստացել են դեղամիջոցի ավելի բարձր դեղաչափ, և «կովկասյան սուբյեկտների շրջանում, որոնց ինսուլինի սեկրեցիան ավելի մեծ է եղել, քան խմբի միջին ցուցանիշը»: «Չեն եղել վիճակագրորեն նշանակալի փոփոխություններ կյանքի որակի ցուցանիշների, մարմնի ճարպի, լեպտինի համակենտրոնացման, Բեկի դեպրեսիայի սանդղակի կամ մակրոսննդանյութերի ընդունման մեջ», թեև օկտրեոտիդ ընդունող սուբյեկտներն ունեցել են արյան գլյուկոզայի ավելի բարձր մակարդակ գլյուկոզայի հանդուրժողականության թեստից հետո, քան պլացեբո ստացողները[42]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stiell IG, Sivilotti ML, Taljaard M, Birnie D, Vadeboncoeur A, Hohl CM, McRae AD, Rowe BH, Brison RJ, Thiruganasambandamoorthy V, Macle L, Borgundvaag B, Morris J, Mercier E, Clement CM, Brinkhurst J, Sheehan C, Brown E, Nemnom MJ, Wells GA, Perry JJ (2020 թ․ փետրվար). «Electrical versus pharmacological cardioversion for emergency department patients with acute atrial fibrillation (RAFF2): a partial factorial randomised trial». Lancet. 395 (10221): 339–349. doi:10.1016/S0140-6736(19)32994-0. PMID 32007169. S2CID 210978499.
  2. 2,0 2,1 2,2 «Bynfezia Pen- octreotide acetate injection». DailyMed. 2020 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 «Sandostatin Lar Depot- octreotide acetate kit». DailyMed. 2019 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 «Mycapssa EPAR». European Medicines Agency. 2022 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Text was copied from this source which is copyright European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.
  5. 5,0 5,1 5,2 «Chiasma Announces FDA Approval of Mycapssa (Octreotide) Capsules, the First and Only Oral Somatostatin Analog». Chiasma (Press release). 2020 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  6. World Health Organization (2023). The selection and use of essential medicines 2023: web annex A: World Health Organization model list of essential medicines: 23rd list (2023). Geneva: World Health Organization. hdl:10665/371090. WHO/MHP/HPS/EML/2023.02.
  7. Octreotide Monograph
  8. Moattari AR, Cho K, Vinik AI (1990). «Somatostatin analogue in treatment of coexisting glucagonoma and pancreatic pseudocyst: dissociation of responses». Surgery. 108 (3): 581–7. PMID 2168587.
  9. Gøtzsche PC, Hróbjartsson A (2008 թ․ հուլիս). «Somatostatin analogues for acute bleeding oesophageal varices». The Cochrane Database of Systematic Reviews. 2008 (3) CD000193. doi:10.1002/14651858.CD000193.pub3. PMC 7043291. PMID 18677774.
  10. «Medscape: Octreoscan review». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. De la Hoz D, Doctor BP, Ralston JS, Rush RS, Wolfe AD (1986 թ․ հուլիս). «A simplified procedure for the purification of large quantities of fetal bovine serum acetylcholinesterase». Life Sciences. 39 (3): 195–199. doi:10.1016/0024-3205(86)90530-8. PMID 3736320.
  12. Ralston JS, Main AR, Kilpatrick BF, Chasson AL (1983 թ․ ապրիլ). «Use of procainamide gels in the purification of human and horse serum cholinesterases». The Biochemical Journal. 211 (1): 243–250. doi:10.1042/bj2110243. PMC 1154348. PMID 6870822.
  13. Saxena A, Luo C, Doctor BP (2008 թ․ հոկտեմբեր). «Developing procedures for the large-scale purification of human serum butyrylcholinesterase». Protein Expression and Purification. 61 (2): 191–196. doi:10.1016/j.pep.2008.05.021. PMID 18602477.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Haberfeld H, ed. (2009). Austria-Codex (գերմաներեն) (2009/2010 ed.). Vienna: Österreichischer Apothekerverlag. ISBN 978-3-85200-196-8.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Dinnendahl V, Fricke U, eds. (2010). Arzneistoff-Profile (գերմաներեն). Vol. 8 (23 ed.). Eschborn, Germany: Govi Pharmazeutischer Verlag. ISBN 978-3-7741-9846-3.
  16. Hovind P, Simonsen L, Bülow J (2010 թ․ մարտ). «Decreased leg glucose uptake during exercise contributes to the hyperglycaemic effect of octreotide». Clinical Physiology and Functional Imaging. 30 (2): 141–5. doi:10.1111/j.1475-097X.2009.00917.x. PMID 20132129. S2CID 5303108.
  17. van der Lely AJ, de Herder WW, Lamberts SW (1997 թ․ նոյեմբեր). «A risk-benefit assessment of octreotide in the treatment of acromegaly». Drug Safety. 17 (5): 317–24. doi:10.2165/00002018-199717050-00004. PMID 9391775. S2CID 25405834.
  18. Kapicioglu S, Mollamehmetoglu M, Kutlu N, Can G, Ozgur GK (1998 թ․ հունվար). «Inhibition of penile erection in rats by a long-acting somatostatin analogue, octreotide (SMS 201-995)». British Journal of Urology. 81 (1): 142–5. doi:10.1046/j.1464-410x.1998.00520.x. PMID 9467491.
  19. Klopp T, ed. (2010). Arzneimittel-Interaktionen (գերմաներեն) (2010/2011 ed.). Arbeitsgemeinschaft für Pharmazeutische Information. ISBN 978-3-85200-207-1.
  20. Uetrecht J, Zahid N, Rubin R (1988 թ․ հունվար). «Metabolism of procainamide to a hydroxylamine by human neutrophils and mononuclear leukocytes». Chemical Research in Toxicology. 1 (1): 74–78. doi:10.1021/tx00001a013. PMID 2979715.
  21. Roberts SM, Adams LE, Donovan-Brand R, Budinsky R, Skoulis NP, Zimmer H, Hess EV (1989). «Procainamide hydroxylamine lymphocyte toxicity--I. Evidence for participation by hemoglobin». International Journal of Immunopharmacology. 11 (4): 419–427. doi:10.1016/0192-0561(89)90089-1. PMID 2476407.
  22. «Bynfezia Pen letter» (PDF). U.S. Food and Drug Administration (FDA). 2020 թ․ հունվարի 28. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  23. Gay RJ, Brown DF (1974 թ․ նոյեմբեր). «Pacemaker failure due to procainamide toxicity». The American Journal of Cardiology. 34 (6): 728–732. doi:10.1016/0002-9149(74)90164-7. PMID 4422040.
  24. 24,0 24,1 «Mycapssa: Pending EC decision». European Medicines Agency. 2022 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Text was copied from this source which is copyright European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.
  25. Roden DM, Reele SB, Higgins SB, Wilkinson GR, Smith RF, Oates JA, Woosley RL (1980 թ․ սեպտեմբեր). «Antiarrhythmic efficacy, pharmacokinetics and safety of N-acetylprocainamide in human subjects: comparison with procainamide». The American Journal of Cardiology. 46 (3): 463–468. doi:10.1016/0002-9149(80)90016-8. PMID 6158263.
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Oczyesa EPAR». European Medicines Agency (EMA). 2025 թ․ ապրիլի 25. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին. Text was copied from this source which is copyright European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.
  27. «Oczyesa Product information». Union Register of medicinal products. 2025 թ․ հուլիսի 1. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
  28. Adams HR (1995). Drugs Acting on the Cardiovascular System. Veterinary Pharmacology and Therapeutics (7th ed.). էջեր 451–500.
  29. Uhl W, Anghelacopoulos SE, Friess H, Büchler MW (1999). «The role of octreotide and somatostatin in acute and chronic pancreatitis». Digestion. 60 (2): 23–31. doi:10.1159/000051477. PMID 10207228. S2CID 24011709.
  30. Shima Y, Ohtsu A, Shirao K, Sasaki Y (2008 թ․ մայիս). «Clinical efficacy and safety of octreotide (SMS201-995) in terminally ill Japanese cancer patients with malignant bowel obstruction». Japanese Journal of Clinical Oncology. 38 (5): 354–9. doi:10.1093/jjco/hyn035. PMID 18490369.
  31. Skagen C, Einstein M, Lucey MR, Said A (2009 թ․ օգոստոս). «Combination treatment with octreotide, midodrine, and albumin improves survival in patients with type 1 and type 2 hepatorenal syndrome». Journal of Clinical Gastroenterology. 43 (7): 680–5. doi:10.1097/MCG.0b013e318188947c. PMID 19238094. S2CID 19747120.
  32. Tidy C (2013 թ․ փետրվար). Cox J (ed.). «Hypotension». Patient.info. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  33. Kilic D, Sahin E, Gulcan O, Bolat B, Turkoz R, Hatipoglu A (2005). «Octreotide for treating chylothorax after cardiac surgery». Texas Heart Institute Journal. 32 (3): 437–9. PMC 1336729. PMID 16392238.
  34. Siu SL, Lam DS (2006). «Spontaneous neonatal chylothorax treated with octreotide». Journal of Paediatrics and Child Health. 42 (1–2): 65–7. doi:10.1111/j.1440-1754.2006.00788.x. PMID 16487393. S2CID 24561126.
  35. Chan EH, Russell JL, Williams WG, Van Arsdell GS, Coles JG, McCrindle BW (2005 թ․ նոյեմբեր). «Postoperative chylothorax after cardiothoracic surgery in children». The Annals of Thoracic Surgery. 80 (5): 1864–70. doi:10.1016/j.athoracsur.2005.04.048. PMID 16242470.
  36. Plumb DC (1999). Veterinary Drug Handbook. White Bear Lake, USA: PharmaVet Publishing.
  37. Panagopoulos GN, Deftereos SN, Tagaris GA, Gryllia M, Kounadi T, Karamani O, և այլք: (2007 թ․ հուլիս). «Octreotide: a therapeutic option for idiopathic intracranial hypertension». Neurology, Neurophysiology, and Neuroscience: 1. PMID 17700925.
  38. 38,0 38,1 38,2 38,3 Lustig RH, Hinds PS, Ringwald-Smith K, Christensen RK, Kaste SC, Schreiber RE, և այլք: (2003 թ․ հունիս). «Octreotide therapy of pediatric hypothalamic obesity: a double-blind, placebo-controlled trial». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 88 (6): 2586–92. doi:10.1210/jc.2002-030003. PMID 12788859.
  39. Flier JS (2004 թ․ հունվար). «Obesity wars: molecular progress confronts an expanding epidemic». Cell. 116 (2): 337–50. doi:10.1016/S0092-8674(03)01081-X. PMID 14744442.
  40. EBI Web Team. «CHEBI:8428 - procainamide». www.ebi.ac.uk. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  41. Lustig RH (2011). «Hypothalamic obesity after craniopharyngioma: mechanisms, diagnosis, and treatment». Frontiers in Endocrinology. 2: 60. doi:10.3389/fendo.2011.00060. PMC 3356006. PMID 22654817.
  42. Lustig RH, Greenway F, Velasquez-Mieyer P, Heimburger D, Schumacher D, Smith D, և այլք: (2006 թ․ փետրվար). «A multicenter, randomized, double-blind, placebo-controlled, dose-finding trial of a long-acting formulation of octreotide in promoting weight loss in obese adults with insulin hypersecretion». International Journal of Obesity. 30 (2): 331–41. doi:10.1038/sj.ijo.0803074. PMC 1540404. PMID 16158082.