Օկտավիա Բատլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտավիա Բատլեր
անգլ.՝ Octavia Estelle Butler
Ծննդյան անունանգլ.՝ Octavia Estelle Butler
Ծնվել էհունիսի 22, 1947(1947-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրՓասադենա, Կալիֆոռնիա[4]
Վախճանվել էփետրվարի 24, 2006(2006-02-24)[2][3][5][…] (58 տարեկան)
Վախճանի վայրLake Forest Park, Վաշինգտոն
ԳերեզմանMountain View Cemetery and Mausoleum
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, վիպասան և գրող
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊասադենայի քաղաքի քոլեջ[4], Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարան[6] և John Muir High School?[7]
Ժանրերֆենթեզի, գիտական ֆանտաստիկա, ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա և ֆանտաստիկա
Գրական ուղղություններաֆրոֆուտուրիզմ
Ուշագրավ աշխատանքներKindred?, Lilith's Brood?, Parable of the Sower? և Patternist series?
Պարգևներ
Изображение автографа
Կայքoctaviabutler.com
 Octavia E. Butler Վիքիպահեստում

Օկտավիա Էսթել Բատլեր (անգլ.՝ Octavia Estelle Butler, հունիսի 22, 1947(1947-06-22)[1][2][3][…], Փասադենա, Կալիֆոռնիա[4] - փետրվարի 24, 2006(2006-02-24)[2][3][5][…], Lake Forest Park, Վաշինգտոն), ամերիկյան գիտաֆանտաստիկ ոճի սևամորթ գրողներից մեկը։

Բատլերը յուրահատուկ ֆանտաստ-հեղինակ է և ժամանակակից աֆրոամերիկական սուբկուլտուրայի նշանակալի դեմքը։ Նա միակ սևամորթ գրողն է, ով ստղեղծագործում է գիտատական ֆանտաստիկա ժանրում, տասնյակ վեպերի հեղինակ է, վճռական քննադատ է և ընդհանրապես՝ հետաքրիքիր և փոխզիջումների չգնացող կին։ «Բատլեր» ասելով քննադատները արդեն ստեղծել են մի ամբողջ գիտաֆանտաստիկ ուղղություն՝ «սև կիբերպանկ», որի միակ ներկայացուցիչը (դեռևս) հանդիսանում է ինքը։

1995 թվականին նա դարձել է գիտաֆանտաստիկ ոճի առաջին գրոը, ով MacArthur Fellows Program-ի (անգլ.՝ MacArthur Foundation "Genius" Grant) կողմից դրամաշնորհ է ստացել[13], Ջոն Դ․ և Քեթրին Տ․ ՄակԱրթուր ֆոնդից (John D. and Catherine T. MacArthur Foundation)՝ 295 000 դոլարի չափով։

Նրա պատվին է կոչվել Քարոնի վրա գտնվող լեռը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտավիա Բատլերը ծնվել է 1947 թվականի հուլիսի 22-ին, Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Հայրը շուտ է մահացել և նրան դաստիարակել է միայն մայրը։ Հիվանդագին ամաչկոտության և դիսլեքսիայի պատճառով Օկտավիան միջին դպրոցում վատ է սովորել։ Ավելի ուշ ուսումը շարունակել է Պադենյան քոլեջում (1965—1968 թվականներին)։ Այս շրջանում, Օկտավիա Բատլերը ստիպված էր ցերեկը աշխատել, իսկ երեկոյան ժամերին նա ուսումնասիրում էր գրականություն։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, հաճախել դասընթացների, բայց քանի որ սեմինարների ընթացքում «տարվել էր» այլ բաներով, նա այն չի կարողանում ավարտել։ 1969-1970 թվականներին գործունեություն է ծավալել «Արևմուտքի ամերիկայն սցենարիստների համար նախատեսված Գիլդիայի բաց դռների օր» ծրագրի շրջանակներում։ (Open Door Program of the Screen Writers' Guild of America, West)։ 1970 թվականի ամռանը, Հարլան Էլիսոնի հովանավորությամբ Կլարիոն քաղաքում (Փենսիլվանիա նահանգում) սկսել է հաճախել հայտնի վեցօրյա «Կլարիոնյան սեմինար» (Clarion Science Fiction and Fantasy Writers Workshop)։ Սրանից հետո Բատերը ամբողջովին սկսեց զբաղվել գրականությամբ։ Երկար ժամանակ ապրել է Լոս Անջելեսում։ Տանյոթ տարեկանում հրավիրվել է ԽՍՀՄ, այդ ժամանակ նա ամերիկայան հեղինակների դեագացիայի կազմում էր։ 1999 թվականի նոյեմբերին Օկտավիա Բատլերը տեղափոխվում է Սիեթլ, որտեղ Մակարթուրյան կազմակերպության կողմից տրված գումարով իր համար տուն է գնում։ Ճգնավորական կյանք վարելով նա հանդիասացել է «Կլարիոնյան սեմինարի» մշտական հյուրը, եղել է «Delta Sigma Theta Sorority» կանանց կազմակերպության անդամ, ինչպես նաև Սիեթլում եղել է Գիտական ֆանտաստիկայի թանգարանի և Փառքի սրահի (Science Fiction Museum and Hall of Fame) կառավարման գծով խորհրդատու։

Օկտավիան կյանքի վերջին տարիներին տառապել է արյան բարձր ճնշմամբ և ունեցել է սրտի նոպաներ։ Կյանքի վերջին տաս տարում նա շատ գումար է ծախսել հիվանդության բուժման վրա, բայց նա դառնում էր ավելի անտարբեր ու քնկոտ[14]։

Օկտավիա Բատլերը մահացել է 2006 թվականի փետրվարի 24-ին «Northwest Hospital» հիվանդանոցում</ref>[15].

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտը եղել է «Հատման կետ» -ը (անգլ.՝ Crossover, 1971), որը տպվել է Կլարիոնյան առաջին անթալոգիայում։ Երկրորդ պատմվածքը՝ «Երեխաներ փնտրողը» (հեռազգացության պատերազմ միմյանց դեմ, այն բանի համար, որ չեն կարողանում թաքցնել իրենց մտքերն ու գաղտնիքները միմյանցից), իր «The Last Dangerous Visions» անթալոգիայի համար գնել էր Էլիսոն Հարլանը, սակայն այն այդպես էլ լույս չի տեսել։

1976 թվականին տպագրվում է Օկտավա Բատլերի առաջին վեպը՝ «Մատրիցայի տիրուհին»։ Այդ վեպը, որի վրա նա աշխատել է գրեթե երկու տարի, սկիզբ դրեց էքստրասենսների մասին գրվող գրքերին, այն անմահ «ոչ նյութական» Դորոյի մասին է, ով մի քանի հազարամյակների ընթացքում փոխում է իր մարմինը, միավորում է այլ երկրների և սոցիալական խավերի մարդկանց՝ արդյունքում ստեղծելով ցնորքների աշխարհ։

1972 թվականին գրված վեպը՝ «Ազգականներ» վերնագրով, համարվում է ամենաշատ ճանաչում գտածը։ Վեպի հերոսուհին Բատլերի ժամանակակիցն է, նույնպես սևամորթ, ճանապարհորդություն է կատարում ժամանակի միջով՝ սպիտակամորթ մարդու փրկության համար։ Բախտի բերմամբ, նա 1976 թվականից ընկնում է անցյալ դարի հարավային նահանգներ, որտեղ նա իր իսկ սեպական փորձով հասկանում է թե ինչ է նշանակում լինել ստրկուհի։ Հետաքրքրական է, որ այդ գիրքը մի քանի անգամ մերժվել է տարբեր հրատարակությունների կողմից, սակայն որոշ ժամանակ անց՝ տպագրվելուց հետո, տեղ է գտել ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններից շատերի ծրագրերում[16]։

1988 թվականին Օկտավիա Բատլերի մոտ նկանտվում է այսպես «գրականական լռություն»։ Սրանից հետո տպագրվել է «Fledgling» (2005) վեպը՝ երիտասարդ սևամորթ աղջիկ Շորի Մեթյուզի մասին, ով տառապում է հիշողության կորստի նոպաներով։ Վերջում հերոսուհին իմանում է, որ նա հանդիսանում է հիսուներեքամյա վամպիր, գենետիկորեն փոփոխված կառուցվածքով, որը նրան թույլ է տալիս գտնվել ցերեկային լույսի տակ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածք «Հատման կետ» (անգլ.՝ Crossover, 1971 թվական
  • Պատմվածք «Երեխաներ փնտրողը» (անգլ.՝ Childfinder), 1971 год (так и не был издан).
  • Պատմվածք «Մենք բոլորս մի ընտանիք ենք․․․» (անգլ.՝ Near of Kin), 1979 թվական
  • Վեպ «Հարազատները» (անգլ.՝ Kindred), 1979 թվական
  • Պատմվածք «Speech Sounds», 1983 թվական
  • Պատմվածք «Հարազատ երեխա» (անգլ.՝ Bloodchild), 1984 թվական[17].
  • Պատմվածք «From Imago» (выходил так же под названием Excerpt), 1987 թվական
  • Պատմվածք «The Evening and the Morning and the Night», 1987 թվական
  • Պատմվածք «Ներում» (անգլ.՝ Amnesty), 2003 թվական
  • Պատմվածք «The Book of Martha», 2003 թվական
  • Վեպ «Չհասունացած պատանի» (անգլ.՝ Fledgling), 2005 թվական

-

Ամբողջական շարքեր և ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբողջական շարք «Lilith’s Brood», հայտնի նաև որպես «Քսենոգենեզ» (անգլ.՝ Xenogenesis trilogy)
    • «Լուսաբաց» (անգլ.՝ Dawn), 1987 թվական
    • «Չափահասության ծեսերը» (անգլ.՝ Adulthood Rites), 1988 թվական.
    • «Imago», 1989 թվական.
  • Ամբողջական շարք «Առակներ» (անգլ.՝ Parable of the Sower Series)[18]
    • «Սերմնացանի առակը» (անգլ.՝ Parable of the Sower), 1993 թվական
    • «Առակ տաղանդների մասին» (անգլ.՝ Parable of the Talents), 1998 թվական
  • Ամբողջական շարք «Patternist series»
    • «Վայրի ցեղ » (անգլ.՝ Wild Seed), 1980 թվական
    • «Mind of My Mind», 1977 год.
    • «Կլեև տապան» (անգլ.՝ Clay's Ark), 1984 թվական
    • «Survivor», 1978 год.
    • «Մատրիցայի տիրուհին» (անգլ.՝ Patternmaster), 1976 թվական
  • Сборник «Հարազատ երեխան և այլ պատմություններ» (անգլ.՝ Bloodchild and Other Stories, հրատարակության կողմից վերամշակվել է 1995 թվականին), 2005 թվական։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թվական —Նեբուլա մրցանակ, կարճ վիպակ կատեգորիայով (Novellette), Հարազատ երեխայի համար (Bloodchild), 1984
  • 1984 թվական — 'Հյուգո մրցանակ, Speech Sounds-ի համար արժանացել է պատմվածք (Short Story)անվանակարգին, (1983).
  • 1985 թվական — Science Fiction Chronicle Award, Հարազատ երեխայի (Bloodchild) համար անվանակարգվել է որպես Կարճ վիպակ (Novellette), , 1984[19].
  • 1985 год — «Լոկուս» մրցանակ, Հարազատ երեխայի (Bloodchild) համար անվանակարգվել է որպես Կարճ վիպակ (Novellette), 1984
  • 1985 год — «Հյուգո» մրցանակ, Հարազատ երեխայի (Bloodchild) համար անվանակարգվել է որպես Կարճ վիպակ (Novellette), 1984
  • 1995 год — Գրանտ «Genius», ՄակԱրթուր ֆոնդից
  • 1999 год — «Նեբուլա» մրցանակ, Parable of the Talents -ի համար անվանակարգվել է որպես Վեպ (Novel) (1998)։
  • 2000 год — հեղինակային մրցանակ, որը տրվել է PEN American Center-ի կողմից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույց (անգլերոնով)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 164.
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 162.
  7. փառքի սրահ
  8. Octavia ButlerJohn D. and Catherine T. MacArthur Foundation.
  9. Medallion RecipientsCCNY.
  10. Víctor Nubla i Elisenda Solsona, premis Ictineu (կատ.) // El Punt AvuiHermes Comunicacions, 2020.
  11. https://locusmag.com/2021/09/2021-ignyte-awards-winners/Locus, 2021.
  12. https://www.womenofthehall.org/2022-inductees/
  13. Crossley, Robert (2003). «Critical Essay». Kindred: 25th Anniversary Edition. Бостон: Beacon Press. էջ 273.
  14. Её последняя книга — роман «Fledgling» (2005) — вышла через семь лет «литературного затишья»
  15. Fox, Margalit (1 марта 2006 года). «Octavia E. Butler, Science Fiction Writer, Dies at 58». Books (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  16. В 2004 году вышло юбилейное 25-е издание романа
  17. Молодчий Р. (24 мая 2007 года). «Рецензия. Октавия Батлер, Кровное дитя». Рецензии (ռուսերեն). OutZone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  18. Цикл задумывался как антиутопическая трилогия, однако третья часть — «Притча об обманщике» (անգլ.՝ Parable of the Trickster) так и не была написана.
  19. «Science Fiction Chronicle Reader Awards Winners By Year». The Locus Index to SF Awards (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.