Օկթայ Ռեջեպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օկթայ Ռեջեպով
Ծնվել էապրիլի 5, 1941(1941-04-05) (78 տարեկան)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ժանրերդասական, սիմֆոնիա, օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր

Օկթայ Ռեջեպով (ադրբ.՝ Oqtay Recebov, ապրիլի 5, 1941(1941-04-05), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կոմպոզիտոր և երաժիշտ[1]։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1992), Պրոֆեսոր (1995), վաստակավոր ուսուցիչ, նախագահի կենսաթոշակառու (2011), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: Նախագահի կենսաթոշակառու (2011)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկթայ Ռեջեպովը ծնվել է 1941 թվականի ապրիլի 5-ին Բաքվում: Բարձրագույն կրթությունը ստացել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում (1958-1963): 1969 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան: Ֆիզիկա է դասավանդել թիվ 116 դպրոցում, երաժշտություն` թիվ 1 երաժշտական դպրոցում: Աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող և Ադրբեջանի մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի պետ[3]:

Ուզեիր Հաջիբեկովի անվան երաժշտական ակադեմիայի «Ադրբեջանի ժողովրդական երաժշտության» բաժնի պրոֆեսորն է: Նա 4 օպերայի, 3 երաժշտական կոմեդիայի, 3 սիմֆոնիայի, 2 օրատորիայի, 1 կանտատայի, 500 երգի հեղինակ է: Մանկավարժության և երաժշտության վերաբերյալ 10 մենագրությունների, 70 դասագրքերի, ավելի քան 100 հոդվածների հեղինակ է:

Կոչումներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանը `Լենինի կոմսոմոլի մրցանակի դափնեկիր(1982)
  • Մանկավարժական գիտությունների թեկնածու (1985)
  • Ադրբեջանի ԽՍՀ-ի վաստակավոր ուսուցիչ (1987)
  • Մանկավարժական գիտությունների դոկտոր (1992)
  • Պրոֆեսոր (1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Раджабов Октай Мамед-ага оглы // Большая биографическая энциклопедия. — Москва, 2009.
  • Savalan Fərəcov Oqtay Rəcəbov - bəstəkar, alim və pedaqoq. Mədəniyyət. — 2010. — 23 iyul. — S. 12.