Օկոտ պ’Բիտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկոտ պ’Բիտեկ
Ծնվել էհունիսի 7, 1931(1931-06-07) կամ 1931[1][2][3][…]
ԾննդավայրԳուլու, Հյուսիսային շրջան, Ուգանդա
Վախճանվել էհուլիսի 20, 1982(1982-07-20)[4][5] կամ հուլիսի 19, 1982(1982-07-19)[1]
Վախճանի վայրԿամպալա, Ուգանդա
Մասնագիտությունբանաստեղծ, համալսարանի դասախոս և գրող
ՔաղաքացիությունFlag of Uganda.svg Ուգանդա
ԿրթությունՕքսֆորդի համալսարան, Աբերիստուիտի համալսարան և Բրիստոլի համալսարան
ԱշխատավայրՕսթինի տեխասյան համալսարան

Օկոտ պ’Բիտեկ (անգլ.՝ Okot p’Bitek, հունիսի 7, 1931(1931-06-07) կամ 1931[1][2][3][…], Գուլու, Հյուսիսային շրջան, Ուգանդա - հուլիսի 20, 1982(1982-07-20)[4][5] կամ հուլիսի 19, 1982(1982-07-19)[1], Կամպալա, Ուգանդա), ուգանդացի բանաստեղծ[6], բանահավաք, պատմաբան, փիլիսոփա։ Միջազգային լայն ճանաչում է ստացել իր «Լավինոյի երգ» բանաստեղծությամբ, որը պատմում է աֆրիկացի գեղջկուհու տառապանքների մասին , որի ամուսինը ներքաշվել է քաղաքային կյանքի մեջ և ցանկանում է, որ երկրում ամեն ինչ դառնա արևմտամետ։ «Լավինոյի երգը» սկզբնապես գրվել է աչոլիի լեզվով, որից հետո պ'Բիտեկը ինքնուրույն թարգմանել է այն անգլերեն և հրատարակել 1966 թվականին, պոեմը ներառվել է 20-րդ դարի հարյուր լավագույն աֆրիկյան գրքերի թվում։ Իր առաջին վեպը գրել է դեռևս 1953 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականին Գուլու քաղաքու[7]մ դպրոցական ուսուցչի և երգչուհու ընտանիքում[8], աչոլիի ժողովրդի ներկայացուցիչ է։ Մանկուց աչքի է ընկել երգչի, թմբկահարի, պարողի և ֆուտբոլիստի տաղանդներով, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև Բուդոյի թագավորական քոլեջը (քոլեջում սովորելու տարիներին գրել է ավանդական երգեր[9]), որից հետո մեկնել է սովորելու Մեծ Բրիտանիայում։ 1958 թվականին ընդգրկվել է Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում (որն այդ ժամանակ դեռ բրիտանական գաղութ էր), սակայն հրաժարվել է ֆուտբոլային կարիերայից հօգուտ համալսարանական կրթության․ սովորել է մանկավարժություն Բրիստոլի համալսարանում, իրավունք Աբերիստուիտի համալսարանում[10] (Ուելս) և սոցիալական մարդաբանություն Օքսֆորդում, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն աչոլիի և լոնգա ժողովուրդների ավանդական մշակույթի մասին։

Վերադառնալով արդեն անկախ Ուգանդա՝ պ'Բիտեկը զբաղվել է գրական աշխատանքով, մշակութային փառատոների կազմակերպմամբ, որոշ ժամանակ դասավանդել է Մաքերերի համալսարանում և եղել Ուգանդայի Ազգային թատրոնի տնօրենը։ Սակայն նրա կողմից երկրի ցեղային կյանքի քննադատությունը հանգեցրել է հակամարտության կառավարության հետ, որի հետևանքով նա ստիպված է եղել գնալ աքսորի և մնալ այնտեղ Իդի Ամինի կառավարման ողջ ընթացքում։ 1969 թվականին նա մասնակցել է Այովայի պետական համալսարանում միջազգային գրական ծրագրին, 1971 թվականին եղել է Նայրոբիի համալսարանական քոլեջի աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտում ավագ գիտաշխատող և դասախոս, ինչպես նաև դասախոսություններ է կարդացել Օսթինի Տեխասի համալսարանում և Նիգերիայի Իֆեի համալսարանում։ Հայրենիք է վերադարձել 1982 թվականին, որից հետո որոշ ժամանակ գրականություն է դասավանդել Մակերերի համալսարանում, սակայն նույն թվականին մահացել է ինսուլտից։

Գրական ստեղծագործություններից բացի հեղինակել է նաև ավանդական աֆրիկյան կրոնների վերաբերյալ մի շարք աշխատանքների և հակասել դրանց ուսումնասիրության Եվրոպայում ընդունված հայացքին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Poetry of Okot p’Bitek (1976) George A. Heron.
  • Thought and technique in the poetry of Okot p’Bitek (1984) Monica Nalyaka Wanambisi.
  • Cultural Studies in Africa : Celebrating Okot p’Bitek and Beyond (1997 Symposium, University of Transkei) edited by Molara Ogundipe-Leslie and Ssalongo Theo Luzuuka.
  • Oral Traditions As Philosophy: Okot P’Bitek’s Legacy for African Philosophy (2002) Samuel Oluoch Imbo.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Autoritats UB
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. William Al-Sharif, "7. Okot p'Bitek", in Men and Ideas, Jerusalem Academic Publications, 2010, p. 68.
  7. «Biografski dodaci» [Biographic appendices]։ Republika: Časopis Za Kulturu I Društvena Pitanja (Izbor Iz Novije Afričke Književnosti) (սերբա-խորվաթերեն) (Zagreb, SR Croatia)։ XXXIV (12): 1424–1427։ December 1978 
  8. Lara Rosenoff Gauvin,"In and Out of Culture: Okot p’Bitek’s Work and Social Repair in Post-Conflict Acoliland" Archived 2018-11-23 at the Wayback Machine., Oral Tradition, 28/1 (2013: 35-54), p. 44.
  9. Lindfors Bernth (1977)։ «An interview with Okot p'bitek»։ World Literature Written in English 16 (2): 281–299։ doi:10.1080/17449857708588462 
  10. "Okot p’Bitek", Encyclopædia Britannica.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lara Rosenoff Gauvin, "In and Out of Culture: Okot p’Bitek’s Work and Social Repair in Post-Conflict Acoliland", Oral Tradition 28/1 (2013): 35–54 (available online Archived 2018-11-23 at the Wayback Machine.)
  • George A. Heron, The Poetry of Okot p'Bitek (1976)
  • Gerald Moore, Twelve African Writers (1980)
  • Monica Nalyaka Wanambisi, Thought and Technique in the Poetry of Okot p'Bitek (1984)
  • Molara Ogundipe-Leslie and Ssalongo Theo Luzuuka (eds), Cultural Studies in Africa : Celebrating Okot p'Bitek and Beyond (1997 Symposium, University of Transkei)
  • Samuel Oluoch Imbo, Oral Traditions As Philosophy: Okot P'Bitek's Legacy for African Philosophy (2002)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Битек / Н. С. Фролова // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 561. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.