Օլյոկմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլյոկմա
Өлүөхүмэ
Olyokma river.jpg
Բնութագիր
Երկարություն 1436 կմ
Ավազան ԼենաԼապտևների ծով
Ջրի ծախս 1950 մ3
 · Գետաբերանի տեղակայում Լենա
Տեղակայում
Հոսող հոսքեր Chara River, Tungir River և Q595026?
Երկիր ՌուսաստանՌուսաստան
Երկրամաս Անդրբայկալյան երկրամաս

Օլյոկմա (յակուտ.՝ Өлүөхүмэ), գետ Անդրբայկալյան երկրամասում, Ամուրի մարզում և Սախա-Յակուտիայի Հանրապետությունում, Լենա գետի աջ վտակն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի երկարությունը 1436 կմ է, ջրահավաք մակերեսը 210000 կմ2 է։ Սկիզբ է առնում Մուրայսական լեռնաշղթայից, հոսում է լայն հովտով հյուսիս-արևելք։ Դառնալով դեպի հյուսիս՝ հասնում է Չելբաուս (արևելքից) և Հարավային ու Հյուսիսային Դիրինդինսյկան լեռնաշղթաներ։ Հետո հոսում է մինչև Ստանկովյան և Ուդոկանյան լեռնաշղթաների միջև ընկած խոր հովտում, հոսքի արագությունը հասնում է 5—5,5 մ/վ-ի։ Ներքևում, Օլյոկմայի խորը ճանապարհը սարահարթը բաժանում է Չուգինական և Չորուոդական բարձրավանդակների։ Հետո Օլյոկման արևելքից շրջապատում է Օլյոկմա-Չարսական սարահարթը, ճանապարհը լայնանում է և հոսքի արագությունը իջնում է մինչև 0,5—1,2 մ/վ-ի։

Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի սնուցումը անձրևային և ձնային է։ Ամռանը հեղեղներ են լինում։ Ջրի միջին տարեկան ծախսը 1950 մ³/վ է։ Սառչում է հոկտեմբերին, առանձին տարիներին վերին մասը սառչում է փետրվարից մինչև մարտ։ Հալվում է մայիսին։


Օլյոկմա գետի միջին ջրածախս (մ³/վրկ) ըստ ամիսների և տարվա ընթացքում 1936-ից մինչև 1999 թթ.
(չափումները կատարվել են Ջրագրական կետին Կուդու Կյույոլ շրջան)[1]

Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական վտակներն են, աջից՝ Տունգիրը, Նյուժկան, իսկ ձախից Չարան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]