Օկտավիան Գոգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օկտավիան Գոգա
OctavianGoga.jpg
 
Կուսակցություն՝ Romanian National Party?
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ և գրող
Դավանանք Ռումինական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 1, 1881(1881-04-01)[1]
Ծննդավայր Ռեշինարի, Sibiu County, Ռումինիա
Վախճանի օր մայիսի 7, 1938(1938-05-07)[2] (57 տարեկանում)
Վախճանի վայր Ciucea, Cluj County, Ռումինիա[2]
Գերեզման Ciucea
Թաղված Ciucea
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
 
Ինքնագիր Goga signature.jpg

Օկտավիան Գոգա (ռում.՝ Octavian Goga, ապրիլի 1, 1881(1881-04-01)[1], Ռեշինարի, Sibiu County, Ռումինիա - մայիսի 7, 1938(1938-05-07)[2], Ciucea, Cluj County, Ռումինիա[2]), ռումինացի պոետ, դրամատուրգ, ակադեմիկոս, աջ ծայրահեղական քաղաքական գործիչ: 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը եղել է Ռումինիայի վարչապետ: Ռումինական ակադեմիայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտավիան Գոգան ծնվել է Տրանսիլվանիայի Սիբիու քաղաքի Ռեշինարի գյուղում: Ավարտել է Բուդապեշտի համալսարանը: Եղել է ռումինական ազգայնական շարժման ակտիվ ներկայացուցիչ Տրանսիլվանիայում: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, ձերբակալվել է հունգարական իշխանությունների կողմից: Մի քանի անգամ, մինչև Ռումինիայի և Տրանսիլվանիայի միավորումը, թաքնվել է Ռումինիայում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի գրական և քաղաքական կյանքում: 1920 և 1926 թվականներին զբաղեցրել է Արվեստների և ներքին գործերի նախարարի պաշտոնները՝ գեներալ Ալեքսանդր Ավրեսկու կառավարությունում: 1935 թվականին գլխավորել է պրոֆաշիստական Ազգային-քրիստոնեական կուսակցությունը: 1930-ական թվականներին մասնակցել է ռումինական մի քանի բանկերի և մոնոպոլիաների կառավարմանը, որոնց միջոցով էլ կապ է հաստատել արտասահմանյան կապիտալի հետ: 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը: Գոգայի կառավարությունը, որի կազմի մեջ մտել է նաև Ալեքսանդր Կուզան, վարել է ազգայնական պրոֆաշիստական քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության մեջ ուղղված լինելով դեպի հիտլերյան Գերմանիա: Ընդունել է մի քանի հակասեմական օրենքներ, որոնցով հրեաները զրկվում էին ռումինական քաղաքացիությունից:

Իշխանությունից հեռացվելուց հետո՝ Օկտավիան Գոգան հաստատվել է Տրանսիլվանիայի իր կալվածքներում, որտեղ էլ 1938 թվականի մայիսի 7-ին մահացել է գլխուղեղի արյան զեղումից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ovidiu Papadima, Octavian Goga, ed. a II-a, Bucureşti, Fundaţia Regală pentru Literatură şi Artă, 1944
  • Ion Dodu Bălan, Octavian Goga (monografie), Bucureşti, Editura Minerva, 1971
  • Mircea Popa, Octavian Goga între colectivitate şi solitudine, Cluj, Editura Dacia, 1981
  • Ilie Guţan, Octavian Goga — răsfrângeri în evantai, Sibiu, Editura Imago, 2002
  • Gheorghe I. Bodea, Octavian Goga — o viaţă, un destin, Cluj, Editura Limes, 2004
  • Contribuţii la o bibliografie Octavian Goga (1965—2004), Cluj, Casa Cărţii de Ştiinţă, 2006.